Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավար Թեդրոս Ադանոմ Գեբրեյեսուսը SARS-CoV-2 կորոնավիրուսով վարակված անձի հետ շփումից հետո ինքնամեկուսացել է: Այդ մասին նա գրել է թվիթերյան իր միկրոբլոգում: Գրում է Gazeta.ru-ն։
Նա պարզաբանել է, որ հիվանդության ախտանիշներ դեռևս չունի:
«Ես առողջ եմ, ախտանիշներ չկան, սակայն առաջիկա օրերին ես ինքնամեկուսացված կլինեմ՝ համաձայն ԱՀԿ-ի արարողակարգերի, և կաշխատեմ տանից», - գրել է Գեբրեյեսուսը:
Բացի այդ, ԱՀԿ ղեկավարը կրկին կոչ է արել բոլոր քաղաքացիներին հետևել COVID-19- ի տարածումը կանխելու և դրա դեմ պայքարելու միջոցներին:
Ընդհանուր առմամբ, համաճարակի սկզբից ի վեր աշխարհում գրանցվել է կորոնավիրուսի ավելի քան 46,5 միլիոն դեպք, վերականգնվել է գրեթե 34 միլիոն մարդ, և ավելի քան մեկ միլիոն հիվանդ մահացել է: