f

Անկախ

Սերժ Սարգսյանը դիմել է Դոնալդ Տուսկին


ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանը երեկ  նամակով  դիմել է Եվրոպայի Ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) նախագահ Դոնալդ Տուսկին՝  որպես Եվրոպայում առաջատար քաղաքական ուժի ղեկավարի և հարգված գործչի` հանգամանորեն ներկայացրելով Արցախում ստեղծված ծանր իրավիճակը: Այս մասին տեղեկացնում է NEWS.am-ը՝ հղում անելով Սարգսյանի գրասենյակին:

Նամակում մասնավորապես ասված է.

 «Նախորդող 20 օրերի ընթացքում մի փոքրիկ և խաղաղ երկրի 150 000 բնակիչները, ովքեր կառուցում էին իրենց ազատ և ժողովրդավարական հայրենիքը, ենթարկվում են անողոք և դաժան ռազմական ագրեսիայի: Լայնածավալ պատերազմ է մղվում Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի դեմ Ադրբեջանի և Թուրքիայի կողմից, որոնց միացել են Սիրիայում և Լիբիայում հավաքագրված ջիհադիստ վարձկանները՝ փորձելով նվաճել Լեռնային Ղարաբաղը և հպատակեցնել նրա ժողովրդին, որոնք վաղնջական ժամանակներից ի վեր ապրում են այս հողի վրա: Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը Հայաստանի օժանդակությամբ հերոսաբար դիմագրավում է ադրբեջանա-թուրքա-ջիհադիստական կոալիցիայի վայրագ գրոհը. դիմակայություն, որը շատ ծանր է կորցրած մարդկային կյանքերի առումով՝ թե՛ զինվորական և թե՛ ոչ զինվորական: Արցախ երկիրը խեղդվում է մահաբեր զինամթերքի արտասովոր քանակից՝ հիմնահատակ խափանելով տասնամյակների զարգացումը և դժվարությամբ ձեռք բերված առաջընթացը:

Արցախի ժողովուրդը մարդասիրական պաշտպանության և օգնության խիստ կարիք ունի, քանի որ շարունակում է բախվել այս անասելի բարբարոսությանը:

Համոզված եմ՝ հիշում եք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը վերջին տասնամյակում մշակել է հակամարտության կարգավորման առաջարկների հիմնական փաթեթ, որտեղ ժողովուրդների ինքնորոշման իրավունքն ամրագրված է որպես քաղաքական-դիվանագիտական լուծման բանաձևի հիմնական սկզբունքներից մեկը: Ժողովուրդների ինքնորոշման իրավունքը ներառվել է նաև ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրում (ՀԸԳՀ), որը մեր երկուսի ներկայությամբ ստորագրվել է 2017-ի նոյեմբերին: Միջազգային հանրությունը պետք է պատշաճ կերպով ընդունի, որ Ադրբեջանն է վիժեցրել ցանկացած հնարավոր խաղաղության պայմանավորվածություն՝ ամեն անգամ, երբ մենք դրան թզաչափ մոտեցել ենք:

Հարգելի՛ Դոնալդ,

Իմ կարծիքով, կան մի շարք հնարավոր եղանակներ, որոնցով մեր ԵԺԿ ընտանիքը կարող է օգնել հանգուցալուծելու ներկա պատերազմը՝ ընտրելով հնարավոր ներգրավվածության ցանկից՝ սկսած վերոհիշյալ մարդասիրական նախաձեռնություններից կամ խթանելով 2016-ի մայիսին Վիեննայում համաձայնեցված և վերջերս ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի անձնական ջանքերով միջնորդավորված գործարքում նշված հրադադարի գործարկման մեխանիզմները: Վերջապես, այս բոլոր ջանքերի կատարյալ նպատակը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային ճանաչումն է եվրոպական և ԵՄ անդամ երկրների ազգային մակարդակներում` «անջատում հանուն փրկության» սկզբունքի կիրառմամբ:

Եվրոպան պետք է աջակցի պետականաշինության այս ջանքերին և նպաստի Եվրոպայի ամենաերիտասարդ ապագա պետության կայացմանը: Այսօր ոչ մի ուժ կամ տրամաբանություն, բացի դիվական ցեղասպան տրամաբանությունից, չի կարող հպատակեցնել Արցախի ժողովրդին: Նրանք վճռական են ազատ մնալու կամ մեռնելու՝ հանուն իրենց քաղաքակրթության, հավատքի, ժողովրդավարական արժեքների և ինքնության: Այս փոքր ազգի փաստացի անկախությունը ճանաչելու քայլը կարող է երկար սպասված իմպուլս ստեղծել Ղարաբաղի դե յուրե միջազգային ճանաչման համար՝ այդպիսով փրկելով այս հպարտ ժողովրդին սպառնացող սպանդից:

