f

Անկախ

«Ռուսաստանի դիրքորոշումը պարզ է. դրանում գերակշռում է բանակցային գործընթացին վերադառնալու անհրաժեշտությունը». փորձագետը մեկնաբանել է Պուտինի՝ ԼՂ վերաբերյալ ելույթը


Ռուսաստանն անհրաժեշտ է համարում վերադառնալ Լեռնային Ղարաբաղի հարցով բանակցություններին և համագործակցել միջնորդ երկրների հետ, «ՌԻԱ Նովոստի»-ի հետ զրույցում ասել է ԱՊՀ երկրների ինստիտուտի Հայաստանի մասնաճյուղի տնօրեն Ալեքսանդր Մարկարովը՝ մեկնաբանելով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նախորդ օրվա ելույթը:

«Վալդայ» քննարկումների ակումբում կայացած նիստի ժամանակ Պուտինը հայտարարել է, որ օրվա ընթացքում մի քանի անգամ զրուցում է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ և շատ կցանկանար փոխզիջում գտնել ԼՂ հարցում: Նա նշել է, որ Ռուսաստանն առաջարկել է ղարաբաղյան ճգնաժամի կարգավորման ամենատարբեր տարբերակներ, սակայն «այսօր ունենք հակամարտություն ամենավատ տարբերակով»:

«Ռուսաստանի դիրքորոշումը պարզ է: Դրանում, ամենայն հավանականությամբ, գերակշռում է բանակցային գործընթացին վերադառնալու անհրաժեշտությունը: Ընդհանուր առմամբ, Ռուսաստանն անհրաժեշտություն է տեսնում վերադառնալ բանակցություններին, տեսնում է անհրաժեշտություն կամ համագործակցության հնարավորություն համանախագահող այլ երկրների հետ և Թուրքիային չի տեսնում որպես երկիր, որը տվյալ հակամարտությունում կարող է իր դերն ունենալ: Թեև եղել է անդրադարձ Մինսկի խմբի ձևաչափի փոփոխության հնարավորությանը, սակայն բոլոր կողմերի համաձայնության դեպքում»,- ասել է Մարկարովը՝ հավելելով, որ հայկական կողմից Թուրքիայի մասով համաձայնության սպասել պետք չէ:

Այս համատեքստում փորձագետը հիշեցրել է, որ ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Երևանը Ռուսաստանին է տեսնում որպես հնարավոր կողմերից մեկը, որը կարող է խաղաղապահ ուժեր տրամադրել հակամարտության գոտում առաքելության համար:

«Պարզ է, որ ՌԴ նախագահի ներկայացրած դիրքորոշումը արտացոլում է այն տեսակետը, որն այս պահին կա Ռուսաստանում: Այսինքն՝ ՌԴ-ն երկու պետություններին համարում է կողմեր, որոնց հետ ինքն ունի որոշակի հարաբերություններ: Միևնույն ժամանակ Ռուսաստանը, հանդես գալով որպես միջնորդ և ԵԱՀԿ ՄԽ անդամ, ներդրել է բոլոր ջանքերը՝ զինված հակամարտության հնարավորությունն նվազեցնելու և այժմ էլ ներդնում է առավելագույն հնարավոր ջանքերը գործընթացը խաղաղ հունին վերադարձնելու համար»,- ասել է Մարկարովը:

Նրա խոսքով՝ իրավիճակի սրացման գործում Թուրքիայի դերը հասկանալով հանդերձ՝ ՌԴ-ն վստահեցնում է, որ համաձայն չէ Հարավային Կովկասում խնդիրների լուծման հնարավորությունների վերաբերյալ Անկարայի դիրքորոշման հետ:

«Ընդ որում, հետաքրքիր է նաև այն փաստը, որ Ռուսաստանը հույս ունի հակամարտության կարգավորման համար ԱՄՆ-ի հնարավոր մասնակցությանը կամ ազդեցությանը: Ընդհանուր առմամբ, կարելի է ասել, որ Պուտինին քաջ հայտնի են ղարաբաղյան հակամարտության հիմքերը»,- եզրափակել է փորձագետը:

Ալեքսանդր Մարկարով

Արմավիրի մարզում BMW-ն դուրս է եկել ճանապարհից և ընկել հարակից ձորակը. վիրավորներին դուրս են բերել փրկարարները
«Հրապարակ». Խաբե՞լ են, թե՞ ճնշել
Երթին մասնակցեն՝ պետական աջակցությունից կզրկվեն․ «Հրապարակ»
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
«Հրապարակ». Ինչո՞վ է բացատրվում Փաշինյանի ատելությունը Վանեցյանի հանդեպ
Խորենացու փողոցում բախվել են «Daewoo»-ն եւ «Mercedes-Benz»-ը. կան վիրավորները
«Ժողովուրդ». Հայոց ցեղասպանության ճանաչման մասով ոչինչ չի արվում. Նիկոլ Փաշինյանը խաբել է. Մաս 204
Հայտնի են «Եվրատեսիլ 2024»-ի առաջին կիսաեզափակիչը հաղթահարած 10 երկրները
Վթարի պատճառով 8 ժամ ջուր չի լինելու Արմավիրի մարզում
«Ժողովուրդ». Երեկ զոհված զինծառայողն ինքնասպան է եղել
«Ժողովուրդ». Իրավապահ համակարգում որոշ գործընթացներ կանգ են առել. միգուցե երթը հասնի Երեւան ու գործընթացներ սկսվեն
«Հրապարակ». Սրբազանը դեռ տարիներ առաջ է երդվել, որ ձեռքերը ծալած չի նստելու
«Ժողովուրդ». Քերոբյանի գործով առաջիկայում որոշում կկայացվի
Մայիսի 8-ին երթը կմեկնարկի ժամը 13:00-ից Չարենցավանի Վերածնունդի Հրապարակից, ուղղությունը` Աբովյան
Ղրիմի կամրջով արդեն երեք ամիս ռազմական բեռներ չեն մատակարարվում. Independent
Կիևում նախագահ Զելենսկու սպանությունը ծրագրող գործակալների ցանց է բացահայտվել. Ուկրաինայի անվտանգության ծառայություն
Եվրախորհրդարանի ավելի քան 30 անդամներ խնդրում են զրկել Վրաստանը թեկնածուի կարգավիճակից
Իսրայելի պատվիրակությունը կմեկնի Կահիրե՝ ՀԱՄԱՍ-ի հետ նախնական բանակցությունների. Reuters
ԱՄՆ-ն Իսրայելին հստակորեն հայտնել է Ռաֆահ ցամաքային ներխուժման վերաբերյալ իր դիրքորոշումը. Պետքարտուղարություն
Սի Ծինպինը խոստացել է երբեք չմոռանալ, որ Բելգրադում ՆԱՏՕ-ն ռմբակոծել է Չինաստանի դեսպանատունը
Նիդեռլանդներն աշնանն Ուկրաինային կփոխանցի F-16 կործանիչների առաջին խմբաքանակը
Իրանը և ՄԱԳԱՏԷ-ն կշարունակեն փակուղուց դուրս գալուն միտված բանակցությունները. Գրոսսի
Ռաֆահում գործողությունը կշարունակվի մինչև ՀԱՄԱՍ-ին ոչնչացնելը. Գալանտ
Նիկոլ Փաշինյանը աշխատեցնում է իր ստերի ֆաբրիկան
Եվրախորհրդարանի պատգամավորները կողմնակի միլիոնավոր եվրոներ են վաստակում. Transparency International
Ավելին
Ավելին