f

Անկախ

Դոնբասի կամավորների միություն. «Առայժմ Ղարաբաղ մեկնելու կարիք չկա»


Կամավորների այս համագումարից սպասում էին գլխավորը՝ ինչպես Լեռնային Ղարաբաղի իրադարձություններին կարձագանքեն այն մարդիկ, որոնք պատրաստ են իրենց կյանքը տալ հանուն Ռուսաստանի շահերի և «ռուսական աշխարհի»: Կամավորների զանգվածային մասնակցությունը Անդրկովկասի հակամարտությանը կարող է լրջորեն փոխել դրությունն Արցախում:

Համագումարը կիսակարանտինային հանգստյան օրերին տեղեկատվական ռումբ պետք է դառնար: Մասնակիցների թվում նշվել էր Վլադիսլավ Սուրկովը՝ յուրաքանչյուր միջոցառման մեդիա զարդը: Սպասում էին Պետդումայի պատգամավոր Ալեքսեյ Ժուռավլյովին («Կամավորների միությունը» պատրաստվում է քաղաքականապես միանալ «Ռոդինա» կուսակցությանը): Սակայն հյուրերը չեկան, ուստի հրատապ խնդիրները քննարկեցին «մենք ու մերոնցով»: Ղարաբաղի խնդրին մոտեցան աստիճանաբար և հետևողականորեն:

Բիզնեսմեն Կոնստանտին Մալաֆեևը բացատրեց հավաքվածներին, որ «ռուսական աշխարհը» առասպել չէ, և «Կամավորների միությունը» ըստ էության «ռուսական աշխարհի քաղաքացիների» միություն է:

Խոսեց Ալեքսանդր Բորոդայը՝ ԴԺՀ-ի առաջին վարչապետը և Դոնբասի կամավորների միության ղեկավարը… Նրա խոսքով՝ ինքն արդեն հարյուրավոր հաղորդագրություններ է ստացել կամավորներից, մարդիկ հարցնում են՝ պետք է արդյոք մեկնել Ղարաբաղ: Իսկ մեկը, Բորոդայի խոսքով, «արդեն գնացել է և շատ արագ քոռ-փոշման վերադարձել»: Եվ նա բացատրել է, թե ինչու:

- Հայաստանը, ինչպես ասացի, «սկսել է անկախություն խաղալ»: Ես շփվել եմ բազմաթիվ հայ բիզնեսմենների և քաղաքական գործիչների հետ, և բոլորն էլ վստահ էին, որ Հայաստանում իսկական Շվեյցարիա կկառուցեն: Ստացվեց այնպիսի Շվեյցարիա, որ այնտեղ մնացին միայն շվեյցարները, մնացածը ցրվեցին: Եվ անցած բոլոր տարիներին Հայաստանը բեռ էր Ռուսաստանի վզին և ինչ-որ առումով Ռուսաստանի հայերի էքսկլավ Անդրկովկասում, ինչպես Կալինինգրադը:

Հասկանալի է, որ հասարակ մարդիկ օգնություն են սպասում Ռուսաստանից, բայց Հայաստանի իշխանությունները՝ ոչ այնքան: Ե՛վ ինքը՝ Փաշինյանը, և՛ նրա ամերիկյան խորհրդականները շատ դեմ են Ռուսաստանի և Հայաստանի մերձեցմանը և որևէ զիջմանը Ռուսաստանին:

Բորոդայի խոսքով՝ վերջին շաբաթներին ինքն ուսումնասիրել է իրավիճակն Անդրկովկասում, հանդիպել է հայկական իսթաբլիշմենթի մեծ թվով ներկայացուցիչների հետ, որպեսզի ներկայացնի տեղի ունեցողի պատկերը: Եզրակացությունը մխիթարական չէ:

- Ղարաբաղում շատ են սպասում կամավորներին, բայց չարժի մեկնել այնտեղ, քանի դեռ Երևանում նստած է արևմտամետ կառավարությունը: Ի դեպ, օրերս նրանք օրենք ընդունեցին վարձկանության պատժի մասին: Շատ ժամանակին է: Առայժմ՝ մինչև Հայաստանում քաղաքական իրավիճակի փոփոխությունը, ոչ մի տեղ չենք գնում,- ամփոփեց Ալեքսանդր Բորոդայը:

Առարկողներ չեղան: Այս որոշումը կարող  է ցինիկ թվալ, բայց այն լրիվ տրամաբանական է: Օգնության որևէ հստակ խնդրանք Հայաստանի իշխանություններից չի եղել, հետևաբար իմաստ չունի «առաջ ընկնել»: Առավել ևս, որ  Կամավորների միության ղեկավարության խոսքով՝ մոտ ժամանակներս մեզ մոտ՝ Դոնբասում կարող է հերթական լարվածությունն առաջանալ: Ուկրաինայում կրկին քաղաքական ճգնաժամ է, որը վերջին տարիներին  սովորական է դարձել լուծել մարտական գործողությունների աշխուժացման միջոցով:

Դմիտրի Ստեշին

Աղբյուրը՝ «Կոմսոմոլսկայա պրավդա»

 

Աշխարհում Դոնբասի կամավորների միության համագումարը արցախյան պատերազմ Տեսանյութ խմբագրի ընտրանի

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին