f

Անկախ

Հնարավոր է, որ հայկական համազգեստով ադրբեջանցի զինվորների վրա կրակել են հենց իրենց զորքերը


2020 թ. հոկտեմբերի 25-ին ԱՄՆ պետքարտուղարությունը մեծ խանդավառությամբ հայտարարեց Արցախյան պատերազմում վերջին մի քանի շաբաթվա ընթացքում հրադադարի երրորդ փորձի մասին։ Առաջին երկու հրադադարները խախտվել էին Ադրբեջանի և Թուրքիայի կողմից՝ ուժի մեջ մտնելուց հաշված րոպեների ընթացքում։ Նոր հրադադարի մասին հայտարարությունն արվեց այն բանից հետո, երբ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները ժամանեցին Վաշինգտոն և առանձին հանդիպումներ ունեցան պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ 2020 թ. հոկտեմբերի 23-ին:

Այս վերջին «մարդասիրական հրադադարը» ուժի մեջ մտավ հոկտեմբերի 26-ին, տեղական ժամանակով առավոտյան ժամը 8-ին: Ցավոք, երրորդ հրադադարը ևս խախտվեց   Ադրբեջանի և Թուրքիայի կողմից մի քանի րոպե անց: Սա վկայում է այն մասին, որ Ադրբեջանը, Թուրքիան և Սիրիայից ժամանած ջիհադիստական ​​վարձկանները մտադրություն չունեն դադարեցնել պատերազմը, քանի դեռ Արցախը չեն մաքրել տեղի հայ բնակչությունից, ինչը հենց այն է, ինչ բազմիցս հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Հայաստանն ու Արցախը, երեք միլիոնից մի փոքր ավելի բնակչությամբ, պայքարում են ավելի քան 90 միլիոն բնակչություն ունեցող Ադրբեջանի ու Թուրքիայի համատեղ ուժերի դեմ: Սա Դավթի պայքարն է ընդդեմ Գողիաթի: Սա նաև նշանակում է, որ ադրբեջանական հզոր բանակը, մինչ ատամները զինված Իսրայելից և Ռուսաստանից միլիարդավոր դոլարների ժամանակակից զենքերով, անկարող է իր մարտերը վարել՝ առանց հենվելու թուրք զինվորականների և իսլամիստ վարձկանների վրա: Նույնիսկ իրենց համատեղ ուժերով Ադրբեջանն ու Թուրքիան մեկ ամիս տևած մարտերից հետո անզոր են նվաճելու Արցախը․․․

Վերջին շաբաթների ընթացքում Նևադայում, Օհայոյում և Նյու Հեմփշիրում կայացած նախընտրական հանրահավաքներում նախագահ Թրամփն իր ելույթներում երեք անգամ հիշատակել է հայերին: Նա հաճոյախոսություններ է արել հայերի մասին, սակայն բառերն անիմաստ են, քանի դեռ դրանց չեն հետևել գործողությունները: Թրամփին մնում է միայն վերցնել հեռախոսը, զանգահարել իր ընկերոջը`Էրդողանին, և ասել, որ դադարեցնի աջակցել Ադրբեջանին ու հետ կանչի իր հավաքագրած և Ադրբեջան տեղափոխած ահաբեկիչներին: Փոխարենը, Թրամփն արեց այն, ինչը ձեռնտու է իրեն՝ առաջին հերթին նոյեմբերի 3-ին վերընտրվելու համար դիմելով ամերիկահայ ընտրողներին:

Ռազմական գործողություններից բացի, կան նաև այլ ճակատներ, որոնցում հայերն ու ադրբեջանցիները պայքարում են միմյանց դեմ: ԱՄՆ-ում մի քանի բանաձևեր են ներկայացվել Ներկայացուցիչների պալատ և Սենատ՝ ճանաչելու Արցախի անկախությունը և արգելելու զենքի վաճառքը Ադրբեջանին ու Թուրքիային: Նման քայլեր ձեռնարկվել են Կանադայի, Ֆրանսիայի և Ավստրալիայի հայ համայնքների կողմից: Հայկական համայնքները նաև զանգվածային բողոքի ցույցեր են կազմակերպել ԱՄՆ-ի, Կանադայի, Ավստրալիայի, Մերձավոր Արևելքի և Եվրոպայի քաղաքներում:

Ամերիկահայերը և ընտրված պաշտոնյաները ճնշում են գործադրել տարբեր լոբբիստական ​​ընկերությունների վրա, որոնց վարձել են Ադրբեջանը և Թուրքիան՝ դադարեցնելու իրենց քարոզչական ջանքերը: Անցյալ շաբաթ Մերկուրի հանրային ռազմավարության ընկերությունը (Mercury Public Affairs) հայտարարեց, որ դադարեցրել է լոբբիստական ​​պայմանագիրը Թուրքիայի հետ: «Մերկուրին» Թուրքիան ներկայացնում է 2013 թվականից: Այս տարվա փետրվարին «Մերկուրին» կնքել է 1 մլն դոլարի պայմանագիր՝ Թուրքիայի դեսպանատունը ներկայացնելու համար: Լոս Անջելեսի քաղաքային խորհուրդը «Մերկուրիին» հորդորել էր դադարեցնել պայմանագիրը Թուրքիայի հետ, այլապես այլևս գործ չի ունենա ընկերության հետ: Նման մի հայտարարությամբ հանդես եկավ Լոս Անջելեսի համայնքային համալսարանի շրջանը։

Լոբբիստական​​մեկ այլ խոշոր ընկերություն՝ DLA Piper-ը, տեղեկացրեց ԱՄՆ արդարադատության նախարարությանը, որ այլևս չի ներկայացնում Ադրբեջանի երկաթուղիները: Հոկտեմբերի 13-ին Livingston Group-ն վերջ տվեց իր լոբբիստական ​​գործունեությանը Ադրբեջանի համար: BGR լոբբիստական ​​ընկերությունը հրաժարվեց Ադրբեջանի SOCAR պետական ​​նավթային ընկերությունը ներկայացնելուց, հայտնում է AHVAL News-ը:

Մյուս կողմից, Հայաստանը երբեք չի վարձել լոբբիստական կամ հասարակայնության հետ կապերի ընկերություններ: Հազվադեպ օրինակ էր, երբ ՀՀ կառավարությունը լոբբիստական պայմանագիր կնքեց Alston & Bird իրավաբանական ընկերության հետ (կապված նախկին սենատոր Բոբ Դոուլի հետ), տասը հազար դոլարով՝ 2020 թ սեպտեմբերի 15-ից մինչև հոկտեմբերի 14-ը: Հայտնի չէ, արդյոք այդ պայմանագիրը երկարաձգվել է, թե ոչ: Չնայած լոբբիստական կամ հասարակայնության հետ կապերի ընկերություններ վարձելը միշտ էլ օգտակար է, սակայն հայ համայնքն այնքան էլ կախված չէ դրանցից, քանի որ նրանք քաղաքականապես ակտիվ են և ապավինում են Վաշինգտոնի իրենց սեփական կազմակերպություններին, ինչպիսիք են Ամերիկայի հայկական համագումարը և Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը: Մյուս կողմից, Ադրբեջանը և Թուրքիան պարտավոր են միլիոնավոր դոլարներ ծախսել լոբբիստական գործունեության համար՝ փորձելով իրենց կեղտոտ լվացքը ներկայացնել որպես մաքուր:

Ապատեղեկատվական պատերազմի մեկ այլ կողմ է տարբեր երկրների թերթերի էջերում և սոցիալական ցանցերում մղվող պայքարը։ Ադրբեջանի կառավարությունն ամեն տարի մի ամբողջ հարստություն է ծախսում՝ գրողներ վարձելու համար՝ Հայաստանին սևացնելու և Ադրբեջանի բռնապետությունը փառաբանելու համար: Մեկ այլ ճակատ՝ սոցիալական ցանցերն են: Ամեն անգամ, երբ որևէ հայտնի ամերիկացի կամ եվրոպացի հայտարարում է իր հանրային դիրքորոշումը հօգուտ Հայաստանի, ադրբեջանցիների և նրանց վճարովի գործակալների հորդան հետապնդում է այդ մարդկանց և ստիպում հրաժարվել իրենց հայտարարություններից:

Վերջին օրերին մի քանի հաղորդում ստացվեց այն մասին, որ ադրբեջանական զորքերը կրում են հայ զինվորների համազգեստ, ըստ ամենայնի, մարտադաշտում խառնաշփոթ ստեղծելու համար: Նման մարտերից մեկում հայտնաբերվել էին հայկական համազգեստով 40 ադրբեջանցի զինվորների մարմիններ։ Իմ կարծիքով, նման գործողությունը, հայերին շփոթեցնելու փոխարեն, կբերի նրան, որ ադրբեջանցիները կկրակեն իրենց զինվորների վրա՝ նրանց համարելով հայեր:

Հայաստանի կառավարությունը պետք է բողոք ներկայացնի Միջազգային քրեական դատարան (ՄՔԴ)՝ ադրբեջանցի զինվորների բարբարոսական վարքագծի վերաբերյալ: Մի տեսանյութում ադրբեջանցի զինվորները գնդակահարում են երկու հայ ռազմագերիների: Մյուսում, ադրբեջանցի զինվորները կտրում են զոհված հայ զինվորի գլուխը: Երրորդ սարսափելի տեսանյութում երևում է, թե ինչպես են ադրբեջանցի զինվորները մաշկազերծ անում հայ զինվորին, քանի դեռ նա ողջ է: Սրանք պատերազմական հանցագործությունների բացահայտ դեպքեր են: Ադրբեջանը պետք է դատապարտվի ՄՔԴ-ի կողմից և պատասխանատվություն կրի այդ անմարդկային գործողությունների համար: Բացի այդ, Ադրբեջանն օգտագործում է կասետային ռումբեր, որոնք արգելված են միջազգային մարդասիրական օրենսդրությամբ: Ավելին, Ադրբեջանն ամեն օր հազարավոր հրթիռներ է արձակում Արցախի քաղաքների ու գյուղերի խաղաղ բնակչության ուղղությամբ: Ադրբեջանը ոչնչացրել է նաև հայերի հարյուրավոր տներ, դպրոցներ և եկեղեցիներ: Սրանք բացահայտ հանցագործություններ են: Ադրբեջանը պետք է շատ թանկ վճարի իր բարբարոսական պահվածքի համար:

