Թուրքիայի ԱԳ փոխնախարար Սեդաթ Օնալի այսօր մեկնարկող մոսկովյան այցի ժամանակ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը չի քննարկվելու։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳ փոխնախարար Սերգեյ Վերշինինը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Նրա խոսքով՝ այսօր ԱԳ փոխնախարարների մակարդակով սկսվող բանակցությունների գլխավոր թեմաներն են լինելու Սիրիայի եւ Լիբիայի իրադարձությունները։ «Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ոչ մի կապ չունի Սիրիայում ռուս-թուրքական համագործակցության հետ»,- ասել է Վերշինինը։