РИА «Новости» լրատվական գործակալության փոխանցմամմբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղում հակամարտությունը կարող է լուծվել խաղաղ ճանապարհով: Գրում է Gazeta.ru-ն։
«Մենք խորապես համոզված ենք, որ կարգավորմանը հնարավոր կլինի հասնել խաղաղ բանակցային գործընթացում», - ասել է Պուտինը:
Նախագահն ընդգծել է, որ Ռուսաստանը կապի մեջ է ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի հետ:
Սեպտեմբերի 27-ին ադրբեջանական զինված ուժերը հրթիռահրետանային և ռազմաօդային միջոցների կիրառմամբ հարձակվել են արցախա-ադրբեջանական ուժերի շփման գծի ողջ երկայնքով։ Ինչ են հայտարարում Բաքվում։