f

Անկախ

ԼՂ-ում հակամարտությունը ռազմական լուծում չունի և կարող է կարգավորվել միայն բանակցությունների ճանապարհով․ Քերի Քավանո


Լեռնային Ղարաբաղում հակամարտությունը ռազմական լուծում չունի եւ կարող է կարգավորվել միայն բանակցությունների ճանապարհով։ ՏԱՍՍ-ի հետ զրույցում այսպիսի կարծիք է հայտնել ամերիկացի դեսպան Քերի Քավանոն, որը 1999-2001 թվականներին ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահ է եղել։ «Այնտեղ ռազմական գործողությունները ոչ մեկի շահերի շրջանակում չեն,- ընդգծել է նա։ - Հակամարտության լուծման միակ ճանապարհը բանակցություններով է անցնում։ Դա դժվար ճանապարհ է»։

«Եթե հարց տանք՝ Ղարաբաղի վերաբերյալ համաձայնագիր մշակելու հնարավորություն արդյոք կա՞, ապա պատասխանն է՝ այո,- շարունակել է նա։ - Բայց դրան հասնելու համար երկու կողմերը պետք է դրսեւորեն բանակցությունների պատրաստակամություն եւ իրենց երկրների հանրային կարծիքը նախապատրաստեն այդպիսի համաձայնության ընդունմանը։ Անչափ ժվար է դրան հասնել այն պայմաններում, երբ ռազմական գործողություններ են ընթանում»։

Քերի Քավանոյի կարծիքով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում ձեռնարկվող կարգավորման ջանքերը նախկինի պես անհրաժեշտ են։ «Գիտեմ, որ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ զրույցներում Հայաստանի եւ Ադրբեջանի ներկայացուցիչները հաստատել են Մինսկի ձեւաչափին իրենց հանձնառությունը,- նշել է նա։ - Կարծում եմ, որ նրանք կշարունակեն աշխատել այս ձեւաչափում, իսկ ԱՄՆ-ն, Ռուսաստանը եւ Ֆրանսիան այս գործընթացին նպաստելու են։ Իհարկե, երբ հակամարտության մասնակիցները վերադառնան բանակցային սեղանի շուրջ, կկարողանան քննարկել այս ձեւաչափում ինչ-որ փոփոխություններ կատարելու հնարավորությունները, բայց դրա համար նրանք պետք է դադարեցնեն մարտական գործողությունները»։

Քերի Քավանոն շեշտել է, որ երկու կողմերը «պետք է որոնեն փոխընդունելի փոխզիջման մշակման հնարավորությունը»։ «Հիմա երկու կողմն էլ զբաղեցնում է առավելագույնս կոշտ դիրքորոշում,- շարունակել է նա։ - Երկու կողմն էլ այն պաշտպանում է հանրային տիրույթում, բայց նրանք պետք է նստեն բանակցային սեղանի շուրջ եւ փոխզիջում մշակեն։ Կարծում եմ՝ այդ լուծումը հնարավոր է գտնել»։

Քերի Քավանոյի կարծիքով՝ Մինսկի խմբի համանախագահող երկրները՝ ԱՄՆ-ն, Ռուսաստանը եւ Ֆրանսիան պետք է այսուհետեւ եւս բանակցություններում հանդես գան միջնորդների դերով։ «Դուք տեսաք, թե որքան դժվար էր հասնել հրադադարի մասին համաձայնագրին,- նշել է նա։ - Հիմա հակամարտող երկու կողմերի դեմ առ դեմ բանակցությունները ոչ մի բանի չեն հանգեցնի։ Այս պահին նրանք լուծման որոնումներում միջնորդների կարիք ունեն, բայց նրանք միջնորդության պետք է դիմեն, եթե ունեն փոխզիջման պատրաստակամություն»։

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղում հակամարտության կարգավորման որոնումներում ԱՄՆ դերին վերաբերող հարցին՝ դեսպանը նշել է, որ «վերջին տարիներին այդ դերը պակաս ակտիվ է եղել», բայց դրա հետ մեկտեղ չի բացառել այն բանի հնարավորությունը, որ նոյեմբերի 3-ին անցկացվող նախագահական ընտրություններից հետո ԱՄՆ-ն այս հարցում ավելի ակտիվ քաղաքականություն կվարի։

Արցախի Հանրապետություն Քերի Քավանո

Չեմպիոնների լիգայում մեկնարկում են կիսաեզրափակչի երկրորդ հանդիպումները
Գվարդիոլան չի դիտարկում «Բավարիա» վերադառնալու տարբերակը
Պուտինի երդմնակալությանը չեկած դեսպանները մոռացել են՝ ինչի համար են գտնվում Մոսկվայում. Կրեմլ
IWF գլխավոր քարտուղար․ 2023 թ․ ԵԱ-ն վերջին 10 տարիների լավագույնն էր
Մհեր Գրիգորյանը և Իվանա Ժիվկովիչը քննարկել են Հայաստանում ՄԱԶԾ կողմից իրականացվող ծրագրերը
Լավ սովորող երեխաների համար սա զարգանալու հնարավորություն է, թույլ սովորող երեխաներն այստեղ ոչ մի շանս չեն ունենալու․ Սերոբ Խաչատրյան
Չեմ եկել իմ վարչապետ լինելու հարցը քննարկեմ, եկել եմ Բագրատ Սրբազանին և ժողովրդին աջակցելու. Արման Թաթոյան
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 103 դեպք
ՀԱԵ Տավուշի թեմի հոգեւոր առաջնորդ. ժողովուրդը կասի իր խոսքը
Մանդատները վայր կդնենք, բայց Փաշինյանը չպետք է մնա վարչապետի պաշտոնակատար և վարչական ռեսուրսներն օգտագործի ընտրություններում․ Արթուր Խաչատրյան
Բագրատ սրբազանի խոսքերը Երևանի ճանապարհին,տեսանյութ
Ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայի մրցանակակիրներին կտրամադրվի անվանական կրթաթոշակ. ԿԳՄՍՆ
70-ամյա կնոջ նկատմամբ ավազակային հարձակման դեպքը բացահայտվել է. 25–ամյա երիտասարդ է կալանավորվել
Ժողովրդական երթը Հայաստանի թուրքացման դեմ է. Գառնիկ Դանիելյան
ժամը 12:00-ին Կիրանց բնակավայրից 1800 մետր հյուսիս տեղի է ունենալու պայթեցման աշխատանք․ ՊՆ
Ընդդեմ միակողմանի զիջումների. երթը դեպի Երևան շարունակվում է (ուղիղ)
Հայ-բելառուսական խանութներում վտանգավոր սննդամթերք է հայտնաբերվել. այն ոչնչացվել է
Միրզոյանը Հունգարիայի փոխվարչապետին է ներկայացրել Ադրբեջանի հետ ընթացող խաղաղության գործընթացը
Երևանում շտապօգնության բժիշկը 20-ամյա աղջկան իր մեքենայում ներարկում է արել, բռնի ուժով համբուրել, չի թողել դուրս գա
Ուժի կիրառումը բացառված է, քանի դեռ ակցիան կրում է խաղաղ բնույթ․ ՆԳՆ-ն կոչ է անում չհրապարակել չճշտված տեղեկություններ
Ապրիլին ՊԵԿ-ը 31 դեպքով կազմել է ապօրինի գործունեությամբ զբաղվելու վերաբերյալ արձանագրություն
Հանրային ռադիոընկերության գործադիր տնօրենի թափուր պաշտոնի համար Հանրային հեռարձակողի խորհուրդը հայտարարում է մրցույթ
Պապոյանի մասնակցությամբ քննարկվել են զբոսաշրջության ոլորտի գրավչությունը բարձրացնելուն ուղղված գործողությունները
Վերջ տվեք կեղծ տեղեկատվությանը. Բագրատ Սրբազանը հենց առաջին օրվանից մեկնել է Շուշի. Գևորգ Դանիելյան
Լրագրող Ժիրայր Ոսկանյանի նկատմամբ Երևանի ակումբներից մեկում հանցավոր ոտնձգության դեպքով նախաձեռնվել է քրվարույթ. ՔԿ
Ավելին
Ավելին