f

Անկախ

Տեղյա՞կ եք, որ դրոնները Ադրբեջանը ձեռք է բերել վերջին մեկ տարում. Աղասի Ենոքյան


Աղասի Ենոքյանը ֆեյսբուքում գրում է.

«Մամուլից տեղեկացա, որ Միասնական տեղեկատվական կենտրոնում նշանակված է քննարկում «Հնարավոր էր արդյո՞ք խուսափել պատերազմից» թեմայով: Չգիտեմ, թե դա ինչ կենտրոն է, բայց եթե թույլատրվել է քննարկում անել, ուրեմն պետական կամ իշխանություններին կից ինչ-որ մարմին է։ Քանի որ այն քաղաքացիներին, որոնք կից չեն իշխանություններին, թույլատրված չէ նման քննարկումների մասնակցել, օգտվեմ առիթից, և գոնե հարցեր բարձրացնեմ, որոնք միգուցե արծարծվեն այդ քննարկման ժամանակ։

Պատերազմից խուսափելու հնարավորության հետ կապված չեմ անդրադառնա այնպիսի կարևոր թեմաների, ինչպես ՀՀ արտաքին քաղաքականությունն է, բանակցային պրոցեսի ձախողումները, բյուջետային և տնտեսական քաղաքականությունը, «սևեր»-«սպիտակներ» բաժանումը, Սորոսը, և այլն։

Ակնհայտ է, որ պատերազմը մեծապես հնարավոր դարձավ այն ժամանակ, երբ Ադրբեջանը խախտեց բալանսը օդում, ձեռք բերեց մեծ քանակությամբ դրոններ, որոնց դեմ հայկական բանակը դժվարությամբ է պայքարում։ Իմ հարցերը կվերաբերեն հենց դրոններին։

1 Տեղյա՞կ եք, որ դրոնները Ադրբեջանը ձեռք է բերել վերջին մեկ տարում։ Ընդունո՞ւմ եք, որ որքան էլ նախկինները քանդել-թալանել են երկիրը 30-24-12 տարի (կախված մեղադրողների նախասիրություններից) պատերազմի համար անմիջական պատասխանատվություն կրում են այն ղեկավարները, որոնք կառավարել են վերջին 1 տարում։

2 Արդյո՞ք մենք աչքաթող արեցինք Ադրբեջանի անհամաչափ զինվելը այն պատճառով, որ այդ հարցով պատասխանատու անվտանգության սպաները զբաղված էին Հրայր Թովմասյանի հոր տան տանիքը չափելով։

3 Արդյո՞ք մենք հնարավորություն չունեցանք հակադրոնային և հակաօդային համապատասխան ռազմավարություն մշակելու, քանի որ վերջին 2 տարում անվտանգության, բանակի և գլխավոր շտաբի տասնյակ ղեկավարներ փոխվեցին, և վերջիններս, պարզապես, ժամանակ չունեցան այդ հարցերով զբաղվելու։

4 Արդյունավետ ՀՕՊ համակարգի համար անհրաժեշտ են տիեզերական հետախուզության տվյալներ և անհրաժեշտ է համագործակցություն այնպիսի երկրի հետ, որը տիրապետում է նման տվյալների։ Ո՞ր երկրի հետ էր համագործակցում Հայաստանը ՀՕՊ համակարգը զարգացնելիս։ Ճի՞շտ է, որ Ռուսաստանը վերջին մեկ տարում չէր տրամադրում նման տվյալներ, քանի որ չէր վստահում մեր որոշ պաշտոնյաների։

5 Եթե ժամկետանց և խոտանված, չաշխատող Оса-АК համակարգերի փոխարեն ձեռք բերեինք ավելի ժամանակակից համակարգեր, արդյո՞ք մեր օդն ավելի լավ պաշտպանված չէր լինի և Ադրբեջանը չէր խուսափի պատերազմ սկսելուց։

6 Եթե տասնյակ միլիոնավոր դոլարներ չուղղվեին չաշխատող ու անզեն СУ 30 օդանավեր ձեռք բերելուն (Արծրունը ինձ չի համոզի, թե դրանք կարևոր նպատակների համար են օգտագործվել, քանի որ ոչ մի օդաչու չի համաձայնվի թռնել «թռչող դագաղներով»՝ անգամ ինքն իրեն պաշտպանելու հնարավորություն չունեցող օդանավերով), արդյո՞ք այդ գումարով ավելի արդիական ՀՕՊ համակարգ չէինք ունենա։

