РИА «Новости» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի արևմուտքում 5,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Գրում է Gazeta.ru-ն։
Ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով 15.04-ին (Մոսկվայի ժամանակով 14.34-ին) Քազվին և Համադան նահանգների սահմանին, նրանց վարչական կենտրոններից հարյուր կիլոմետր հեռավորության վրա: Օջախի խորությունը 10 կիլոմետր է կազմել:
Փրկարարները ավերածությունների կամ զոհերի մասին տեղեկություններ չեն ստացել: