f

Անկախ

Գործուղումների վրա ամենաշատ գումար ծախսած պաշտոնյան ՀՀ նախագահն է, նրա այցերն արժեցել են շուրջ 123 մլն դրամ. Pastinfo.am


Գործուղումների վրա ամենաշատ գումար ծախսած պաշտոնյան ՀՀ նախագահն է՝ շուրջ 123 մլն դրամ։ Այս մասին են վկայում «Փաստինֆո»-ի հարցմանն ի պատասխան ստացված պաշտոնական տվյալները:

Այսպես՝ Կապանյան ասուլիսում վարչապետ Նիկոլ Փաշինյանը կասկածահարույց էր որակել ՀՀ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի գործուղումները՝ հայտարարելով, թե «պետք է հետաքննվի, էդքան,որ գնացել-եկել են տարբեր տեղեր»։

 «Փաստինֆո»-ն փորձեց պարզել՝ քանի գործուղում է ունեցել ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը եւ մյուս բարձրաստիճան պաշտոնյաները։ Արդյունքում՝ պարզվեց՝ ամենաքիչ գործուղումն ունեցել է հենց ՍԴ նախագահը. 2019թ-ին նա գործուղման է մեկնել 2 անգամ, որից առաջինը Սանկտ-Պետերբուրգ, երկրորդը՝ Լատվիա, 2019 թվականի նոյեմբերին։

Երկրորդ հորիզոնականում ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն է՝ 2019-ին գործուղման է մեկնել 6 անգամ, ընդհանուր առմամբ այս գործուղումների համար ծախսվել է ավելի քան 5 մլն դրամ։

Երրորդ տեղում վարչապետն է՝ Նիկոլ Փաշինյանը։ Ըստ պաշտոնական տվյալների՝ նա արտասահման է մեկնել 18 անգամ եւ միայն նրա գիշերավարձի համար ծախսվել է 12 մլն 306 հազար դրամ։

Փաշինյանի համեմատությամբ ավելի շատ գործուղումների են մեկնել Իսկ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն ու փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ 23 անգամ։ Վերջինիս գործուղումների համար ծախսվել է մոտ 9 մլն 907 հազար դրամ, որից ավելի քան 6 մլն 600 հազարը ԵԱՏՄ ու ԱՊՀ նիստերին մասնակցելու համար։ Իսկ Արարատ Միրզոյանի գործուղումների օրապահիկի, ավիատոմսերի ու հյուրանոցային ծառայությունների համար ծախսվել է ավելի քան 13 մլն դրամ։

«Փաստինֆո»-ն գրավոր հարցմամբ դիմել էր նաեւ Նախագահի աշխատակազմ՝ պարզելու, թե քանի գործուղում է ունեցել եւ որքան գումար է ծախսվել։ Մեր հարցմանն ի պատասխան Նախագահի գործուղումների կոնկրետ թիվ չի նշվել, սակայն նշել են, թե որոշ գործուղումների նա մեկնել անձնական միջոցների հաշվին: Սակայն, այդուհանդերձ, պետական բյուջեից նախատեսվել է 123 միլիոն 30 հազար ՀՀ դրամ, որից նույնքանն էլ ծախսվել է։

գործուղումներ Հրայր Թովմասյան Տիգրան Ավինյան

Սփյուռքի գաղթօջախները ամենուր գրեթե ոտքի են կանգնել. սա պետք է դառնա մեր վերելքի պատմությունը. Բագրատ Սրբազան
Մենք պիտի վերադառնանք Արցախ, այլ ելք չունենք. Բագրատ Սրբազան
Առավոտյան ժամը 11:00-ին շարժվում ենք դեպի Հանրապետության հրապարակ. Բագրատ Սրբազան
«Գուգլի» տնօրենը և հայազգի աշխատակիցները մերժել են Վահագն Խաչատուրյանին. Yerkir.am
CNN. Իսրայելը վախենում է, որ ԱՄՆ-ն կարող է սահմանափակել օգնությունը Գազայի հատվածի զեկույցի պատճառով
Ռադան ընդունել է օրինագիծ, որը թույլ է տալիս մոբիլիզացնել դատապարտյալներին
ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը տեղի կունենա հուլիսի 9-11-ը Վաշինգտոնում
ԱՄՆ-ը վերանայում է Իսրայելին տրամադրվող ռшզմական օգնության որոշ տեսակներ․ Օսթին
Էրդողան. Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը պետք է հնարավորինս արագ ստորագրվի
Նախկին արտգործնախարար. Ղազախստանի հանդիպումը կընկալվի որպես Հայաստանի ինտեգրում թյուրքական աշխարհին
«Հաղթանակ» կամրջի հարևանությամբ գործող «Երևանյան գիշերներ» ռեստորանի մոտ հայտնաբերվել է տղամարդու դի
Ամեն մարդ պատասխան կտա իր արածի և հատկապես՝ իր չարածի համար. Արշակ Արքեպիսկոպոս Խաչատրյան
Լիտվան հայտարարել է Ուկրաինա զորք ուղարկելու պատրաստակամության մասին
Վրաստանի՝ ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակի կասեցման հնարավորությունը զրոյական է. Պապուաշվիլի
Կոնսերվատորիայի ուսանողները Աբովյանի մոտ միացան Բագրատ Սրբազանին եւ նրա հետ երգեցին
Չինաստանը կտրուկ բարձրացրել է Ռուսաստան ապրանքների մատակարարման մաքսատուրքերը
Reuters. ԱՄՆ-ն կարող է նոր պատժամիջոցներ սահմանել Չինաստանի դեմ արհեստական ​​ինտելեկտի տեխնոլոգիաների ոլորտում
ԵԱՏՄ երկրների միջև փոխադարձ առևտրի ծավալը 10 տարվա ընթացքում կրկնապատկվել է՝ 45-ից հասնելով 89 միլիարդ դոլարի. Պուտին
Թուրքիան ծրագրում է ռուսական գազ մատակարարել Եվրոպա
ԱՄՆ դեսպանը հանդիպել է ընդդիմության ներկայացուցիչներին
Սրբազան երթը ձնագնդի էֆեկտ է ստացել, միացել են բազմաթիվ գործիչներ. ուղիղ Սրբազան երթը ձնագնդի էֆեկտ է ստացել, միացել են բազմաթիվ գործիչներ. ուղիղ
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը կոչ է անում քայլեր ձեռնարկել Երուսաղեմի պատմական հայկական թաղամասի պաշտպանության համար
152 դրվագ համակարգչային հափշտակություն․ պատճառված վնասն ավելի քան 102 միլիոն դրամ է
«Իշխանական որոշ շրջանակներ փորձում են գնել արցախցիներին՝ երթին չմասնակցելու համար». Մետաքսե Հակոբյան
Բագրատ Սրբազանը ողջունեց երթի մասնակիցներին աջակցող իրավապաշտպաններին
Ավելին
Ավելին