ԼՂ հակամարտության կարգավորումն անհրաժեշտ է վերջապես քննարկել բանակցությունների սեղանի շուրջ: Այս մասին այսօր Ազգային ժողովում ավանդական ճեպազրույցների ժամանակ հայտարարեց ԱԺ փոխխոսնակ Վահե Էնֆիաջյանը:
Նրա խոսքով՝ Արցախի ժողովուրդը տարիներ շարունակ պայքարում է կյանքի իր իրավունքի համար, եւ այդ իրավունքը պետք է հաստատվի միջազգային հանրության կողմից:
«Որպես պետություն Արցախը գոյություն ունի արդեն երկար տարիներ, եւ արդեն պետք է խոսել դե-յուրե ճանաչման մասին»,-նշեց պատգամավորը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինված ուժերը լայնածավալ հարձակում են սկսել Արցախում՝ թիրախավորելով նաեւ խաղաղ բնակչությանը։