7Նախկինները թալանել են երկիրը, ամոթ ու անարգանք նրանց, և նրանք պետք է կրեն պատիժը (ի դեպ, անհասկանալի է, թե ինչու հայտնի ֆոնդերին մուծումների դիմաց չեն կրում պատիժը), բայց եթե վերջին մեկ տարում պարգևավճարները, տոնածառի ծախսերը, ելակը, «արտ լանչը» և այլ բյուջետային մսխումներն ուղղեինք ՀՕՊ համակարգերի արդիականացմանը, արդյո՞ք Ադրբեջանը չէր զգուշանա պատերազմ սկսելուց։

Այս բոլոր հարցերը ժամանակին բարձրացվել են մամուլում և պատասխանատուների կողմից չեն տրվել բավարարող պատասխանները։ Հուսով եմ, որ Միասնական տեղեկատվական կենտրոնի քննարկման ժամանակ դրանք ադեկվատ պաստախաններ կստանան»։

 

Հասարակություն Աղասի Ենոքյան ՖԲ Գրառում

Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Դավիթ Անանյան. Ներկայիս քաղաքական գործընթացների իրական հարթակը Երևանն է
Բերման են ենթարկել պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Գրիգոր Գրիգորյանին
Ակցիայի մասնակիցները ո՛չ քար են նետել, ո’չ անվադող այրել, ո՛չ էլ հարձակվել ոստիկանների վրա. Աբրահամ Գասպարյան
Պայքարի կնիքը դրվելու է Երեւանում, բայց ալիքը գնալու է Տավուշից. Սուրեն Պետրոսյան
«Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են, ժամը եկել է, ոտքի կանգնե՛ք»․ Բագրատ Սրբազան
Իրավիճակը լարվեց. Կիրանցով անցնող մեքենան ոչ մի կերպ չէր համաձայնում բացել բեռնախցիկը
Ուկրաինայի հետ բանակցությունների համար նախադրյալներ չկան. Պեսկով
ՊՆ-ն նոր հաղորդագրություն է տարածել
Ռաիսի. Իրանի դեմ պատժամիջոցների կիրառումը ոչնչի չի հանգեցնի
Օդի ջերմաստիճանն ապրիլի 27-ի ցերեկը, 28-29-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով. Եղանակը Հայաստանում
Տեսե՞լ եք այն սյունի նկարները, որը հրապարակվել է. այն ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան
Աննախադեպ էր 2023թ. փաստաբաններին բռնության ենթարկելը․ Արման Թաթոյան
Ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում. Քաղաքագետ
Ալեքսանդրով. Ռուսաստանը չի կատարել Հայաստանին պաշտպանելու իր պարտավորությունները, և դրա համար ոչ ոք չի պատժվում
Թվացյալ տնտեսական վերելքի պայմաններում, իրական խնդիրները մնում են ստվերում. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ
Բժշկական կենտրոն են տեղափոխվել նաև Կիրանցում հավաքին մասնակցող երեխաներ. ՄԻՊ-ը սա մտահոգիչ է անվանել
Պաղեստինի նախագահը և մի շարք միջազգային պաշտոնյաներ բանակցություններ կվարեն Էր Ռիադում
Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր. Yerevan.Today
Լարված իրավիճակ. Հայաքվեի անդամները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը՝ Դեբետ գյուղի հատվածում (տեսանյու)
Կասկածներ կան՝ մգեցված ապակիներով մեքենայում եղել են Մհեր Գրիգորյանն ու Շահին Մուստաֆաևը․ Բագրատ Սրբազան
WSJ. Ամերիկյան հետախուզությունը կարծում է, որ Պուտինը, հավանական է, առնչություն չունի Նավալնիի մահվանը
Կիրանցիները 9-րդ օրն է՝ շարունակում են բողոքի ակցիան (ուղիղ)
Հայաստանի դեսպան. Ղարաբաղի բոլոր նախկին ղեկավարները տեղափոխվել են ռուսական խաղաղապահ կոնտինգենտի բազայից
Հայաստան ամրոց-պետությունն իր առջև պետք է առաջնային խնդիր դնի ձևավորելու արժանապատիվ զինվորականության դաս. Ոսկանյան
Ավելին
Ավելին