Մենք պետք է միասին պայքարենք՝ միավորելով մեր պայմանները, որպեսզի վերջապես մոտենանք բաղձալի հաղթանակին: Այս մասին ԱԺ ավանդական ճեպազրույցների ժամանակ հայտարարեց ԱԺ փոխխոսնակ Վահե Էնֆիաջյանը:
Նրա խոսքով՝ ջանքերի միավորման համար անհրաժեշտ է ոչ միայն կարգախոսներ հնչեցնել, այլ նաեւ գործել:
«Դրա վառ ապացույցն է ներքին քաղաքական միասնությունը: Այդ համատեքստում, կարելի է ասել, որ «Բարգավաճ Հայաստանի» ղեկավար Գագիկ Ծառուկյանը ավելի լավ կլիներ, որ ազատության մեջ լիներ եւ պայքարեր, եւ մենք հաջողությունների կհասնեիքն»,-ընդգծեց Էնֆիաջյանը: