f

Անկախ

ՀՀ արդյունաբերությունն աճի միտումներ է դրսևորում. հանքարդյունաբերական արտադրությունն աճել է 16.7%-ով


Հայաստանի արդյունաբերական արտադրանքի ծավալը 2020-ի հունվար-սեպտեմբերին կազմել է 1 տրլն 433 մլրդ 11.3 մլն դրամ (մոտ 2 մլրդ 959 մլն 544.2 հազ. ԱՄՆ դոլար) և նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել 1 %-ով, 2020-ի սեպտեմբերին այդ արտադրանքի ծավալը կազմել է 190 մլրդ 323.4 մլն դրամ և 2019-ի նույն ամսվա համեմատ աճել 1.8%-ով, իսկ այս տարվա օգոստոսի համեմատ՝ 3.1%-ով։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ վիճակագրական կոմիտեից, ընթացիկ տարվա առաջին ինն ամիսներին հանքագործական արդյունաբերության և բացահանքերի շահագործման ճյուղի արտադրանքը կազմել է 291 մլրդ 739.0 մլն դրամ և 2019-ի նույն ամսվա ցուցանիշը գերազանցել 16.7%-ով, 2020-ի սեպտեմբերին արտադրությունը վերոնշյալ ոլորտում  հասել է 40 մլրդ 744.7 մլն դրամի՝ նախորդ սեպտեմբերի համեմատ աճելով 12.8 %-ով, այս տարվա օգոստոսի համեմատ՝ նվազելով 2%-ով։

Մշակող արդյունաբերությունը 2020-ի հունվար-սեպտեմբերին տվել է 936 մլրդ 360.2 մլն դրամի արտադրանք՝ 2.7%-ով պակաս, քան 2019-ի նույն ամիսներին, այս տարվա սեպտեմբերին այդ ոլորտում թողարկվել է 127 մլրդ 761.8 մլն դրամի արտադրանք՝ 2019-ի նույն ամսվա ցուցանիշից 0. 3%-ով ավելի, և 2020-ի օգոստոսի ցուցանիշից 2.4%-ով պակաս։

Այս տարվա առաջին երեք եռամսյակներում էլեկտրաէներգիայի, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարման ոլորտում թողարկվել է 188 մլրդ 818.8 մլն դրամի արտադրանք. աճը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ կազմել է 0.4%: 2020 սեպտեմբերին ոլորտի արտադրանքը կազմել է 19 մլրդ 854.8 մլն դոլար և 2019-ի սեպտեմբերի համեմատ նվազել 5.5%-ով, իսկ 2020 օգոստոսի համեմատ՝ 10,7%-ով։

Ջրամատակարարման, կոյուղու, թափոնների կառավարման և վերամշակման ոլորտը 2020-ի առաջին ինն ամիսներին տվել է 16 մլրդ 93.3 դրամի արտադրանք կամ նախորդ տարվա նույն ամիսների ցուցանիշից 16.2 %-ով պակաս, այս տարվա սեպտեմբերին ոլորտում գրանցվել է 1 մլրդ 962.1 դրամի արտադրանք, որի ծավալը նախորդ տարվա նույն ամսվա համեմատ նվազել է 7,1 տոկոսով, իսկ ընթացիկ տարվա օգոստոսի համեմատ՝ 4.9 տոկոսով։

արդյունաբերություն հանքարդյունաբերություն տնտեսություն

Գերիներին այդպես էլ չվերադարձրին. Նիկոլ Փաշինյանի հերթական սուտը. Մաս 203. «Ժողովուրդ»
Էկոնոմիկայի նախարարությունը նկարազարդ տիկնիկ է գնել, իսկ ուժայինները՝ թանկարժեք ժամացույցներ. «Ժողովուրդ»
Աշխատանքի բաժանում է արվել․ «Հրապարակ»
«Հրապարակ». Ագրարային համալսարանն ունի 340 մլն դրամի պարտավորություն գույքային գծով
Փաշինյանն այսօր կմիանա արշավին․ «Հրապարակ»
Սեւան-Երեւան մայրուղին այսօր
«Հրապարակ». Վահե Ղազարյանը ճակատագրական ընտրության առջեւ է կանգնելու
«Փաստ». Աղմուկ բարձրացրած աշխարհաքաղաքական կոնֆերանս Մոսկվայում. ի՞նչ ծայրահեղական որակումներ է այն ստացել Արևմուտքում
Դավիթ Խաչատուրյանին ԱԺ գնալուց ետ էր պահել առողջական վիճակը, թե՞ այլ խորքային պատճառներ կան. «Ժողովուրդ»
Նախապատրաստվում են. դպրոցներին հանձնարարական-շրջաբերական են իջեցրել. «Փաստ»
«Ժողովուրդ». Երկրում տիրող իրավիճակը «փոխում» է Նիկոլ Փաշինյանի օրակարգը
«Ժողովուրդ». Կոռուպցիան մեր երկրում «անձեռնմխելի» է դարձել
«Փաստ». Փաշինյանը դժգոհ է. հակաքարոզչությունն ապարդյուն է անցնում
Ամբողջ աշխարհին ակնհայտ է, որ մենք բոլորս Նիկոլ կամ քպ չենք. Քրիստինե Վարդանյան
Իշխանական էժանագին քարոզիչնե՛ր, ավելի լավ է սկսեք փրկօղակներ փնտրել. Արտակ Զաքարյան
Նազենի Հովհաննիսյանը նույնպես Սոլակ գյուղում է
ԵԱՏՄ-ի մասով Փաշինյանը տակտիկական խաղ է վարում․ նա շատ լավ գիտի, որ ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում սոցիալական ցնցnւմներն անխուսափելի են․ Աշոտյան
Մի օր ադրբեջանցին կմտնի Կիրանց, մարդկանց կմորթի, իշխանությունը կասի՝ Կիրանցում անվտանգ ա. Գառնիկ Դանիելյան
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
AntiFake.am-ի խմբագրությունը դատապարտող հայտարարություն է փոխանցել դեսպաններին
COVID-19-ով վարակված 4 հիվանդից 3-ը բուժվել է ավելորդ հակաբիոտիկներով․ ԱՀԿ
Չնայած առևտրի ամբողջական արգելքին՝ Թուրքիան շարունակում է ադրբեջանական նավթ մատակարարել Իսրայելին
Սյունը դնում են գյուղացու այգում, կադաստրի վկայականով հողումч «սահմանազատում» Կիրանցում
Եթե ժամանակը գա, շնորհակալ կլինենք ՆԱՏՕ-ի զորքի ուղարկման համար, բայց հիմա զենք է պետք. Ուկրաինայի վարչապետ
Կիրանց գյուղից առնվազն 4 հոգու ազատել են աշխատանքից ճանապարհ փակելու համար. Կիրնացցին դիմում է ՀՀ ՄԻՊ-ին
Ավելին
Ավելին