f

Անկախ

Հիմա ՀՀ կառավարության հրաժարականը դառնում է բացարձակ հրատապ. Ավետիք Չալաբյան


Ազգային օրակարգ կուսակցության համահիմնադիր Ավետիք Չալաբյանն ընդունում է որ ՀՀ վարչապետի կառավարումը ճգնաժամի մեջ է ու նա պիտի հեռանա՝ իր ողջ կազմով: Այսպիսի հայտարարություն արեց քաղաքական գործիչը՝ անուղղակիորեն միանալով Վազգեն  Մանուկյանի կոչին:

«Դեռ 2018-ի ընտրություններին Նիկոլ Փաշինյանը բացարձակ այլ մանդատով է եկել իշխանության, նրա քաղաքական մանդատը, ըստ էության, եղել է կոռուպցիայի դեմ պայքարը,  նա չի եկել պատերազմական գործողություններ ղեկավարելու, նա չունի պատերազմական գործողությունների փորձ, ավելին, նա նույնիսկ բանակում չի ծառայել, նրա ռազմական գիտելիքները, իմ կարծիքով, ձգտում են զրոյի: Հետևաբար, ակնհայտ է, որ այս պայմաններում, երբ մենք՝ մեր  միասնական հայկական հայրենիքով հանդերձ, բախվել ենք աննախադեպ ռազմակամն ագրեսիայի ու դա իրականացվում է մի քանի երկրների համատեղ ռազմական ներուժով,  ինձ համար այլևս որևէ կասկած չի հարուցում, որ Փաշինյանը ընդունակ չէ իրականացնել երկրի ռազմաքաղաքական ղեկավարում»,- Yerevan.Today-ին ասաց ընդիմադիր գործիչը:

Ավետիք Չալաբյանը  նկատում է, որ մոբիլիզացիոն օպերատիվ շտաբը ձևավորելու 16 ուժերի  հայտը 11 օր է՝ մնում է անարձագանք:

«Ընդիմադիր 16 կուսակցություն 11 օր առաջ հանդես եկանք  միասնական հայտարարությամբ՝ կոչ անելով կառավարությանը՝ ստեղծել ռազմական օպերատիվ շտաբ և աշխատանքներում ներգրավել պետական գործիչներին, որոնք ռազմական գործողությունների կառավարման մեծ փորձ ունեն: Եվ ես կարծում են որ այդ կոչը բացարձակ տեղին էր՝ այդ ժամանակի համար, բայց գործող կառավարությունն իրեն հատուկ ոճի մեջ արհամարհեց իրեն մեկնված ձեռքը, ու եթե այդ առաջարկությունն արվեց 11 օր առաջ, ուրեմն հիմա ՀՀ կառավարության հրաժարականը դառնում է բացարձակ հրատապ:

Երկրի կառավարման համակարգը պետք է կտրուկ և շատ հրատապ ստեղծել ռազմաքաղաքական շտաբ, որը ոչ միայն ռազմական գործողությունները կկառավարի, այլև իր ձեռքը կվերցնի ողջ ոլորտների մոբիլիզացիոն աշխատանքը՝ մարդկային ռեսուրսներից մինչև նյութական,  արտադրական ռեսուրսների կառավարում: Սրանք բոլորն այս պահին գտնվում են, մեղմ ասած, ոչ բավարար վիճակում, մենք պետք է կտրուկ բարձրացնենք մոբիլիզացիոն աշխատանքների որակը և ֆունդամենտալ փոխենք մեր դաշնակից և բարեկամ պետությունների հետ հարաբերությունների քաղաքականությունը ու պետք է ստանանք նրանց ուժային շոշափելի աջակցությունը՝ մեր երկրի դեմ ուղղված ագրեսիան կանգնեցնելու և թշնամուն հետ շպրտելու համար»:

Հիշեցնենք՝ ՀՀ նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանն այսօր երկու պահանջ էր ներկայացրել, որին արդեն միացել են մի քանի տասնյակ քաղաքական  ու հասարակական գործիչներ․

