Արցախի պաշտպանության բանակի ստորաբաժանումները հարավային ուղղությամբ խոցել են ադրբեջանական գրոհող 4 տանկ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը:
«Արցախա-ադրբեջանական հակամարտության գոտու հարավային թևում հակառակորդը կիրառում է մեծ թվով ԱԹՍ-ներ և հրետանային միջոցներ»,-ընդգծել է Ստեփանյանը։