f

Անկախ

Ո՞ւմ գլխին է ցցվել կիսալուսնի կոտոշը. Ստանիսլավ Տարասով


Անկարայում ղարաբաղյան պատերազմի արագ հաջողություն էին կանխատեսել՝ պատերազմը վարելով օտար տարածքում ադրբեջանցիների ձեռքերով: Բայց ինչ-որ չստացվեց, և Էրդողանը նյարդայնացավ: Նա արդեն ձախողվել է՝ բացահայտելով այդ տարածաշրջանում իր ազդեցությունն ամեն գնով տարածելու նկրտումները: Այնպես որ բոլորի համար եկել է պատմական ընտրություն կատարելու ժամանակը:

Ղարաբաղյան ճգնաժամը, դրա զարգացումները, հնարավոր հետևանքն Անդրկովկասում ուժերի դասավորության առումով. այս ամենը փորձագետները նկարագրել, վերլուծել և կանխատեսել են երկար տարիներ: Մոսկվայի համար այս ուղղությամբ չէր կարող և չպետք է անակնկալներ լինեին: Առավել ևս ներկայիս ղարաբաղյան պատերազմի առնչությամբ, որի նախապատրաստությունը Ադրբեջանի և Թուրքիայի կողմից հրապարակային էր կատարվում:

Երբ ամռանը բռնկվեց սահմանամերձ զինված բախումը Բաքվի և Երևանի միջև Թովուզի շրջանում, Մոսկվային հաջողվեց արագ մարել դա: Մարտական գործողությունները ղարաբաղյան հակամարտության գոտուց հեռու, որոնք դիպչում էին Հայաստանի տարածքին, պարտավորեցնում էին նրան կատարել ՀԱՊԿ-ի համապատասխան դրույթները և միջամտել դեպքերի ընթացքին: Սկզբում այդ բախումը հանելուկային էր թվում և ինչ-որ առումով նաև թեստային: Հատկապես այդ ժամանակ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը (ոչ թե նրա ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևը) հեռախոսով կապվեց Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ հայտարարելով, որ պատրաստ է միջնորդական առաքելություն իրականացնել հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման հարցում, միաժամանակ նշելով «Ադրբեջանին համակողմանիորեն աջակցելու» դիրքորոշումը:  Անկարայում այն ժամանակ հայտարարեցին, որ «Թուրքիան յուրաքանչյուր ագրեսիան Ադրբեջանի դեմ ընկալում է որպես ագրեսիա Թուրքիայի դեմ», իհարկե ագրեսորի դերում նկատի ունենալով Հայաստանը: Իմաստի առումով նման հայտարարություններում նոր բան չկար, բացի հռետորաբանության ավելի բարձր տոներից:

Բայց կար և այն, ինչին չէր կարելի ուշադրություն չդարձնել. Էրդողանը ցույց էր տալիս, որ Ալիևին պոկել է Պուտինի ազդեցությունից, ավելի ճիշտ՝ խլել է Ռուսաստանի ձեռքից որոշակի լծակներ, որոնք կարող են ազդել դեպքերի հետագա ընթացքի վրա: Անկախ օբյեկտիվ պատճառներից՝ իրերի նման դրությունն իրոք բացասական չէր և չէ ո՛չ Մոսկվայի հեղինակության, ո՛չ Անդրկովկասում նրա դիրքերի համար: Ալիևը երբեք էլ պրոռուսական տրամադրված քաղաքական գործիչ չի եղել, ինչին ռուսական դիվանագիտությունը նշանակություն չէր տալիս: Բայց Հայաստանի իշխանության ղեկին հայտնված վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ «էքսպերիմենտներ» էր անցկացնում Ռուսաստանի հետ հարաբերություններում, ինչը Մոսկվային հրում էր բացառապես ղարաբաղյան կոնֆլիկտի կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափի կողմը: Հանդես գալով Վալդայ ակումբում՝ Պուտինը մի քանի միտք արտահայտեց, որոնք այնքան էլ հերթապահ քաղաքական հռետորաբանությունից չեն. «Դուք ասացիք, որ Ռուսաստանը միշտ էլ առանձնահատուկ կապեր է ունեցել Հայաստանի հետ: Բայց դուք էլ առանձնահատուկ կապեր եք ունեցել Ադրբեջանի հետ: Ռուսաստանում ապրում են մոտ երկու միլիոն հայ և մոտ երկու միլիոն ադրբեջանցի»:

Սա նշանակում է՝ Մոսկվան չի կարծում, ինչպես հաճախ Բաքվում և Երևանում պնդում են, թե «իր ձեռքում է ղարաբաղյան կոնֆլիկտի լուծման բանալին», և այդ ուղղությամբ նա ստիպված է քայլել հնարավորությունների նեղ միջանցքով, որից մտադիր չէ դուրս գալ, իսկ որպես Հայաստանի անվտանգության երաշխավոր հանդես է գալիս միայն նրա պաշտոնական սահմաններում:

Հենց այդ դիսպոզիցիայում Ալիևը  գնաց ղարաբաղյան պատերազմի, բայց, իհարկե, սահմանափակ մասշտաբներով  և հաշվարկելով Ռուսաստանի հնարավոր գործողությունները՝ ի տարբերություն Փաշինյանի, որին ընձեռված էր արևմտյան ուղղությամբ ցանկացած մանյովրի հնարավորություն, բայց հենվելով միայն սեփական ուժերի վրա: Ինչ վերաբերում է Պուտինին, ապա նա հստակ հասկացրեց, որ Մոսկվան չի պատրաստվում դառնալ որևէ մեկի շահերի պատանդը Անդրկովկասում՝ սրելով հարաբերությունները Թուրքիայի հետ, բայց պատրաստ է կանգնեցնել նրան, եթե հարվածը հասնի Հայաստանին:

Էրդողանը հազիվ թե դիմի նման քայլի: Միաժամանակ նա հասկանում է, ինչպես գրում է թուրքական Hürriyet պարբերականը, որ «անկախ ղարաբաղյան պատերազմի արդյունքներից, դժվար կլինի միայնակ պահել նոր անդրկովկասյան ճակատը, այդ իսկ պատճառով նա Պուտինին առաջարկեց Ղարաբաղի հարցով երկկողմ մեխանիզմ», քանի որ «ԵԱՀԿ Մինսկի խումբը չի կարող լուծել այդ խնդիրը»: Ինչպես կարծում են թուրքական փորձագետները, «նախագահի այդ առաջարկը հիմնվում է Ադրբեջանի վրա Թուրքիայի և Հայաստանի վրա Ռուսաստանի ազդեցությունը որպես մեթոդ օգտագործելու որոշման վրա»: Պուտինը մատնանշում է Մինսկի խումբը՝ որպես ղարաբաղյան կոնֆլիկտի կարգավորման հասցեատեր և ընդգծում է Թուրքիայի դրությունն այդ խմբում: Այստեղ կարևոր հարցն այն է, թե որքանով է դրական վերաբերվում Պուտինն այն հանգամանքին, որ Անկարան դեր խաղա Անդրկովկասում:

Այդ առումով հատուկ նշանակություն է ձեռք բերում այն, թե ռազմական տեսանկյունից որ պահին Թուրքիան և Ադրբեջանը կորոշեն կանգ առնել ղարաբաղյան պատերազմում: Ինչպես կարծում է ֆրանսիական Le Point պարբերականը, «իրավիճակի նորությունն այն է, որ այդ տարածաշրջանում ձևավորվում են ուժերի նոր դասավորության հետ կապված նոր խաղի ուրվագծերը»: Նոր սյուժե է բացվում. ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով խորհրդական Ռոբերտ Օ’Բրայենը հայտարարեց, որ սկսվել են, առանց Բաքվի և Երևանի մասնակցության, խորհրդատվությունները Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի խաղաղապահ ուժեր մտցնելու վերաբերյալ, որոնցում կլինեն չեզոք երկրների ներկայացուցիչներ, օրինակ՝ Սկանդինավիայից: Մինչ այդ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Լեռնային Ղարաբաղի իրավիճակը համեմատեց Կոսովոյի և Սերբիայի հետ: Դատելով ամերիկյան հայտարարություններից և գործողություններից և հայկական ղեկավարության ակնարկներից՝ կարելի է ասել, որ կոսովյան սցենարի կրկնությունը Լեռնային Ղարաբաղում բացառված չէ: ԱՄՆ հայկական հարցերով հանձնաժողովի ղեկավար Ֆրենկ Փալլոնեն արդեն ԱՄՆ Կոնգրեսի համար բանաձևի նախագիծ է պատրաստել, որով առաջարկվում է ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը, ինչպես նաև դատապարտել Ադրբեջանին և Թուրքիային սանձազերծած ագրեսիայի համար: Համանման առաջարկությամբ է հանդես եկել նաև Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի անդամ Գրեյս Նապոլիտանոն:

Առայժմ Կրեմլի արձագանքն այդ ամենին ավելի քան զուսպ է: Միայն հակամարտությունը ԵԱՀԿ ՄԽ ձևաչափով բանակցությունների միջոցով լուծելու կոչ: Մի կողմից՝ Բաքուն Անկարային ներքաշեց Մոսկվայի հետ հնարավոր դիմակայության մեջ: Մյուս կողմից՝ Երևանը ձգտում է ստանալ Ռուսաստանի աջակցությունը Ադրբեջանի դեմ պայքարում, բայց հեռանկարում դեմ չէ նաև խաղաղապահ զորքերին, թեպետ առայժմ նախապատվությունը տալիս է ռուսական ուժերին: Բաքվին դա կարող է ձեռնտու լինել, քանի որ իրավիճակը «բարեկամական Արևմուտքի» ձեռքը հանձնելը կհանգեցնի կոսովյան սցենարի իրականացմանը՝ ձեռնունայն թողնելով Էրդողանին և Ալիևին: Թերևս նաև Պուտինին: Այնպես որ բոլորի համար եկել է պատմական ընտրության ժամանակը:

Աղբյուրը՝ ИА REGNUM.


 

քաղաքական արցախյան պատերազմ REGNUM Ստանիսլավ Տարասով

Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում
Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան
Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Ավելին
Ավելին