  1. «Այս կառավարությունը պետք է հրաժարական տա՝ բանակին հանձնելով ողջ իշխանությունը, ընդ որում՝ դա պետք է անի կամավոր, առանց ցնցումների, որոնք կարող են կործանարար լինել։
  2. Բանակը, իր ձեռքը վերցնելով ողջ իշխանությունը, պետք է կազմի միասնական Պաշտպանության կոմիտե Արցախի հետ միասին՝ կազմակերպելով պատերազմական ներկա իրավիճակին անհրաժեշտ միջոցառումները, ապահովելով վստահություն և գնալով բանակցությունների շահագրգիռ պետությունների, միջազգային կառույցների հետ։ Սա միակ փրկությունն է։ Հակառակ դեպքում մենք կարող ենք կորցնել ամեն ինչ»։

 Սյուզի Բադոյան

 

Ավետիք Չալաբյան հրաժարական Նիկոլ Փաշինյան Վազգեն Մանուկյան

Ինչ է լինելու Տավուշի հատվածում սահմանային փոփոխությունների հեռանկարում. Ներկայացնում է Արման Թաթոյանը
Քաղաքացիները փակել են Երևան-Էջմիածին ճանապարհը
Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի ռեժիմի նախագիծն է. Անն Լոուրենս Պետել
Ծեծկռտուք՝ Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները հարվածներ են հասցրել համադասարանցու գլխին, նա հոսպիտալացվել է
Սուրեն Պետրոսյանն այսօր դուրս կգա ՁՊՎ-ից. Այս ընթացքում նրա նկատմամբ մեղադրանք չի ներկայացվել
Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար
ԵՄ-ն սկզբունքային նշանակություն է տալիս Ալմա-Աթայի հռչակագրին՝ որպես կողմերի միջև սահմանազատման հիմք. Մարագոս
Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորապայթեցման աշխատանքներ
Ղազախական կողմի առաջարկով ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հնարավոր հանդիպման ամսաթվի մասին կտեղեկացնենք. ԱԳՆ խոսնակ
Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատարները` արգելելով մուտք գործել Երևան
Հայրենական պատերազմի հաղթանակի 40-ամյակին նվիրված զբոսայգին բարեկարգվել է
Ինչպես օտարերկրացիները պետք է մուտք գործեն «Ֆիզանձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ». ՊԵԿ
Երևանում իրար են բախվել «Mazda»-ն ու «BMW»-ն․ վերջինի վարորդը եղել է ոչ սթափ վիճակում․ Shamshyan.com
«Տավուշյան շարժումը» կարիք ունի քաղաքական ձևակերպումների և այդ դեպքում այն կբերի հաջողության. Վահե Հովհաննիսյան
Քաղաքական իշխանությունը իրավապահ մարմիններին ու դատավորներին վերածել է քաղաքական հաշվեհարդարների` իրար լրացնող գործիքի:
Գարեգին Երկրորդը պատգամել է հոգևորականներին այս ծանր շրջանում առավել նախանձախնդրորեն իրականացնել իրենց ծառայությունը
Դատարանը քաղբանտարկյալ Մամիկոն Ասլանյանին թողեց կալանքի տակ. Փաստաբան
Երեւանում առավոտից անհնազանդության ակցիաներ են սկսվել,տեսանյութ
Վաշինգտոնում հակահայկական ցույց է անցկացվել, մասնակիցները վանկարկում էին Փաշինյանի ազգանունը (տեսանյութ)
Հրդեհ՝ Գառնի գյուղում, վնասվել են տներից մեկը, կից ավտոտնակն ու անասնագոմը և հարակից տան բակում գտնվող հացատունը
«Իրավունք». Լեո Նիկոլյանի վիճակն օր օրի վատթարանում է, իսկ նրա մուտքը Հայաստան շարունակում է փակ մնալ
Համատեղ պայքարի պլան դեռ չկա․ «Հրապարակ»
Գյուղից հետևում են դիրքերի քանդմանը․ «Հրապարակ»
Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը, բացի ՀՖՖ-ից․ «Ժողովուրդ»
«Հրապարակ». ԿԳՄՍ նախարարությունում փոփոխություններ են նախապատրաստվում. Լուծարվելու է Սփյուռքի բաժինը
Ավելին
Ավելին