f

Անկախ

«Ժողովուրդ». Լավրով-Մնացականյան հանդիպման ուշագրավ շեշտադրումները. կներդրվի՞ հետաքննության մեխանիզմ


«Երեկ Ռուսաստանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարների հանդիպմանը, որ տևել է մեկուկես ժամ, և որին հետևել է համատեղ մամուլի ասուլիսը, բավականին ուշագրավ շեշտադրումներ արվեցին: Նախ՝ թե՛ Հայաստանի և թե՛ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարները բավականին կոշտ արտահայտվեցին Թուրքիայի հնարավոր միջնորդության մասին, ապա Լավրովն ընդգծեց՝ հասկանում են, որ ոչ բոլոր հարցերը պետք է արագ և միաժամանակ լուծվեն: Եվ այստեղ ուշագրավ էր Զոհրաբ Մնացականյանի հայտարարությունը՝ հետաքննության մեխանիզմի ներդրման հետ կապված: Վերջինս այս առնչությամբ նշել էր. «Եթե կան մեղադրանքներ Հայաստանի կամ Լեռնային Ղարաբաղի հասցեին, մենք միշտ ենք խոսել այդ մասին՝ պետք է հետաքննության մեխանիզմներ ներդնել: Հայկական կողմերը չէ, որ հրաժարվել են այդ մեխանիզմի ներդրումից, այլ Ադրբեջանը»: Ապա Լավրովը վերահաստատեց, որ հրադարարի ռեժիմի պահպանման հարցերը շատ կարևոր են:

«Չի կարելի ձգձգել այդ մեխանիզմների ներդրման գործընթացը, զոհվածների դիակները և գերիներին պետք է վերադարձնել իրենց հարազատներին»,-նշեց նա: Սակայն նկատենք, որ հայկական կողմը ոչ մեկ անգամ է խոսել հետաքննության մեխանիզմների ներդրման մասին, սակայն ադրբեջանական կողմն ի սկզբանե փորձել է խուսանավել ձեռք բերված պայմանավորվածությունների կատարումից՝ ընդհուպ անգամ հերքելով նման հանձնառությունների գոյությունը ամիսներ անց՝ հունիսին:

Մասնավորապես, սահմանային միջադեպերի հետաքննության մեխանիզմների ներդրման մասին համաձայնությունը 2016 թվականի մայիսի 16-ին Վիեննայում էր ձեռք բերվել։ Ամերիկյան նախաձեռնությամբ Վիեննայում կայացած այդ հանդիպման նպատակը ոչ թե կարգավորման բուն բանակցություններն էին, այլ շփումները վերսկսելու փորձը։ Չնայած հայտարարություններին՝ Վիեննայի պայմանավորվածություններից կյանքի կոչվեց միայն մեկը. մեկ ամիս անց Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը կրկին հանդիպեցին։

Նախաձեռնությունն այս անգամ Ռուսաստանինն էր, միջնորդն էլ՝ Վլադիմիր Պուտինը։ Հանդիպումից հետո ՌԴ արտգործնախարարը տեղեկացրեց, որ կողմերը համատեղ հայտարարության տեքստ են համաձայնեցրել՝ իրենց հավատարմությունը հայտնելով կարգավորման գործընթացին, ինչպես նաև պայմանավորվել են ավելացնել ԵԱՀԿ դիտորդների թիվը: Այդ հայտարարության մեջ, սակայն, խոսք չկար հրադադարի խախտումների հետաքննության մեխանիզմի ներդրման մասին, մինչդեռ Վիեննայի հանդիպմանը, ըստ հաղորդագրության, նախագահները համաձայնության էին եկել նաև այդ հարցի շուրջ։ Եվ այս չորս տարիների ընթացքում այդպես էլ չի հաջողվել հասնել հետաքննության մեխանիզմների ներդրմանը, և կարևոր էր, որ երեկ ՌԴ արտաքին գործերի նախարարը կրկին խոսեց այդ մասին»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Սերգեյ Լավրով Զոհրաբ մնացականյան

Հաղարծինում առավոտյան պատարագին եկեղեցին լցվել էր ու մարդիկ նույնիսկ դուրսն էին մասնակցում դրան
Ո'չ երաշխավոր կա, ոչ պատերազմից խուսափելու երաշխիք` հանձնելուց` պատերազմ, չհանձնելուց` պատերազմ. Բագրատ Սրբազան
Այս երթը մեզ տալու է 2 բան՝ պատիվ և հայրենիք. շարժումը վատաբանողներին և նրանց տերերին եմ ասում` խելո՛ք պահեք ձեզ. Բագրատ Սրբազան
Այսօր` ժամը 18:00-ին, շարժումը Բագրատ Սրբազանի գլխավորությամբ կհասնի Սևան քաղաք
Դիլիջանի հրապարակում աղուհացով դիմավորեցին Բագրատ Սրբազանին և երթի մասնակիցներին.արցախցի տիկինը ժենգյալով հաց է բաժանում
Ո´չ անձրևը, ո´չ կարկուտը չի կարող ընկճել մեզ․ ՀանունՀայրենիքի դեպի Երևան
‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ավելին
Ավելին