f

Անկախ

Վերջին օրերին, երբ Արցախում թեժ մարտեր են, սկիզբ է դրվել տարօրինակ մի քննարկման, որն առնվազն ժամանակավրեպ է. Մարուքյան


Վերջին օրերին, երբ Արցախում շարունակվում են թեժ մարտերը, երբ բոլորը կենտրոնացրել են իրենց ջանքերը այս բարդ իրադրության հայանպաստ հանգուցալուծման եւ հաղթանակի համար, սկիզբ է դրվել տարօրինակ մի քննարկման, որն առնվազն ժամանակավրեպ է։ Այս մասին facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Օրերս Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը «Հնարավո՞ր էր արդյոք խուսափել պատերազմից» թեմայով քննարկում նախաձեռնեց։ Երեկ «Հայկական ժամանակ» օրաթերթում հրապարակվեց խմբագրական՝ «Կարո՞ղ էինք արդյոք խուսափել պատերազմից» վերնագրով։ Նույնաբովանդակ քննարկումներ են հարուցվել բազմաթիվ այլ հարթակներում, որտեղ մասնակից կողմերը հիմնավորում են պատերազմի անխուսափելի լինելը։

Եթե սա զուտ քաղաքական նպատակներ ունեցող եւ միակողմանի պրոպագանդա չէ, ապա ինչպե՞ս կարող է լինել պատերազմից խուսափելու հնարավորությունները ներկայացնող տեսակետ կամ բանավեճ եթե այդ տեսակետը անհամատեղելի է ռազմական դրության շրջանակներում սահմանված խոսքի ազատության իրավական սահմանափակումների հետ։

Եթե դա իրական քննարկում է, այլ ոչ միակողմանի իշխանական պրոպագանդա, ապա ո՞վ պետք է իրեն վերապահի պատերազմի ծանր օրերին հակադրվել այդ թեզին եւ փորձել հակառակն ապացուցել։

Այդ հարցադրումը պետք է ստանա իր պատասխանը, բայց ոչ այսօր եւ ոչ հիմա։ Պատերազմի ժամանակ չեն արդարանում, չեն նախաձեռնում քննարկումներ, որոնք բանակի մարտունակության կամ թիկունքի ամրության հետ կապ չունեն։

Հորդորում եմ դադարեցնել այս քննարկումները՝ արդարացումները պահելով խաղաղ ժամանակների համար, որոնք Աստծո կամքով շուտ կգան»։

Էդմոն Մարուքյան ՖԲ Գրառում

Պայքարը շարունակվում է
‹‹Չենք պատկերացրել, որ Արցախը կդատարկվեր››․ Մհեր Հարությունյան
Քաղաքացիները փակել են Դիլիջան-Վանաձոր ճանապարհը
Տեղեկություններ են ստացվել, որ ադրբեջանցիները առաջխաղացում են ունեցել Ոսկեպարի հատվածում. պատգամավոր
Կիրանց գյուղի մելիքական անցյալը. 4 րդ դարից մինչև մեր օրեր
Երիտասարդները ակցիա են իրականացրել հայտնի երգիծաբան Հովհաննես Դավթյանի ներկայացման ժամանակ.․․տեսանյութ
Ինչո՞ւ հայերն այլևս չեն ցանկանում զենքը ձեռքին պայքարել թե՛ իրենց պատմության, թե՛ հայրենի հողի համար. ВЗГЛЯД
Երևանում մեկնարկել է երթ Արցախի դրոշով,ուղիղ
Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ Արցախի դրոշով միայնակ ակցիա անող երիտասարդին
Սրբազանի մկրտած և պսակած մի խումբ հայրենատեր անձինք ժամանել են Կիրանց
Ես չեմ լռելու, 2 ամիս կալանք են տվել՝ ոչինչ, իմ տղան էլ չի ընկճվի․ գնդապետ Մախսուդյան (տեսանյութ)
Վահագն Մախսուդյանին կալանքի տանելով՝ փորձ է արվում նրա հորը ետ կանգնեցնել հանուն Տավուշի պայքարից․ Գեղամ Մանուկյան
«Որդիների Կանչ» հասարակական կազմակերպությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
Քաղաքացիները տրակտորով փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհը։
Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն․ Գագիկ Սուրենյան
4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ նրանցից մեկի ոտքը կոտրվել է
Դու կարող ես փոխել քո երկրի ճակատագիրը․ ՀՀՄ-ն Երևանում թռուցիկներ է փակցրել
Մահացել է աշուղական-գուսանական երգերի անզուգական մեկնաբան Սահակ Սահակյանը
Մահացել է Պարույր Սևակի որդին` Արմեն Ղազարյանը
Քաղաքացիները, ի աջակցություն տավուշցիների, գիշերը փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին
Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել` մեկ անգամ հարվածել է դիմապակուն. Հովհաննես Խուդոյան
Տավուշում լրագրողներին խոչընդոտելը իշխանության հանձնարարությունն է. ՀԺՄ–ի հայտարարությունը
Սյունիքում ավտոբուսն ընկել է ձորը. Կան զոհեր ու վիրավորներ
Երիտասարդները Տավուշին աջակցող պաստառներով բարձրացել են Օպերայի դահլիճի և Պարոնյանի անվան թատրոնի բեմեր
Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Ավելին
Ավելին