f

Անկախ

Եթե, իր կարծիքով, պարզ լուծումները չեն աշխատում, նա գնում է շուստրիության ճանապարհով


Երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, թե արդեն 2011թ․ Կազանի բանակցություններից հետո ղարաբաղյան հարցի լուծումը, ինչպես նաեւ ներկա պատերազմը կանխորոշված էր՝ կարծում եմ, շատ էլ չէր խորամանկում։

Նրա պատկերացումը շատ պարզ է՝ ախպեր, տալի՞ս եք Ղարաբաղը, տվեք, թե չէ ես ուրիշ բաներ կանեմ։ Ու արեց․ 0 կետից սկսեց, ադրբեջանցիների,արցախցիների ու հայաստանցիների համար ընդունելի լուծում էր ուզում առաջարկել, ուզում էր դիմել Ադրբեջանի ժողովրդին, Արցախը Հայաստան է եւ վերջ և այլն։

Նման մոտեցումները բնորոշ են Նիկոլ Փաշինյանին։ Նա գնում է ուղղագիծ, պարզունակ ճանապարհով։ Ոչ գծային լուծումները, համակարգային մոտեցումները նրան խորթ են, իսկ եթե, իր կարծիքով, պարզ լուծումները չեն աշխատում, նա գնում է շուստրիության ճանապարհով, օրինակ`որոշում է վերելակի մեջ Ալիեւի հետ առանձին խոսել։

Նույնկերպ եւ տնտեսական հեղափոխությունը հանգում է ՀԴՄ խփելուն, համաճարակի դեմ պայքարը՝ դիմակ դնելուն, արտաքին քաղաքականությունը՝ «պաչիկի» ու նասկիներ նվիրելուն, բանակն ամրապնդելը՝ չկռվող ինքնաթիռներ եւ «զալեժ» ելակ գնելուն, կոռուպցիայի դեմ պայքարը՝ ունեցվածք խլելուն։ Որպես շուստրիության էլեմենտ նշենք, որ այս ամենի մեջ կան «ատկատների» եւ կոռուպցիոն այլ մեխանիզմների ռիսկեր։

Համակարգային մոտեցման բացակայությունն ունի եւ՛ դրական, եւ՛ բացասական կողմեր։

Դրականն այն է, որ պողոսը նույն կերպ է մտածում, նրա համար կոռուպցիան հաղթահարված է, քանի որ Քոչարյանին Նիկոլը նստացրել է, ու կարեւոր չէ, որ Քոչարյանին լրիվ ուրիշ գործով է նստացրել, եւ որ Քոչարյանի մեղքը ապացուցված չէ։

Պողոսի համար Հայաստանը նվաճել է ինքնիշխանության ամենաբարձր աստիճանը, քանի որ Նիկոլը չի գնացել Պուտինին դիմավորելու, ու կարեւոր չէ, որ Պուտինի փոքրիկ քայլերից հետո Նիկոլը վազեց օդանավակայան՝ նրան ճանապարհելու։

Մի խոսքով՝ Պողոսն աշխատում է պողոսների համար, պողոսների ձեւերով, ու պողոսները հրճված են Պողոսով։

Համակարգային մոտեցման բացակայության բացասական կողմն այն է, որ այդ մարդուն չի կարելի ուղարկել ղարաբաղյան բանակցությունների։ Այնտեղ շուստրիության տեղ չէ, չի կարելի չհասկանալ հնարավորը, անընդհատ փորձել նոր պայմաններ կպցնել ու արդյունքում ստանալ ավելի վատ պայմաններ, չի կարելի համանախագահներին զայրացնել այն աստիճան, որ պահանջեն, որ Նիկոլն իր պայմանները գրավոր ներկայացնի, այլապես հաջորդ պահին կարող է փոխել։

Աղասի Ենոքյան ՖԲ Գրառում Նիկոլ Փաշինյան Արցախյան հիմնախնդիր

Ինչ է լինելու Տավուշի հատվածում սահմանային փոփոխությունների հեռանկարում. Ներկայացնում է Արման Թաթոյանը
Քաղաքացիները փակել են Երևան-Էջմիածին ճանապարհը
Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի ռեժիմի նախագիծն է. Անն Լոուրենս Պետել
Ծեծկռտուք՝ Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները հարվածներ են հասցրել համադասարանցու գլխին, նա հոսպիտալացվել է
Սուրեն Պետրոսյանն այսօր դուրս կգա ՁՊՎ-ից. Այս ընթացքում նրա նկատմամբ մեղադրանք չի ներկայացվել
Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար
ԵՄ-ն սկզբունքային նշանակություն է տալիս Ալմա-Աթայի հռչակագրին՝ որպես կողմերի միջև սահմանազատման հիմք. Մարագոս
Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորապայթեցման աշխատանքներ
Ղազախական կողմի առաջարկով ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հնարավոր հանդիպման ամսաթվի մասին կտեղեկացնենք. ԱԳՆ խոսնակ
Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատարները` արգելելով մուտք գործել Երևան
Հայրենական պատերազմի հաղթանակի 40-ամյակին նվիրված զբոսայգին բարեկարգվել է
Ինչպես օտարերկրացիները պետք է մուտք գործեն «Ֆիզանձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ». ՊԵԿ
Երևանում իրար են բախվել «Mazda»-ն ու «BMW»-ն․ վերջինի վարորդը եղել է ոչ սթափ վիճակում․ Shamshyan.com
«Տավուշյան շարժումը» կարիք ունի քաղաքական ձևակերպումների և այդ դեպքում այն կբերի հաջողության. Վահե Հովհաննիսյան
Քաղաքական իշխանությունը իրավապահ մարմիններին ու դատավորներին վերածել է քաղաքական հաշվեհարդարների` իրար լրացնող գործիքի:
Գարեգին Երկրորդը պատգամել է հոգևորականներին այս ծանր շրջանում առավել նախանձախնդրորեն իրականացնել իրենց ծառայությունը
Դատարանը քաղբանտարկյալ Մամիկոն Ասլանյանին թողեց կալանքի տակ. Փաստաբան
Երեւանում առավոտից անհնազանդության ակցիաներ են սկսվել,տեսանյութ
Վաշինգտոնում հակահայկական ցույց է անցկացվել, մասնակիցները վանկարկում էին Փաշինյանի ազգանունը (տեսանյութ)
Հրդեհ՝ Գառնի գյուղում, վնասվել են տներից մեկը, կից ավտոտնակն ու անասնագոմը և հարակից տան բակում գտնվող հացատունը
«Իրավունք». Լեո Նիկոլյանի վիճակն օր օրի վատթարանում է, իսկ նրա մուտքը Հայաստան շարունակում է փակ մնալ
Համատեղ պայքարի պլան դեռ չկա․ «Հրապարակ»
Գյուղից հետևում են դիրքերի քանդմանը․ «Հրապարակ»
Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը, բացի ՀՖՖ-ից․ «Ժողովուրդ»
«Հրապարակ». ԿԳՄՍ նախարարությունում փոփոխություններ են նախապատրաստվում. Լուծարվելու է Սփյուռքի բաժինը
Ավելին
Ավելին