f

Անկախ

Ռազմական դրությամբ պայմանավորված ՀՀ ՏՄՊՊՀ-ն իրականացնում է մի շարք ապրանքների ամենօրյա մշտադիտարկումներ


Հաշվի առնելով հայտարարված ռազմական դրության ժամանակ լայն սպառման ապրանքների (պարենային և ոչ պարենային) իրացման պայմանների՝ ներառյալ գների, ինչպես նաև դրանց պաշարների վերաբերյալ տեղեկատվության հավաքագրման, վերլուծության և գնահատման անհրաժեշտությունը` ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովում ստեղծվել է աշխատանքային խմբեր, որոնք աշխատում են 24-ժամյա ռեժիմով և իրականացնում են շուրջ 31 ապրանքային խմբերի մշտադիտարկում (շուրջ 94 ապրանքատեսակ)։ 

Ստեղծված աշխատանքային խմբերը, բացի տվյալ ապրանքների խոշոր մատակարարների և խոշոր առևտրային ցանցերի շրջանակներում մշտադիտարկումներ իրականացնելուց, ուսումնասիրում են նաև թեժ գծով, լրատվամիջոցներով և սոցիալական ցանցերով ստացված բողոքները և  դրանցում տնտեսական մրցակցությանն առնչվող խնդրահարույց երևույթների մասին վկայող հանգամանքների առկայության դեպքում Հանձնաժողովն իրականացնում է համապատասխան վերլուծություններ և ապահովում դրանց ընթացքն օրենքով սահմանված կարգով։

Վերոնշյալ ապրանքների թվին են դասվում շաքարավազը, ալյուրը, ձեթը, կարագը, որոնց որոշ առևտրային ցանցերում արձանագրված գնային բարձրացումների հիման վրա Հանձնաժողովն արդեն իսկ իրականացնում է ուսումնասիրություններ և  համապատասխան գրություններով դիմել  է տնտեսվարող սուբյեկտներին՝ գնային բարձրացումների հիմնավորումների վերաբերյալ տեղեկատվություն ստանալու նպատակով։ 

Մասնավորապես, Հանձաժողովի կողմից իրականացված դիտանցումների արդյունքում արձանագրվել է, որ կիլոգրամով վաճառվող շարքավազի գինը հոկտեմբերի 22-ի դրությամբ կազմել է 328 դրամ/կգ, կարագինը՝ 3500-4130 դրամ/կգ (կախված ապրանքանիշից), արևածաղկի ձեթինը՝ 740-790 դրամ/լիտր (կախված ապրանքանիշից), ալյուրինը՝ 245 -285 դրամ/կգ։

Միաժամանակ Հանձնաժողովի կողմից ընթացիկ իրականացված ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ բարձրացել են նաև վերոնշյալ ապրանքների կամ դրանց արտադրության համար անհրաժեշտ հումքի ձեռքբերման գները, ինչպես նաև իրացման գներն այն երկրներում, որտեղից առավելապես ներկրվում են այդ ապրանքները։ Գնային տատանումները որոշ ապրանքների մասով կարող են հանդիսանալ նաև վերջին ժամանակահատվածում արտարժույթի տատանումների հետևանք։

Հարկ ենք համարում ընդգծել, որ Հանձնաժողովը գնային քաղաքականության կարգավորման գործառույթ չի իրականացնում և վերահսկողություն է իրականացնում տնտեսվարող սուբյեկտների գնային քաղաքականության նկատմամբ միայն այն պարագայում, երբ առկա են հնարավոր գերիշխող դիրքի չարաշահման կամ հակամրցակցային համաձայնության դրսևորման երևույթներ։ 

Առավել մանրամասն ներկայացնում ենք «Երևան Սիթի» և «Նոր-Զովք» առևտրի կետերում շաքարավազի, կարագի, ձեթի, ալյուրի գները՝  հոկտեմբերի 9-ից մինչև հոկտեմբերի 22-ը ներառյալ: 

«Երևան Սիթի» առևտրի կետում մի շարք

ապրանքատեսակների իրացման գների դիտանցման վերաբերյալ

 

 

«Նոր-Զովք» առևտրի կետում մի շարք

ապրանքատեսակների իրացման գների դիտանցման վերաբերյալ

ՀՀ ՏՄՊՊՀ

Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Դավիթ Անանյան. Ներկայիս քաղաքական գործընթացների իրական հարթակը Երևանն է
Բերման են ենթարկել պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Գրիգոր Գրիգորյանին
Ակցիայի մասնակիցները ո՛չ քար են նետել, ո’չ անվադող այրել, ո՛չ էլ հարձակվել ոստիկանների վրա. Աբրահամ Գասպարյան
Պայքարի կնիքը դրվելու է Երեւանում, բայց ալիքը գնալու է Տավուշից. Սուրեն Պետրոսյան
«Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են, ժամը եկել է, ոտքի կանգնե՛ք»․ Բագրատ Սրբազան
Իրավիճակը լարվեց. Կիրանցով անցնող մեքենան ոչ մի կերպ չէր համաձայնում բացել բեռնախցիկը
Ուկրաինայի հետ բանակցությունների համար նախադրյալներ չկան. Պեսկով
ՊՆ-ն նոր հաղորդագրություն է տարածել
Ռաիսի. Իրանի դեմ պատժամիջոցների կիրառումը ոչնչի չի հանգեցնի
Օդի ջերմաստիճանն ապրիլի 27-ի ցերեկը, 28-29-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով. Եղանակը Հայաստանում
Տեսե՞լ եք այն սյունի նկարները, որը հրապարակվել է. այն ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան
Աննախադեպ էր 2023թ. փաստաբաններին բռնության ենթարկելը․ Արման Թաթոյան
Ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում. Քաղաքագետ
Ալեքսանդրով. Ռուսաստանը չի կատարել Հայաստանին պաշտպանելու իր պարտավորությունները, և դրա համար ոչ ոք չի պատժվում
Թվացյալ տնտեսական վերելքի պայմաններում, իրական խնդիրները մնում են ստվերում. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ
Բժշկական կենտրոն են տեղափոխվել նաև Կիրանցում հավաքին մասնակցող երեխաներ. ՄԻՊ-ը սա մտահոգիչ է անվանել
Պաղեստինի նախագահը և մի շարք միջազգային պաշտոնյաներ բանակցություններ կվարեն Էր Ռիադում
Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր. Yerevan.Today
Լարված իրավիճակ. Հայաքվեի անդամները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը՝ Դեբետ գյուղի հատվածում (տեսանյու)
Կասկածներ կան՝ մգեցված ապակիներով մեքենայում եղել են Մհեր Գրիգորյանն ու Շահին Մուստաֆաևը․ Բագրատ Սրբազան
WSJ. Ամերիկյան հետախուզությունը կարծում է, որ Պուտինը, հավանական է, առնչություն չունի Նավալնիի մահվանը
Կիրանցիները 9-րդ օրն է՝ շարունակում են բողոքի ակցիան (ուղիղ)
Հայաստանի դեսպան. Ղարաբաղի բոլոր նախկին ղեկավարները տեղափոխվել են ռուսական խաղաղապահ կոնտինգենտի բազայից
Հայաստան ամրոց-պետությունն իր առջև պետք է առաջնային խնդիր դնի ձևավորելու արժանապատիվ զինվորականության դաս. Ոսկանյան
Ավելին
Ավելին