f

Անկախ

Երբ իմացա, որ Էրդողանը կոչ է արել Հայ ժողովրդին դուրս գալ իշխանության դեմ և պայքարել իր ապագայի համար, շատ զարմացա. Արթուր Ղազինյան


Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Երբ իմացա, որ Էրդողանը կոչ է արել Հայ ժողովրդին դուրս գալ իշխանության դեմ և պայքարել իր ապագայի համար, շատ զարմացա, քանի որ թուրքերենից հայերեն թարգմանությամբ դա հնչում էր միավորվեք իշխանության շուրջ: Չհասկացա, թե Էրդողանի ինչի՞ն էր պետք, որ Հայ ժողովուրդը համախմբվի իշխանության շուրջ:

Երբ Ալիևը հայտարարեց, որ ի տարբերություն Քոչարյանի և Սարգսյանի, Փաշինյանը հրաժարվել է «տարածքները հանձնել», ես ծիծաղեցի ու կրկին զարմացա, թե Ալիևի ինչի՞ն էր պետք Փաշինյանին հերոս ներկայացնել Քոչարյանի ու Սարգսյանի ֆոնին:

Երբ Ալիևի այս տխմարությունը օտարերկրյա գործակալներն ու նրանց հեղափոխական ադեպտները հորթի հրճվանքով սկսեցին տարածել Հայաստանում, ես զայրացա:

Երբ Ալիևը հարցրեց, թե հայերին որտեղի՞ց այդքան զենք, ես ուրախացա, որ մեր թշնամին այդքան հիմար է, քանի որ և՛ Հայաստանի և՛ ադրբեջանի ռազմական հետախուզությունները ՇԱՏ ԼԱՎ ՏԵՂԵԿԱՑՎԱԾ ԵՆ միմյանց մոտ առկա զենքի տեսակների և քանակների մասին:

Բայց որ Հայաստանում կգտնվի մարդ, ով դեմքի լուրջ արտահայտությամբ և հեղափոխական հպարտությամբ կպատասխանի Ալիևին ու կասի, թե ո՞վ է բերել այդ զենքը, դա արդեն ԱՂԵՏ Է, համազգային ու համապետական ԱՂԵՏ:

Հ.Գ. Ավելի քան վստահ եմ, որ պաշտոնապես 1200 զոհված ու տասնյակ հազարավոր կենդանի հերոսները շատ բարձր դիրքից ԹՔԱԾ ունեն, թե ով է բերել այդ զենքը: Նրանք իրենց Հայրենիքն են պաշտպանում . . .

Արթուր Ղազինյան ՖԲ Գրառում

Հաղարծինում առավոտյան պատարագին եկեղեցին լցվել էր ու մարդիկ նույնիսկ դուրսն էին մասնակցում դրան
Ո'չ երաշխավոր կա, ոչ պատերազմից խուսափելու երաշխիք` հանձնելուց` պատերազմ, չհանձնելուց` պատերազմ. Բագրատ Սրբազան
Այս երթը մեզ տալու է 2 բան՝ պատիվ և հայրենիք. շարժումը վատաբանողներին և նրանց տերերին եմ ասում` խելո՛ք պահեք ձեզ. Բագրատ Սրբազան
Այսօր` ժամը 18:00-ին, շարժումը Բագրատ Սրբազանի գլխավորությամբ կհասնի Սևան քաղաք
Դիլիջանի հրապարակում աղուհացով դիմավորեցին Բագրատ Սրբազանին և երթի մասնակիցներին.արցախցի տիկինը ժենգյալով հաց է բաժանում
Ո´չ անձրևը, ո´չ կարկուտը չի կարող ընկճել մեզ․ ՀանունՀայրենիքի դեպի Երևան
‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ավելին
Ավելին