f

Անկախ

«Մենք Անդրկովկասում աշխարհագրական փոփոխություններ չենք հանդուրժի»․ իրանցի գեներալ


Mehr գործակալության փոխանցմամբ՝ Իրանի բանակի հրամանատար, բրիգադային գեներալ Կիումարս Հեյդարին հայտարարել է, որ Իսլամական Հանրապետության զինված ուժերը կանեն հնարավոր ամեն ինչ Իրանի հյուսիսում գտնվող սահմանային շրջաններում անվտանգությունն ու խաղաղությունը պահպանելու համար և «չեն հանդուրժի միջազգային իրավունքի խախտումները»:  Գրում է Edaily.ru-ն։

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղում զինված հակամարտությանը՝ Իրանի ռազմական ղեկավարն  ընդգծել է, որ Թեհրանը երկու կողմերին ՝ Ադրբեջանին և Հայաստանին, կոչ է անում լուծել իրենց խնդիրները քաղաքական կարգավորման միջոցով։ 


«Տարածաշրջանում կայունության պահպանումը մեր կարմիր գիծն է, և ոչ մի ուժ չի կարող փոխել տարածաշրջանի աշխարհագրությունը, և մենք դա չենք հանդուրժի», - նշել է Իրանի զինված ուժերի  ցամաքային ուժերի  հրամանատարը՝ չնշելով, թե ինչ նկատի ունի «տարածաշրջանի աշխարհագրությունը» փոխելու անթույլատրելիություն ասելով։


Այնուհետև նա հավելել է, որ սահմանային շրջաններում տեղակայված են բանակի և Իսլամական հանրապետության պահապանների կորպուսի (ԻՊԿ) լրացուցիչ ցամաքային ստորաբաժանումներ, և «նրանք ջանքեր  կգործադրեն տարածաշրջանում անվտանգության և խաղաղության պահպանման համար»: Հեյդարին նաև հավաստիացրել է, որ ներկայումս երկրի հյուսիսարևմտյան սահմաններին ոչ մի վտանգ չի սպառնում, և զինված ուժերը պատրաստ են պաշտպանել Իրանի ժողովրդին:


Գեներալ Հեյդարին, մատնանշելով տարածաշրջանի երկրների տարածքային ամբողջականությունը հարգելու անհրաժեշտությունը, հայտարարել է. «Իրանը շատ ընդհանրություններ ունի հարևան երկրների՝ Ադրբեջանի և Հայաստանի հետ, և մենք խորհուրդ ենք տալիս երկու երկրներին հարգել միջազգային իրավունքը, պաշտպանել միջազգային սահմանները և քաղաքական կարգավորման միջոցով լուծել  իրենց  խնդիրները»:
 

Աշխարհում Իրան ԼՂ հակամարտություն աշխարհագրության փոփոխություն

Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն․ Գագիկ Սուրենյան
4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ նրանցից մեկի ոտքը կոտրվել է
Դու կարող ես փոխել քո երկրի ճակատագիրը․ ՀՀՄ-ն Երևանում թռուցիկներ է փակցրել
Մահացել է աշուղական-գուսանական երգերի անզուգական մեկնաբան Սահակ Սահակյանը
Մահացել է Պարույր Սևակի որդին` Արմեն Ղազարյանը
Քաղաքացիները, ի աջակցություն տավուշցիների, գիշերը փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին
Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել` մեկ անգամ հարվածել է դիմապակուն. Հովհաննես Խուդոյան
Տավուշում լրագրողներին խոչընդոտելը իշխանության հանձնարարությունն է. ՀԺՄ–ի հայտարարությունը
Սյունիքում ավտոբուսն ընկել է ձորը. Կան զոհեր ու վիրավորներ
Երիտասարդները Տավուշին աջակցող պաստառներով բարձրացել են Օպերայի դահլիճի և Պարոնյանի անվան թատրոնի բեմեր
Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Դավիթ Անանյան. Ներկայիս քաղաքական գործընթացների իրական հարթակը Երևանն է
Բերման են ենթարկել պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Գրիգոր Գրիգորյանին
Ակցիայի մասնակիցները ո՛չ քար են նետել, ո’չ անվադող այրել, ո՛չ էլ հարձակվել ոստիկանների վրա. Աբրահամ Գասպարյան
Պայքարի կնիքը դրվելու է Երեւանում, բայց ալիքը գնալու է Տավուշից. Սուրեն Պետրոսյան
«Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են, ժամը եկել է, ոտքի կանգնե՛ք»․ Բագրատ Սրբազան
Ուկրաինայի հետ բանակցությունների համար նախադրյալներ չկան. Պեսկով
Իրավիճակը լարվեց. Կիրանցով անցնող մեքենան ոչ մի կերպ չէր համաձայնում բացել բեռնախցիկը
ՊՆ-ն նոր հաղորդագրություն է տարածել
Ռաիսի. Իրանի դեմ պատժամիջոցների կիրառումը ոչնչի չի հանգեցնի
Օդի ջերմաստիճանն ապրիլի 27-ի ցերեկը, 28-29-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով. Եղանակը Հայաստանում
Տեսե՞լ եք այն սյունի նկարները, որը հրապարակվել է. այն ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան
Աննախադեպ էր 2023թ. փաստաբաններին բռնության ենթարկելը․ Արման Թաթոյան
Ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում. Քաղաքագետ
Ալեքսանդրով. Ռուսաստանը չի կատարել Հայաստանին պաշտպանելու իր պարտավորությունները, և դրա համար ոչ ոք չի պատժվում
Ավելին
Ավելին