Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Որոշ շրջանակներին հանգիստ չի տալիս ներքաղաքական կայունությունն ու համերաշխությունը, նյարդայինացնում ու ջղաձգում է քաղաքական ընդդիմության բացառիկ պետականակենտրոն կեցվածքը, պետական ու ազգային շահի գիտակցումը:
Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ իշխանության համար պայքար ընդդիմության կողմից չի իրականացվում, քննադատությունները փոխարինվել են խորհուրդներով, աջակցության առաջարկություններով: Ներքաղաքական կյանքը կանգ է առել:
Ընդդիմությունը գլուխը կախ, լուռ պայքարում է թշնամու դեմ, որը՛ ռազաճակատում կռիվ տալով, որը՛ ներքին խնդիրները լուծելով, որը՛ արտաքին ճակատում:
Միայն իշխանությունն է շարունակում ամեն ժամ պայքարել իշխանությունը պահելու և ամրացնելու համար:
Ի հակառակ և հեճուկս Հայաստանի ազգային ու պետական շահերի . . .