f

Անկախ

Դոնորներից եկող գումարները ինչի՞ վրա են ծախսվում, որ մենք չենք կարողանում գոնե որոշակի սոցիալական շերտերի համար անվճար թեսթավորում անել


Իջնում եմ Մոսկվայից Երեւան եկող ինքնաթիռից։ Նույն չվերթով Ռուսաստանից Երեւան են վերադառնում մեր հարյուրից ավելի հայրենակիցներ։ Վերադարձողներից երկու երիտասարդ դեռ ինքնաթիռում ասացին, որ գալիս են Երեւան ու հենց հաջորդ օրը որպես կամավոր մեկնելու են Արցախ։ Մեկնելու են կռվելու, պաշտպանելու մեր հայրենիքը։

Մոտենում ենք օդանավակայանի ընդհանուր սրահին ու անասելի աղմուկ-աղաղակ, հրմշտոցներ։ Հարցնում եմ՝ ի՞նչ է եղել, ոստիկանները խաղաղ պատասխանում են՝ դե, ամեն ռեյսից հետո նույն իրավիճակն է, թեսթ հանձնելու համար 20 հազար դրամ են պահանջում, շատերն այդ գումարը չունեն, մի մասն էլ, ով ՌԴ-ում կամ Բելառուսում թեսթը հանձնել է, սակայն չվերթի հետաձգման պատճառով անհրաժեշտ 72 ժամն անցել է, մարդիկ օբյեկտիվորեն հրաժարվում են կրկին գումար վճարել ու թեսթ անցնել։

Ու մարդիկ, ասեմ ձեզ, միանգամայն իրավացի են։

Անկեղծ ասած՝ հոգնել եմ անընդհատ նույն հարցը տալուց, թե COVID հիմնադրամի գումարները էդ ինչի՞ վրա են ծախսվում, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից ու այլ դոնորներից եկող գումարները ինչի՞ վրա են ծախսվում, որ մենք չենք կարողանում գոնե որոշակի սոցիալական շերտերի համար անվճար թեսթավորում անել։

Զրուցում էի Սլովակիայի իմ ընկերներից մեկի հետ, ասաց, որ Սլովակիայում բոլորն անխտիր անվճար թեսթավորում են անցել ու նաեւ որպես բժիշկ հաստատեց այն, ինչ գիտեինք բոլորս, որ թեսթի ինքնարժեքը բավականին մատչելի է։

Ես չգիտեմ ո՞ւմ եմ դիմում, որովհետեւ չեմ ճանաչում ադեկվատ մեկին, ում հետ հնարավոր է բոլոր այս հարցերը քննարկել։

Բայց եթե այդպիսի ադեկվատ մեկը պատահաբար կգտնվի, գոնե հիմա էսպիսի բաներ մի արեք։ Եթե մեր հայրենակիցը եկել է ու կամավոր պիտի գնա զենք վերցնի, մի՛ խեղդեք ու 20 հազար դրամ մի՛ պոկեք։ Եթե մեր հայրենակիցն արդեն այլ երկրում վճարել ու թեսթ է անցել եւ ոչ իր մեղքով թռիչքը հետաձգվել է այնքան, որ էդ ձեր ուզած 72 ժամը սպառվել է, մի՛ խեղդեք ու մարդուց 20 հազար դրամ մի՛ գանձեք։ էս դեպքերում գոնե անվճար թեսթավորում արեք։

Ո՞նց եք պատկերացնում, որ Ռուսաստանի հեռավոր գյուղից Հայաստան վերադարձող ընտանիքն ի վիճակի է լինելու օդանավակայանում իր հինգ հոգանոց ընտանիքի համար գրպանից հանել ու 100 հազար դրամ տեղում վճարել։

Լավ, չենք խոսում, ատամներս սեղմած՝ լռում ենք, որովեհետեւ այսօր բոլորս մեկ խնդիր ունենք՝ ամեն ինչ պատերազմի ու զինվորի համար։

Բայց այն, ինչ ես տեսա «Զվարթնոց» օդանավակայանում, ուղղակի ամոթալի էր։

Եթե ոլորտի որեւէ ադեկվատ պատասխանատու կգտնվի, ով կհասկանա, որ անբարոյականություն եւ լկտիություն է Ռուսաստանից ժամանած ու պատերազմ գնացող կամավորականից 20 հազար դրամ պոկելը, ուզում եմ հուսալ, որ փորձ կարվի հարցը կարգավորել։

Մի՛ արեք, պարզապես մի՛ արեք։ Ամոթ է։

Նաիրա Զոհրաբյան ՖԲ Գրառում նոր կորոնավիրուս թեսթ-համակարգ «Զվարթնոց» միջազգային օդանավակայան

Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում
Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան
Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Ավելին
Ավելին