f

Անկախ

Մեր խորհդակցությունները շարունակվում են, այլ բան չեմ կարող ասել. Զոհրաբ Մնացականյանը՝ Փաշինյանի նամակից հետո ՌԴ-ի հետ խորհրդակցությունների մասին


Երեք անգամ համանախագահող երկրների ղեկավարներն իրենց անմիջական ներդրումն են ունեցել զինադադարի հասնելու համար, 3 անգամ Հայաստանը լրջագույնս ներգրավվել է և ապահովել է դրա համաձայնեցումը, և 3 անգամ Ադրբեջանը խախտել է այդ համաձայնությունը, որովհետև 3 անգամ էլ Ադրբեջանը, հավանաբար, ուղղորդվել է Թուրքիայի կողմից. այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը:

Նա ընդգծեց, որ սակայն դրանից չի բխում, որ մենք դադարելու ենք աշխատել զինադադար ամրագրելու ուղղությամբ և ոչ թե միայնակ, այլ համանախագահների հետ միասին և հիմքում էլ դրված են այն 4 կետերը, որոնք արտահայտված են հոկտեմբերի 10-ի համատեղ հայտարարության մեջ. դրանք վերահաստատվել են նաև մյուս հանդիպումների ժամանակ և այդ ուղղությամբ մենք շարունակելու ենք աշխատել:

«Կարևոր հարցերից մեկը վերիֆիկացիոն համակարգի ներդրումն է, դա հնարավորություն կտա առավել արդյունավետ իրականացնել այդ գործառույթները: Այդ առումով նույնպես այսօր աշխտանքները կատարվում են և մեզ անհրաժեշտ է դրան հասնել, համանախագահների այդ առումով ներգրավվածությունը աշխատանքին մնում է շատ կարևոր»,- ընդգծեց նա:

Հարցին՝ ՀԱՊԿ-ին դիմելու կաշկանդվածություն կա՞ թե՝ ոչ, Մնացականյանը պատասխանեց. «Մենք մեր քայլերն իրականացնում ենք այնպես, ինչպես անհրաժեշտ ենք գտնում և ինչպես որ անհրաժեշտ ենք գտնում էֆեկտիվության ու արագության առումով»:

Ինչ վերաբերում է Փաշինյան-Ալիև հնարավոր հանդիպում այս պահին սպսվում է, թե ոչ ԱԳ նախարարը նշեց, որ այս պահին նախատեսված չէ, երբ նախատեսված լինի, կասի:

Հարցին՝ ՌԴ հետ խորհրդակցություններին Հայաստանի կողմից ովքեր են մասնակցում, նա արձագանքեց. «Մեր խոհրդակցությունները շարունակվում են, ես այլ բան չեմ կարող ասել»: Պնդող հարցերին՝ վարչապետի նամակից հետո՞ է սկսվել ինտենսիվ խոհրդակցությունները, նա չպատասխանեց:

Հարցին՝ ՌԴ-ն հայտարարել էր, որ կմիջամտի, եթե վտանգ սպառնա ՀՀ-ին, իսկ հիմա ռմբակոծվում է Սյունիքի մարզի Դավիթ Բեկ գյուղը, Մնացականյանն ասաց, որ որոշումներն ընդունվում են ըստ իրավիճակի:

ՀՀ ԱԳՆ Զոհրաբ Մնացականյան

Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատարները` արգելելով մուտք գործել Երևան
Երևանում իրար են բախվել «Mazda»-ն ու «BMW»-ն․ վերջինի վարորդը եղել է ոչ սթափ վիճակում․ Shamshyan.com
Քաղաքական իշխանությունը իրավապահ մարմիններին ու դատավորներին վերածել է քաղաքական հաշվեհարդարների` իրար լրացնող գործիքի:
«Տավուշյան շարժումը» կարիք ունի քաղաքական ձևակերպումների և այդ դեպքում այն կբերի հաջողության. Վահե Հովհաննիսյան
Գարեգին Երկրորդը պատգամել է հոգևորականներին այս ծանր շրջանում առավել նախանձախնդրորեն իրականացնել իրենց ծառայությունը
Դատարանը քաղբանտարկյալ Մամիկոն Ասլանյանին թողեց կալանքի տակ. Փաստաբան
Երեւանում առավոտից անհնազանդության ակցիաներ են սկսվել,տեսանյութ
Վաշինգտոնում հակահայկական ցույց է անցկացվել, մասնակիցները վանկարկում էին Փաշինյանի ազգանունը (տեսանյութ)
Հրդեհ՝ Գառնի գյուղում, վնասվել են տներից մեկը, կից ավտոտնակն ու անասնագոմը և հարակից տան բակում գտնվող հացատունը
«Իրավունք». Լեո Նիկոլյանի վիճակն օր օրի վատթարանում է, իսկ նրա մուտքը Հայաստան շարունակում է փակ մնալ
Համատեղ պայքարի պլան դեռ չկա․ «Հրապարակ»
Գյուղից հետևում են դիրքերի քանդմանը․ «Հրապարակ»
Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը, բացի ՀՖՖ-ից․ «Ժողովուրդ»
«Հրապարակ». ԿԳՄՍ նախարարությունում փոփոխություններ են նախապատրաստվում. Լուծարվելու է Սփյուռքի բաժինը
Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին
«Հրապարակ». Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից
216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմը․ «Ժողովուրդ»
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. աճել է իշխանության հանդեպ անվստահությունը, թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում․ «Ժողովուրդ»
Ծնվեց, քայլեց, պաշտոնյա դարձավ. «Ժողովուրդ»
Սասուն Խաչատրյանին չեն նեղացնի. ՔՊ-ն հանդիպելու է ՍԴ-ի իր «սրտի» թեկնածուի հետ․ «Ժողովուրդ»
«Մնացել են մի քանի անկախ լրատվամիջոցներ»․ ԱՄՆ պետքարտուղարությունը՝ հայաստանյան լրատվադաշտի մասին
Լուիս Օկամպոն Բունդեսթագում զեկույց է ներկայացրել Արցախից հայերի բռնի տեղահանման մասին
Տիգրան Աբրահամյանը տեսակցել է ձերբակալված Սուրեն Պետրոսյանին ու ևս 4 անձի
ԵԽ-ն դեմ է արտահայտվել Վրաստանի հետ անդամակցության բանակցություններին՝ օտարերկրյա գործակալների մասին օրենքի պատճառով
Ավելին
Ավելին