f

Անկախ

Ղարաբաղյան պատերազմում վճռորոշ պահը նոյեմբերի կեսին կլինի. Asia Times (Հոնկոնգ)


Հեղինակը՝ Նիլ Հաուերը (Neil Hauer) կարծում է, որ շուտով վրա կհասնի վճռորոշ պահը ղարաբաղյան պատերազմում, և կանխատեսում է, թե ինչպիսին կլինի հանգուցալուծումը: Վստահ է, որ յուրաքանչյուր հարձակում Շուշիի վրա վերին աստիճանի արյունահեղ գործողություն կլինի:

Ոչ ոք չէր ասում, թե կհաջողվի արագ գրավել Լեռնային Ղարաբաղը: Բայց ադրբեջանական զորքերն աստիճանաբար, չնայած մեծ կորուստներին, շարունակում են հարձակումները հայկական զորքերի վրա: Ադրբեջանական զորքերը հայտնվել են մի իրավիճակում, երբ գլխավոր ավարը՝ Շուշի քաղաքը, ուր որ է կհայտնվի իրենց ձեռքերում: Հենց դա էլ՝ հաղթանակը կամ պարտությունը, կորոշի ելքն այս պատերազմում:

Պատերազմը սկսվեց սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի առաջին դժվարություններից, որը բախվեց ավելի քան երկու տասնամյակում ստեղծված ամուր դիրքերի հետ կապված խնդրին: Ավելի քան երկու շաբաթ լայնածավալ ռմբակոծություններից և անօդաչուների տասնյակ ճշգրիտ հարվածներից հետո Բաքվի ուժերին հաջողվեց ճեղքել հայկական բանակի առաջնագիծը Ղարաբաղի հարավ-արևելքում:

Ապա հետևեց հայկական և ղարաբաղյան զորքերի հետ քաշվելը՝ ուղեկցվելով քաոսային նահանջով, պայմանավորված այն հանգամանքով, որ ադրբեջանական ցամաքային զորքերը գրավում էին տարածքներ և հակառակորդի լավ համալրված բազաներ: Հոկտեմբերի վերջին նրանք արդեն հսկողության տակ էին առել բուն Ղարաբաղին հարող յոթ «գրավյալ շրջաններից» չորսը: Սակայն պաշտոնական Բաքվի և առհասարակ ադրբեջանական հասարակության համար դա դեռ բավարար չէր:

Այս պատերազմի շարժիչ ուժը դարձան ադրբեջանական անօդաչուները: Թեպետ Բաքվի զինանոցում տարբեր անօդաչու թռչող սարքեր կան (առնվազն ութ տեսակի), մարտական գործողություններում վճռական դեր է խաղում թուրքական Bayraktar TB2 անօդաչուն:  Մյուս անօդաչու թռչող սարքերը, ինչպիսին է իսրայելական Harop-ը (արտադրում է Israel Aerospace Industries (IAI) կոնցեռնի ստորաբաժանումը), որ ոչ այնքան անօդաչու է, որքան թռչող զինամթերք կամ կամիկաձե դրոն, նույնպես ազդեցություն ունեցան, բայց ոչ այնպիսի, ինչպիսին «Բայրաքթարն» ունի: Անկախ վերլուծությունը ցույց է տալիս, որ «Բայրաքթարը» ոչնչացրել է գրեթե 100 հայկական տանկ:

Նոյեմբերի 2-ին՝ գրեթե մեկ շաբաթ գրաված տարածքներում ամրանալուց և լրացուցիչ ուժեր ներգրավելուց հետո (քանի դեռ անօդաչուները կենտրոնացած էին հայկական բանակի դիրքերում ամրացած հրետանու և հետևակի վրա) ադրբեջանական զորքերը սկսեցին մասշտաբային հարձակում Շուշիի վրա: Շուշի բերդաքաղաքը, որ գտնվում է Ղարաբաղի սրտում, պատերազմի հենց սկզբից Ադրբեջանի գլխավոր նպատակն էր:

Նրա ազդեցությունը ադրբեջանական հասարակության վրա խոր արմատներ ունի: Այդ քաղաքի մշակութային և սիմվոլիկ նշանակությունն այնքան մեծ է, որ շատերն այն անվանում են «ադրբեջանական Սանկտ Պետերբուրգ»: «Առաջ դեպի Շուշի» կարգախոսն Ադրբեջանում կրկնում են բոլորը, և ինքը՝ նախագահ Ալիևն էլ բազմիցս հայտարարել է, որ «առանց Շուշին ազատագրելու մեր հաղթանակը լիակատար չի լինի»:

Դաժան մարտերի տեսագրություններ են հայտնվել: Չնայած այն հանգամանքին, որ հայկական զորքերը հակառակորդին մարդկային կորուստներ են պատճառել և ոչնչացրել են նրա տեխնիկան, նոյեմբերի 3-ին չկարողացան  խափանել ադրբեջանցիների առաջխաղացումը մինչև Քարինտակ գյուղը, որը գտնվում է այն լեռան ստորոտում, որի վրա կառուցված է Շուշի քաղաքը:

Թեպետ չկա վկայություն, որ ադրբեջանական զորքերը հսկողության տակ են առել քաղաքը, բայց այն, որ նրանք այդքան հեռու են գնացել, հայկական պաշտպանների համար չարագուշակ նախանշան է:

Ավելի ու ավելի անմխիթարական լուրեր են հասնում: Հաջորդ օրը Ադրբեջանի զորքերը կարևոր ձեռքբերում ունեցան՝ հասան Ստեփանակերտ-Լաչին/Բերձոր ճանապարհին, որ ձգվում հեռու՝ մինչև Հայաստանի խորքը: Այսպես կոչված Լաչինի միջանցքը, որպես մատակարարման գլխավոր երակ, որ միացնում է այդ տարածքը Հայաստանի հետ, թերևս ամենակարևոր ռազմավարական օբյեկտն է Ղարաբաղում:

Սակայն հայկական անօդաչուները նկարահանել են հրետանային հարվածները, որ հասցվել են ադրբեջանական հատուկ ջոկատներին բուն Լաչինի մայրուղու վրա, Շուշիից ընդամենը 2 կմ հեռավորությամբ: Ճիշտն այն է, որ դրանք առանձին առաջատար ջոկատներ են եղել: Ավելի ուշ Ադրբեջանի մամլո քարտուղարն էլ հաստատեց, որ ճանապարհն առաջվա պես գտնվում է Հայաստանի հսկողության տակ: Կարևոր է նշել՝ այս պատերազմի բնույթն այնպիսին է, որ այնտեղ, որտեղ հայտնվում են ադրբեջանական հատուկջոկատայինները, նրանց հետևից գալիս են Ադրբեջանի բանակի գլխավոր ուժերը:

Շուշի քաղաքը փաստորեն ենթարկվել է մշտական լայնածավալ հրետակոծությունների: Հայկական բանակի՝ ադրբեջանական զորքերը հետ շպրտելու փորձերը վերջերս նրանց գրաված դիրքերից ձախողվել են, և ադրբեջանցիները հայտնվել են քաղաքի մատույցներում:

Ռուսական «ԱՆՆԱ» տեղեկատվական գործակալության (Աբխազիայի ցանցային տեղեկատվական գործակալություն) տեսառեպորտաժն արձանագրել է քաղաքի հրետակոծությունը, ինչպես նաև ճակատամերձ դիրքերը նրա արվարձաններում: Մի զինվոր ասում է, որ ադրբեջանցիները գտնվում են «երեք-չորս կիլոմետր հեռավորությամբ», ինչը համապատասխանում է սոցիալական ցանցերում նկարագրվածին:

Ի՞նչ է նշանակում այս ամենը: Պարզ ասած՝ ղարաբաղյան պատերազմի ելքը կորոշեն այն իրադարձությունները, որոնք տեղի կունենան մոտավորապես նոյեմբերի կեսերին: Եթե հայերը կարողանան ինչ-որ կերպ դուրս մղել ադրբեջանցիներին և պահեն զբաղեցրած դիրքերը, ապա իրավիճակը կայունացնելու և այս պատերազմը ոչ-ոքի արդյունքներով փակուղի մտցնելու շանս ունեն: Նրանք բարձունք են զբաղեցնում, և Շուշի քաղաքը գրեթե իդեալական բնական ամրոց է՝ երեք կողմերից շրջապատված բարձր լեռներով:

Յուրաքանչյուր հարձակում քաղաքի վրա վերին աստիճանի արյունահեղ գործողություն է լինելու, ինչով էլ, թերևս, բացատրվում է Բաքվի կողմից սիրիական վարձկանների ներկայությունը (և գործնական նշանակությունը): Ինչպես պատմել է հոկտեմբերի վերջին գերեվարված վարձկաններից մեկը հայ քննիչներին, Շուշիի գրոհի ռազմագործողության պլանով նախատեսված է սիրիական երեք խմբերի հարձակում, յուրաքանչյուր խմբում 150-200 մարդ, որոնք պետք է գործեն անմիջականորեն տարբեր ուղղություններից, ինչը չափազանց վտանգավոր խնդիր է, գործնականում հավասար ինքնասպանության: Նույնիսկ օդային տարածքի վրա հսկողության պայմաններում հեշտ չի լինի գրոհով նվաճել քաղաքը:

Սակայն ուրիշ տարբերակ էլ կա: Եթե ադրբեջանական զորքերը մտնեն քաղաք  և գրավեն այն, նրանք գերազանցող դիրք կգրավեն ղարաբաղի մնացած հատվածի և մասնավորապես Ստեփանակերտի՝ մայրաքաղաքի վրա, որը մոտ 10 կմ հեռավորության վրա է լեռան ստորոտից:

Այդ դեպքում հայերի համար ուղղակի անհնարին կլինի հետ վերցնել Շուշիի դիրքը, ինչն ադրբեջանցիներն զգացել են սեփական դառը փորձով 1992 թվականի պատերազմի ժամանակ: Առջևում դեռևս ծանր մարտեր կլինեն, փողոց առ փողոց, սակայն գրավված հատվածները հուսալիորեն ամրացված կլինեն:

Այսպես թե այնպես բեկումնային պահն այս պատերազմում նոյեմբերի կեսին կլինի:

Աղբյուրը

Օտարերկրյա ԶԼՄ-ների կարծիքները կարող են և չարտացոլել «Անկախի» խմբագրության դիրքորոշումը, դրանք դրսի հայացքն ու այնտեղ տիրող տրամադրությունները ընթերցողին ներկայացնելու նպատակ ունեն:

Աշխարհում արցախյան պատերազմ Asia Times Նիլ Հաուեր

Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Աշտարակ քաղաքի Պռոշյան փողոցի տներից մեկի բակում՝ մոտ 3 մետր փոսի մեջ քաղաքացու դի է հայտնաբերվել
«Հրապարակ». Համայնքային ոստիկանություն կստեղծեն
«Ժողովուրդ». Հանձնաժողովի անդամները կասկածելիորեն անհայտ դատավորներ են եղել․ Ինչպես է ԲԴԽ անդամ դարձել Արմեն Դանիելյանը
«Փաստ». Բիզնես «շղթա»՝ վիզաների ստացման գործընթացում
«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը սեփական անվտանգությանը վերաբերվում է հիվանդագին լրջությամբ
«Փաստ». Ովքեր ում դեմ են դուրս եկել
Երևանում մեքենաներ են մնացել անձրևաջրերի տակ,լուսանկար
«Հրապարակ». Ինչու են ընդդիմադիր պատգամավորները հրաժարվել գործուղումներից
«Փաստ». Ի վերջո, ինչպե՞ս են առևանգվել Արցախի ղեկավարները, ովքե՞ր են խառնված այս պատմությանը
Խոշոր ավտովթար՝ Իսակովի պողոտայում․ կան զոհ ու վիրավորներ․ Shamshyan.com
Ինչու Էրդողանի Սպիտակ տուն այցը հիմա տեղի չի ունենա. անդրադարձ
Ոչ մի իտալացի զինվոր չի զոհվի հանուն Մակրոնի. Իտալիայի փոխվարչապետ
Ավելին
Ավելին