f

Անկախ

Համբարձումյանը համալսարանում հոկտեմբերին աշխատել է 7 ժամ. 4 տարում նա երբեւէ չի բողոքել աշխատավարձի չափից. ՀՌՀ


Հայ-Ռուսական համալսարանն արձագանքելն է Մեդիայի, գովազդի և կինոյի ինստիտուտի դասախոս Էդուարդ Համբարձումյանի ֆեյսբուքյան գրառմանը, որտեղ վերջինս նշել էր, որ աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել վիրավորական ցածր աշխատավարձի պատճառով:

Համալսարանի պատասխանում ասվում է.

«Հայ-Ռուսական համալսարանում Էդուարդ Համբարձումյանն արդեն չորրորդ տարին է, ինչ աշխատում է պայմանագրային հիմունքներով և մշտապես վարձատրվել է ժամավճարով (չի համարվել հաստիքային աշխատող/դասախոս)։

ՀՀ աշխատանքային օրենսդրության համաձայն՝ օրացույցային մեկ ժամվա նվազագույն վճարը կազմում է 406 դրամ՝ առանց հարկերի: Անցած հոկտեմբերին ինքն աշխատել է 7 ակադեմիական ժամ, ինչը հավասար է 5.25 օրացույցային ժամին։ Հետևաբար՝ 9482 դրամը (առանց հարկերի՝ «մաքուր» աշխատավարձը) բաժանելով 5.25-ի՝ ստացվում է 1806 դրամ մեկ ժամվա համար (առանց հարկերի), ինչը մոտ 4.5 անգամ ավելին է, քան վերը նշված ՀՀ օրենսդրությամբ սահմանված նվազագույն շեմը։

Նշենք նաև, որ այս չորս տարիների ընթացքում Էդուարդ Համբարձումյանի կողմից երբևէ դժգոհություններ չեն հնչեցվել աշխատավարձի չափի վերաբերյալ։

Մենք հասկանում ենք, որ ընթացիկ տարվա մարտից՝ կորոնավիրուսի համավարակով պայմանավորված, աշխարհում շոու-բիզնեսի և կինեմատոգրաֆի ներկայացուցիչները շատ մեծ ֆինանսական վնասներ են կրել և կրում, ինչը լավատեսության շատ քիչ տեղ է թողնում տվյալ ոլորտի ներկայացուցիչների համար։ Այդ ամենին գումարած նաև հոգեբանական ճնշվածությունը ներկայիս բարդ պատերազմական իրավիճակից։

Չնայած այդ ամենին՝ հորդորում ենք Էդուարդ Համբարձումյանին ՀՌՀ-ի վարկանիշի և հեղինակության հաշվին չինքնահաստատվել ու փորձել գտնել այլ ինքնարտահայտման ուղիներ»:

Հայ-ռուսական համալսարան

Սփյուռքի գաղթօջախները ամենուր գրեթե ոտքի են կանգնել. սա պետք է դառնա մեր վերելքի պատմությունը. Բագրատ Սրբազան
Մենք պիտի վերադառնանք Արցախ, այլ ելք չունենք. Բագրատ Սրբազան
Առավոտյան ժամը 11:00-ին շարժվում ենք դեպի Հանրապետության հրապարակ. Բագրատ Սրբազան
«Գուգլի» տնօրենը և հայազգի աշխատակիցները մերժել են Վահագն Խաչատուրյանին. Yerkir.am
CNN. Իսրայելը վախենում է, որ ԱՄՆ-ն կարող է սահմանափակել օգնությունը Գազայի հատվածի զեկույցի պատճառով
Ռադան ընդունել է օրինագիծ, որը թույլ է տալիս մոբիլիզացնել դատապարտյալներին
ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը տեղի կունենա հուլիսի 9-11-ը Վաշինգտոնում
ԱՄՆ-ը վերանայում է Իսրայելին տրամադրվող ռшզմական օգնության որոշ տեսակներ․ Օսթին
Էրդողան. Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը պետք է հնարավորինս արագ ստորագրվի
Նախկին արտգործնախարար. Ղազախստանի հանդիպումը կընկալվի որպես Հայաստանի ինտեգրում թյուրքական աշխարհին
«Հաղթանակ» կամրջի հարևանությամբ գործող «Երևանյան գիշերներ» ռեստորանի մոտ հայտնաբերվել է տղամարդու դի
Ամեն մարդ պատասխան կտա իր արածի և հատկապես՝ իր չարածի համար. Արշակ Արքեպիսկոպոս Խաչատրյան
Լիտվան հայտարարել է Ուկրաինա զորք ուղարկելու պատրաստակամության մասին
Վրաստանի՝ ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակի կասեցման հնարավորությունը զրոյական է. Պապուաշվիլի
Կոնսերվատորիայի ուսանողները Աբովյանի մոտ միացան Բագրատ Սրբազանին եւ նրա հետ երգեցին
Չինաստանը կտրուկ բարձրացրել է Ռուսաստան ապրանքների մատակարարման մաքսատուրքերը
Reuters. ԱՄՆ-ն կարող է նոր պատժամիջոցներ սահմանել Չինաստանի դեմ արհեստական ​​ինտելեկտի տեխնոլոգիաների ոլորտում
ԵԱՏՄ երկրների միջև փոխադարձ առևտրի ծավալը 10 տարվա ընթացքում կրկնապատկվել է՝ 45-ից հասնելով 89 միլիարդ դոլարի. Պուտին
Թուրքիան ծրագրում է ռուսական գազ մատակարարել Եվրոպա
ԱՄՆ դեսպանը հանդիպել է ընդդիմության ներկայացուցիչներին
Սրբազան երթը ձնագնդի էֆեկտ է ստացել, միացել են բազմաթիվ գործիչներ. ուղիղ Սրբազան երթը ձնագնդի էֆեկտ է ստացել, միացել են բազմաթիվ գործիչներ. ուղիղ
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը կոչ է անում քայլեր ձեռնարկել Երուսաղեմի պատմական հայկական թաղամասի պաշտպանության համար
152 դրվագ համակարգչային հափշտակություն․ պատճառված վնասն ավելի քան 102 միլիոն դրամ է
«Իշխանական որոշ շրջանակներ փորձում են գնել արցախցիներին՝ երթին չմասնակցելու համար». Մետաքսե Հակոբյան
Բագրատ Սրբազանը ողջունեց երթի մասնակիցներին աջակցող իրավապաշտպաններին
Ավելին
Ավելին