Երկրում տեղեկատվական քաոս է, որը խիստ վտանգավոր է պատերազմի պայմաններում:
Պաշտոնական աղբյուրները տրամադրում են իրարամերժ տեղեկատվություն, ինչն է՛լ ավելի է մեծացնում հասարակության անորոշությունը:
Տեղեկատվական քաոսը լուրջ սպառնալիք է ազգային անվտանգության և թիկունքի ամրության համար:
Պետության դե յուրե ղեկավարը ՊԱՐՏԱՎՈՐ Է ԱՆՀԱՊԱՂ ընդհատել իր լռության ուխտը և հասարակությանը ներկայացնել ԱՄԲՈՂՋԱԿԱՆ, ՃՇԳՐԻՏ ԵՒ ՀԱՍՏԱՏՎԱԾ տեղեկատվություն ճակատում տիրող իրավիճակի մասին: