f

Անկախ

Չեմ մասնակցելու հանրաքվեի անվան տակ կազմակերպված զավեշտին, չեմ ուզում առնչություն ունենալ այդ մեծ ապօրինությանը.


ՀՀ ՍԴ աշխատակազմի ղեկավար Էդգար Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ նշելով, որ առաջին անգամ իր կյանքում չի մասնակցելու հանրաքվեին: Նա մասնավորապես նշել է, որ որոշում է կայացրել որևէ կերպ մասնակցություն չունենալ 2020 թվականի ապրիլի 5-ին հանրաքվեին Առաջին անգամ իմ կյանքում չեմ մասնակցելու հանրաքվեին և կոչ արել իր բոլոր ընկերներին, բարեկամներին և մտերիմներին անտեսել այդ կեղծ օրակարգը: Գրառումն ամբողջությամբ՝ ստորև.

«Առաջին անգամ իմ կյանքում չեմ մասնակցելու հանրաքվեի

Ընտրելու իրավունք ձեռք բերելուց հետո, 1995 թվականի հուլիսի 5-ին առաջին անգամ հնարավորություն եմ ունեցել մասնակցել ՀՀ առաջին գումարման Ազգային ժողովի ընտրությանը և Հայաստանի Հանրապետության Սահմանադրության ընդունման հանրաքվեին։ Այդ պահից ի վեր, ես առանց բացառության, մասնակցել եմ համապետական և տեղական բոլոր ընտրություններին և հանրաքվեներին՝ դա համարելով իմ քաղաքացիական պարտքը և իմ մասնակցությունը բերելով կարևոր որոշումների կայացմանը։

Հետևելով Հայաստանի ներքին կյանքում ընթացող գործընթացներին, կեղծ օրակարգերի ձևավորմանը, անմիտ խնդիրների առաջադրմանը և հակասահմանադրական ու հակաօրինական զարգացումներին` ես որոշում եմ կայացրել իմ կյանքում առաջին անգամ որևէ կերպ մասնակցություն չունենալ 2020 թվականի ապրիլի 5-ին հանրաքվեի անվան տակ կազմակերպված զավեշտին։ Ես չեմ ուզում որևէ կերպ առնչություն ունենալ այդ մեծ ապօրինությանը, որն օրվա իշխանությունները ուզում են փաթաթել մեր ժողովրդի գլխին՝ հերթական անգամ չարաշահելով նրա ազնիվ մղումներն ու զգացմունքները։

Ես կոչ եմ անում իմ բոլոր ընկերներին, բարեկամներին և մտերիմներին, լուրջ չվերաբերվել այդ ամենին, անտեսել այդ կեղծ օրակարգը, զբաղվել սեփական գործերով և որևէ կերպ մասնակցություն չունենալ այդ խարդավանքին։ Հետաքրքիր զուգադիպությամբ 2020 թվականի ապրիլի 5-ին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնում է Ծաղկազարդը։ Դա հրաշալի առիթ է այդ գեղեցիկ օրը Եկեղեցի այցելելու, օրհնություն ստանալու և ընտանիքի հետ լավ օր վայելելու համար։

ՄԻ՛ ՄԱՍՆԱԿՑԵՔ ՀԱՆՐԱՔՎԵԻՆ»:

Էդգար Ղազարյան հանրաքվե ՖԲ Գրառում

Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում
Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան
Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Ավելին
Ավելին