f

Անկախ

Ծաղիկներ, զինվորական հագուստ, ձեթ, ալյուր և այլ ապրանքների գների թանկացում եղել է արդյոք և ինչով է պայմանավորված. պատասխանում է ՏՄՊՊՀ նախագահը


Ռազմական դրության անցման իսկ պահից մենք լայն սպառում ունեցող պարենային և ոչ պարենային 31 ապրանքային խմբերի մշտադիտարկում ենք իրականացնում՝ շուրջ 94 ապրանքատեսակներ:  Այս մասին այսօր ՀՀ Ազգային ժողովի տնտեսական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների նիստին ասաց Տնտեսական մրցակցության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը:

Նա նկատեց, որ մամուլում հրապարակումներ են եղել, որոշ ապրանքների մասին գների բարձրացումներ կան՝ ձեթ, շաքարավազ, ալյուր, կարագ և դիտարկել է խոշոր տնտեսվարող սուբյեկտների վարքագիծը: «Բոլորի պարագայում ներմուծման և ձեռքբերման փաստաղթղթերը մեզ տրամադրել են, հիմնականում դրսից ներկրվող ապրանքներն են թանկացել՝ ձեռքբերման գնի և արտաժույթի կուրսի տատանման հետ կապված: Այդ թվերը համադրում ենք: Այս պահին տնտեսվարող սուբյետների կողմից որևէ բացասական վարքագիծ չենք նկատել»,-ասաց նա, իսկ ձվի թանկացման մասին ասաց, որ դիտարկում են դեռ և հիմնականում ասում են հավի կերի թանկացման հետ է կապված, բայց կստուգեն:

Գեղամ Գևորգյանը անդրադարձավ ծաղիկների թանկացմանը և նշեց, որ այս ոլորտում խոշոր տնտեսվարող սուբյեկտների մասին չի կարելի խոսել: «Թե պատճառը որն էր, թույլ տվեք այդ ամենի մեջ չմտնել, բայց ՊԵԿ-ի, ոստիկանության և էկոնոմիկայի մեր գործընկերների հետ խոշոր մեծածախ վաճառք իրականացնող ծաղկի շուկաներ այցելեցինք, խոսեցինք վաճառողների հետ և  փոխադարձ համաձայնությամբ խնդրեցինք գները նախ փակցնել: Գները էականորեն իջան և  բացի այդ, արտահանողներին խնդրեցինք, որ ծաղկի պակաս չլինի, ներքին շուկայում սպառեն և շնորհակալ ենք նրանց, որ միանագամից արձագանքեցին»,-ասաց նա:

Անդրադառնալով զինվորական հագուստնեի թանկացման հարցին, որի համար ԱԺ երկու պատգամավոր է դիմել,  ՏՄՊՊՀ նախագահն ասաց, որ մասնագիտացված խանութները ուսումնասիրել են և հավաստիացրեց, որ այն ժամանակ էլ, հիմա էլ որևէ մասնագիտացված խանութում չի եղել զինվորական հագուստի գների թանկացում: Ինչ վերաբերում է  վերավաճառք կատարող անձանց, նա ասաց, որ նրանց նկատմամբ վեհահսկողություն չեն կարող իրականացնել և նրանց զսպելու համար հրապարակել են զինվորական հագուստի գները:

Քովիդ թեստերի գների հետ կապված՝ Գեղամ Գևորգյանը նշեց, որ դիմել են լաբորատոր ծառայություն մատուցող ընկերություններին և խնդրել են թեստի գինը սահանել 15 հազար դրամ, որի մեջ չի մտնում տնային այցեր, հավելյալ ծառայությունները: Հարցին, թե որքանով արդարացի է այդ գները Գեղամ Գևորգյանն ասաց, որ այդ հարցին չի կարող պատասխանել: «Եթե վերցնենք բենզին տրամաբանությունը՝ արդարացի է այն գինը, որը առաջարկվում է և այն գինը, որ վճարում են մարդիկ: Այստեղ չկա գերիշխող դիրք ունեցող սուբյեկտ»,-ասաց նա և նշեց, որ համեմատական են անցկացրել մի շարք երկրների հետ և Հայաստանում էականորեն ավելի էժան են թեստերի գները և կան տնտեսվարող սուբյեկտներ, որ տասը հազար դրամով են մատուցում այդ ծառայությունը:

ՀՀ ՏՄՊՊՀ Գեղամ Գևորգյան

Կիրանց գյուղի մելիքական անցյալը. 4 րդ դարից մինչև մեր օրեր
Երիտասարդները ակցիա են իրականացրել հայտնի երգիծաբան Հովհաննես Դավթյանի ներկայացման ժամանակ.․․տեսանյութ
Ինչո՞ւ հայերն այլևս չեն ցանկանում զենքը ձեռքին պայքարել թե՛ իրենց պատմության, թե՛ հայրենի հողի համար. ВЗГЛЯД
Երևանում մեկնարկել է երթ Արցախի դրոշով,ուղիղ
Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ Արցախի դրոշով միայնակ ակցիա անող երիտասարդին
Սրբազանի մկրտած և պսակած մի խումբ հայրենատեր անձինք ժամանել են Կիրանց
Ես չեմ լռելու, 2 ամիս կալանք են տվել՝ ոչինչ, իմ տղան էլ չի ընկճվի․ գնդապետ Մախսուդյան (տեսանյութ)
Վահագն Մախսուդյանին կալանքի տանելով՝ փորձ է արվում նրա հորը ետ կանգնեցնել հանուն Տավուշի պայքարից․ Գեղամ Մանուկյան
«Որդիների Կանչ» հասարակական կազմակերպությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
Քաղաքացիները տրակտորով փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհը։
Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն․ Գագիկ Սուրենյան
4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ նրանցից մեկի ոտքը կոտրվել է
Դու կարող ես փոխել քո երկրի ճակատագիրը․ ՀՀՄ-ն Երևանում թռուցիկներ է փակցրել
Մահացել է աշուղական-գուսանական երգերի անզուգական մեկնաբան Սահակ Սահակյանը
Մահացել է Պարույր Սևակի որդին` Արմեն Ղազարյանը
Քաղաքացիները, ի աջակցություն տավուշցիների, գիշերը փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին
Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել` մեկ անգամ հարվածել է դիմապակուն. Հովհաննես Խուդոյան
Տավուշում լրագրողներին խոչընդոտելը իշխանության հանձնարարությունն է. ՀԺՄ–ի հայտարարությունը
Սյունիքում ավտոբուսն ընկել է ձորը. Կան զոհեր ու վիրավորներ
Երիտասարդները Տավուշին աջակցող պաստառներով բարձրացել են Օպերայի դահլիճի և Պարոնյանի անվան թատրոնի բեմեր
Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Դավիթ Անանյան. Ներկայիս քաղաքական գործընթացների իրական հարթակը Երևանն է
Բերման են ենթարկել պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Գրիգոր Գրիգորյանին
Ակցիայի մասնակիցները ո՛չ քար են նետել, ո’չ անվադող այրել, ո՛չ էլ հարձակվել ոստիկանների վրա. Աբրահամ Գասպարյան
Պայքարի կնիքը դրվելու է Երեւանում, բայց ալիքը գնալու է Տավուշից. Սուրեն Պետրոսյան
Ավելին
Ավելին