Շուշիի անկման թեման ներքաղաքական շահարկման մանրադրամ է դարձել։ Ավելին՝ Նիկոլ Փաշինյանն ու իր կողմնակիցները այնքան են լկտիացել, որ դրա խայտառակ կորուստը փորձում են բարդել կամավորականների դասալքության և ինչ-որ գեներալների դավաճանության վրա։
Իսկ հիմա իրականությունը՝ հայկական զորքերը քաղաքական ղեկավարության անողնաշարության պատճառով ջախջախվել են տափաստանում, ինչի հետևանքով կապիտուլյացիայից փրկվելու նպատակով Շուշին դարձել է Ալիևին կանգնեցնելու և խաղաղության հասնելու միակ գինը։ Մոտավորապես այսպես՝ եթե խաղաղություն, ապա միայն Շուշիից հետո։ Սա է եղել Ալիևի վերջնագիրը, ինչին համաձայնել են բոլոր քաղաքական ու ռազմական պատասխանատուները։ Մնացածը հեքիաթի ժանրից է։
Սրա համար Նիկոլը պետք է հեռացվի, բայց միայն ժողովրդավարական ու սահմանադրական ճանապարհով։