Դրականն այն է, որ ամբողջ աշխարհում տասը միլիոն հայ միավորվել է, ինչպես երբեք: Յուրաքանչյուր հայ գիտակցում է, որ սա գոյապայքար է։ Թուրքիան և Ադրբեջանը մտադիր են երկրորդ ցեղասպանություն իրականացնել հայերի դեմ: Մինչ այժմ հայերը հանգանակել են աննախադեպ գումար՝ 150 միլիոն դոլար և միլիոնավոր դոլարների մարդասիրական օգնություն: Միակ բանը, որ պակասում է՝ որևէ հայ միլիարդատիրոջ կողմից մեկ միլիարդ դոլարի նվիրատվությունն է՝ Հայաստանի և Արցախի գոյատևմանն աջակցելու համար: Ի վերջո, Հայաստանի անվտանգության ապահովման համար անհրաժեշտ է օրական 30 միլիոն դոլար:

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

 

Հարութ Սասունյան հրադադար ԱՄՆ

Իրանը թույլատրել է ՄԱԳԱՏԷ-ի 130 տեսուչի աշխատել երկրում
Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է օտարերկրյա գործակալների մասին օրենքը
Ուկրաինան հայտնել է ռազմադաշտում F-16 կործանիչների կիրառման մոտավոր ժամկետի մասին
Ադրբեջանում մեկնարկել են ռազմական հավաքները
Իսրայել այցելած ԱՄՆ պետքարտուղարը Գազայի խաղաղ բնակիչների տառապանքների համար մեղադրել է ՀԱՄԱՍ-ին
Ծայրահեղականները հրկիզել են Եվրոպայի խոշորագույն զենք արտադրողի ղեկավարի ամառանոցը
ԱՄՆ-ն Ադրբեջանի ո՞ր ընկերությունն է ընդգրկել հակառուսական պատժամիջոցների նոր ցանկում
ԱՄՆ-ը մտադիր է արգելել Ռուսաստանից ուրանի ներմուծումը
Գերմանիայում առաջարկել են պարտադիր զինծառայություն մտցնել տղամարդկանց եւ կանանց համար
ԱՄՆ պաշտպանության նախարարը ԱՄՆ-ի գործընկերներին հորդորել է Patriot ՀՕՊ համակարգեր փոխանցել Ուկրաինային
Պիտի վերադառնանք սկիզբ՝ Արցախ, որ ունենանք Տավուշ, Սյունիք, Գեղարքունիք՝ Հայաստան․ Մետաքսե Հակոբյան
Բանակցություններն ընթանում են այն փաստաթղթի հիման վրա, որ պատրաստել է Ադրբեջանը.Ալիև
Բեկել իշխանությունների սանձազերծած սահմանազատման և սահմանագծման սպառնալի գործընթացը կամ Ոչ հռետորական հարցադրումներ գործող իշխանությանը
Չեմ ուզում տեսնել Հայաստանը էլ ավելի ստորացված. 44-օրյա պատերազմի մասնակիցը նստացույց է սկսել կառավարության մոտ
Մի քանի կարևոր նկատառում Տավուշից սկսված սահմազատման գործընթացի մասին
Կան դիրքեր, որոնք հանձնվել են թուրքերին, Կոթի գյուղում արդեն իրենք են նստած․ Եղիշե Մախսուդյան
Լևոն Քոչարյանի օգնականին մեղադրանք է ներկայացվել
Համացանցում հայտնվել է տեսագրություն, որտեղ տավուշցի տղամարդիկ պատմում են օրեր առաջ Կիրանցում բախման մասին
Հրդեհ Ջրառատ գյուղում. Այրվել է 230 հակ անասնակեր, մոտ 5 խմ փայտ, երկու խորդանոց. Տանտերը այրվածքներով հոսպիտալացվել է
Հայ Եկեղեցին այս քաոսի մեջ միակ կանգուն հեղինակությունն է, թեև թիրախավորված, բայց` համոզիչ և կանգուն․ Լիլիթ Գալստյան
«Տղաներն իրենց կյանքը նրա համար չեն նվիրել, որ մենք ծնկաչոք, սողալով ապրենք»․ Կիրանցում են զոհած զինվորների մայրերը
Սյունիքում 14-ամյա տղան պայթյունից վնասվածքներ է ստացել
Հետո էլ կասի Արագածի վրա մի՛ նայեք, Տավուշ մի՛ գնացեք. Գառնիկ Դանիելյան
Ադրբեջանն այս պահին չի կարող պատերազմ սկսել. Վազգեն Մանուկյան
«Սա վերջը չի». Հայկ Մարությանը միաձայն ընտրվեց «Նոր ուժ» կուսակցության նախագահ
Ավելին
Ավելին