Ապրիլյան պատերազմի ԱԺ քննիչ հանձնաժողովի նախագահ պարոն Քոչարյանին պատասխանելու ցանկություն չունենալով, հարկ եմ համարում նրա ուշադրությունը հրավիրել ՀՀ պաշտպանության նախարարության կողմից հրապարակված քարտեզի կարմիր հատվածի վրա:
Եթե պարոն Քոչարյանի համար դա ԱՀՌԵԼԻ չէ, ապա Հայաստանի անվտանգությունը, գոնե խորհրդարանական մակարդակում, լրջագույնս վտանգված է:
Շատ կցանկանայի նկատել ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովի և նրա նախագահի կողմից պատերազմի պայմաններում տարվող խորհրդարանական դիվանագիտության ԱՀՌԵԼԻ աշխատանքը՝ ստացվող ԱՀՌԵԼԻ պարգևավճարների շրջանակներում:
ԱՀՌԵԼԻ հարգանքներս . . .