Իրավիճակի իմ ընկալումն այն է, որ քանի դեռ եվրոպական քաղաքական առաջնորդները, լինեն իշխանություն, թե ընդդիմություն, չդիմեն վերոհիշյալ երկու միջոցներից որևէ մեկին կամ երկուսին, մենք դատապարտված ենք շատ շուտ ականատես լինելու մեծ ողբերգության: Թուրքիային, այնպիսին, ինչպիսին տեսնում ենք այսօր, հանդուրժելը ի վերջո կհանգեցնի այդ երկրի բռնապետի՝ դեպի Եվրոպա անխափան գրոհին՝ լինի դա փախստականների հոսքի սպառնալիքներով, թե նոր երկրներ ահաբեկչություն արտահանելով:

Այդ իսկ պատճառով ես՝ որպես Հայաստանի նախկին նախագահ և Ձեր ընկեր, հորդորում եմ միջամտել Ձեր հաստատուն խոհեմության ձայնով և գործելու կոչով, ամեն կերպ աջակցել և պաշտպանել Արցախի անվտանգությունն ու ազատությունը»:

 

Հասարակություն արցախյան պատերազմ Սերժ Սարգսյան Դոնալդ Տուսկ

Պայքարը շարունակվում է
‹‹Չենք պատկերացրել, որ Արցախը կդատարկվեր››․ Մհեր Հարությունյան
Քաղաքացիները փակել են Դիլիջան-Վանաձոր ճանապարհը
Տեղեկություններ են ստացվել, որ ադրբեջանցիները առաջխաղացում են ունեցել Ոսկեպարի հատվածում. պատգամավոր
Կիրանց գյուղի մելիքական անցյալը. 4 րդ դարից մինչև մեր օրեր
Երիտասարդները ակցիա են իրականացրել հայտնի երգիծաբան Հովհաննես Դավթյանի ներկայացման ժամանակ.․․տեսանյութ
Ինչո՞ւ հայերն այլևս չեն ցանկանում զենքը ձեռքին պայքարել թե՛ իրենց պատմության, թե՛ հայրենի հողի համար. ВЗГЛЯД
Երևանում մեկնարկել է երթ Արցախի դրոշով,ուղիղ
Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ Արցախի դրոշով միայնակ ակցիա անող երիտասարդին
Սրբազանի մկրտած և պսակած մի խումբ հայրենատեր անձինք ժամանել են Կիրանց
Ես չեմ լռելու, 2 ամիս կալանք են տվել՝ ոչինչ, իմ տղան էլ չի ընկճվի․ գնդապետ Մախսուդյան (տեսանյութ)
Վահագն Մախսուդյանին կալանքի տանելով՝ փորձ է արվում նրա հորը ետ կանգնեցնել հանուն Տավուշի պայքարից․ Գեղամ Մանուկյան
«Որդիների Կանչ» հասարակական կազմակերպությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
Քաղաքացիները տրակտորով փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհը։
Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն․ Գագիկ Սուրենյան
4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ նրանցից մեկի ոտքը կոտրվել է
Դու կարող ես փոխել քո երկրի ճակատագիրը․ ՀՀՄ-ն Երևանում թռուցիկներ է փակցրել
Մահացել է աշուղական-գուսանական երգերի անզուգական մեկնաբան Սահակ Սահակյանը
Մահացել է Պարույր Սևակի որդին` Արմեն Ղազարյանը
Քաղաքացիները, ի աջակցություն տավուշցիների, գիշերը փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին
Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել` մեկ անգամ հարվածել է դիմապակուն. Հովհաննես Խուդոյան
Տավուշում լրագրողներին խոչընդոտելը իշխանության հանձնարարությունն է. ՀԺՄ–ի հայտարարությունը
Սյունիքում ավտոբուսն ընկել է ձորը. Կան զոհեր ու վիրավորներ
Երիտասարդները Տավուշին աջակցող պաստառներով բարձրացել են Օպերայի դահլիճի և Պարոնյանի անվան թատրոնի բեմեր
Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Ավելին
Ավելին