f

Անկախ

«Ռուսաստանն ի սկզբանե կասկածներ ուներ իր խաղաղապահներին տարածաշրջան ուղարկելու հարցում, սակայն այդ քայլին գնաց, երբ Հայաստանի համար ծայրահեղ ծանր վիճակ ստեղծվեց». Քերի Քավանո


Ռուսաստանի միջնորդությամբ Ղարաբաղի շուրջ համաձայնությունը պարունակում է շատ դրույթներ, որոնք մշակվել են Մինկսի խմբի շրջանակներում և դուրս են գալիս կրակի հասարակ դադարեցման սահմաններից՝ հիմք դնելով հակամարտության հնարավոր կարգավորման համար, նշում է Եվրասիայում հակամարտությունների կարգավորման գործով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Քերի Քավանոն, գրում է «Ռիա Նովոստի» գործակալությունը: 

«Սա մարդասիրական զինադադար և կրակի դադարեցում չէ, որի ուղղությամբ նախկինում աշխատել էին Լավրովը և Պուտինը, Պուտինն ու Մակրոնը, Պոմպեոն, որն այս հարցի շուրջ քննարկումներ ունեցավ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների՝ ԱՄՆ կատարած այցի ընթացքում: Սա ավելի հեռուն է գնում: Սա խաղաղ կարգավորման հիմնական տարրերով կրակի դադարեցման ռեժիմ է: Այդ տարրերն իրականում վերջին 20 տարում քննարկվել են Մինսկի խմբում»,- նշել է Քավանոն, որը տարիներ շարունակ ղարաբաղյան հակամարտության հարցով ԱՄՆ բանակցողի պաշտոնում է հանդես եկել: 

Քավանոն այդ տարրերի շարքում նշել է զիջումները, խաղաղապահների մուտքը տարածաշրջան, փախստականների վերադարձը, մի կողմից Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև, մյուս կողմից Ադրբեջանի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև տրանսպորտային միջանցքների երաշխիքը: 

«Քաղաքական առումով Ռուսաստանը չի հեռվացել այն դիրքորոշումներից, որոնք աջակցում էին Մինսկի խմբի այլ համանախագահ երկրներ Ֆրանսիան և ԱՄՆ-ն: Միակ բանը, որը տարբերվում է այս ամբողջ ընթացքում ռուսական խաղաղապահների տեղակայումն է»,- նշել է Քավանոն, սակայն, հավելել նաև, որ կարծում է, որ Ռուսաստանն ի սկզբանե կասկածներ ուներ իր խաղաղապահներին տարածաշրջան ուղարկելու հարցում, սակայն այդ քայլին գնաց, երբ Հայաստանի համար ծայրահեղ ծանր վիճակ ստեղծվեց:

Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել էր, որ ՌԴ-ն, Ադրբեջանը և Հայաստանը Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել:

Իր հերթին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հետ ղարաբաղյան պատերազմը ժամը 01:00-ից դադարեցնելու մասին հայտարարություն է ստորագրել:

«Հայտարարության տեքստը, որ արդեն հրապարակվել է, անասելի ցավոտ է անձամբ ինձ և մեր ժողովրդի համար: Այդ որոշումը կայացրել եմ ռազմական իրադրության խորը վերլուծության և այդ իրադրությանը ամենալավը տիրապետող մարդկանց գնահատականի արդյունքում: Նաև հիմնվելով այն համոզմունքի վրա, որ ստեղծված իրավիճակում սա հնարավոր ամենալավ հանգուցալուծումն է: Այս ամենի մասին առաջիկա օրերին հանդես կգամ մանրամասն ուղերձով»,- ասել է նա:

Քերի Քավանո

Թող գան Կիրանցում ապրեն, հետո՝ կարող են խոսել․ բնակիչներ
Տեղեկություններ ենք ստացել, որ որոշ գործատուներ աշխատակիցներին պարտադրում են մասնակցել երթերի․ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին
Ժամանակն է՝ սթափվելու, միավորվելու․ իրազեկման ավտոերթ՝ Շիրակում
Կիրանցում սահմանազատման եւ սահմանագծման գործողություններն այս պահին կասեցվել են. Կամո Շահինյան
Եկեղեցին, չունենալով քաղաքական իշխանության հավակնություններ, պիտի շարունակի ջանքեր ներդնել հանուն հայրենիքի. Գերագույն հոգևոր խորհուրդ
Վանաձորում 56-ամյա որդին հարվածներ է հասցրել 83-ամյա մորը․ վերջինը հիվանդանոցում մահացել է
Ադրբեջանի խորհրդարանում առաջարկում են Փաշինյանին Բաքու հրավիրել
Եվրոպական 11 երկրների շուրջ 30 քաղաքներում մայիսի 12-ին տեղի կունեն ցույցեր հաջակցություն «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման
Պատերազմն ինքը երևի արդեն պայմանավորվել է․ Բագրատ Սրբազան
Փաշինյանի արած սահմանազատումը կապիտուլյացիա է, աշխարհում նման բան չկա. Գեղամ Մանուկյան
Դադարեք լռել. AntiFake-ի բողոքի ակցիան ԱՄՆ դեսպանատան մոտ. ՈՒՂԻՂ
Հյուրասիրություն, երաժշտություն. Ինչպես են դիմավորում Սրբազանի առաջնորդած քայլերթի մասնակիցներին
Որևէ մեկը չի կարող Եկեղեցու հետ մարտնչել. Բագրատ Սրբազան
Ինչքան «նարկոբարոն» ու «գործակալ» կա՝ հավաքել, եկել եք այստեղ․ Բագրատ Սրբազանը հեգնեց Փաշինյանին
Հորդորում ենք միանալ «Տավուշը հանուն Հայաստանի» շարժման երթին․ Արցախի թեմի կոչը
Նիկոլ Փաշինյանը թող իր խոստացածն անի, նա խոստացել է ձեռքը կտրել. Այս երթից վախենում են. Բագրատ Սրբազան
Որտե՞ղ են բնակվում աշխարհի մեծահարուստները․ միլիարդերաշատ քաղաքների 10-յակը
«Իմ ունեցած տեղեկություններով»…
Ես ճանապարհ եմ անցնում Բագրատ Սրբազանի հետ և կուսակցական որևէ հարց ինձ չի հետաքրքրում․ Թովմաս Առաքելյան
Չեմպիոնների լիգայում մեկնարկում են կիսաեզրափակչի երկրորդ հանդիպումները
Գվարդիոլան չի դիտարկում «Բավարիա» վերադառնալու տարբերակը
IWF գլխավոր քարտուղար․ 2023 թ․ ԵԱ-ն վերջին 10 տարիների լավագույնն էր
Պուտինի երդմնակալությանը չեկած դեսպանները մոռացել են՝ ինչի համար են գտնվում Մոսկվայում. Կրեմլ
Մհեր Գրիգորյանը և Իվանա Ժիվկովիչը քննարկել են Հայաստանում ՄԱԶԾ կողմից իրականացվող ծրագրերը
Լավ սովորող երեխաների համար սա զարգանալու հնարավորություն է, թույլ սովորող երեխաներն այստեղ ոչ մի շանս չեն ունենալու․ Սերոբ Խաչատրյան
Ավելին
Ավելին