f

Անկախ

Մարտից սկսած մեր պարգևավճարները փոխանցել ենք կորոնավիրուսի դեմ պայքարին, հիմա այդ գումարները կփոխանցենք Զինված ուժերին. պատգամավոր


Թուրքիային եւ Ադրբեջանին միայն այսօրվա մեր զինվորը կզսպի․ իհարկե, այստեղ շատ կարեւոր է միջազգային կառույցների, գերտերությունների գործունեությունը: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 7-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արամ Խաչատրյանը:

«Ես սա երկու մասի կբաժանեի. առաջին հերթին մեր հույսը դնենք մեր զինվորների վրա, երկրորդը՝ մեր դիվանագիտական ճակատի: Երկու կողմերն էլ իրենց գործը փայլուն են կատարում: Այս ճակատամարտը գոյատեւման ճակատամարտ է եւ ես համոզված եմ, որ հաղթած ենք դուրս գալու, մենք բավականին մեծ հաջողություններ ունեք եւ՛ հարավային եւ՛ հյուսիսային ուղղությամբ։ Ես համոզված եմ՝ մենք մոտակա ժամերի ընթացքում էլի դրական հաջողություններ կունենանք»,– ասաց նա:

Խոսելով Հայաստանի դաշնակից եւ բարեկամ երկրների քայլերի մասին՝ պատգամավորը նշեց, որ  այս փուլում դրական է համարում մեր դաշնակից երկրների աշխատանքները եւ հիշեցրեց, որ հարցազրույցի ընթացքում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նշել էր, որ կապի մեջ է Նիկոլ Փաշինյանի հետ եւ չի նշել Իլհամ Ալիեւի հետ հեռախոսազրույցների կամ այլ կապի մեջ լինելու մասին:

Պատգամավորը հիշեցրեց նաեւ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի ելույթի մասին, Եվրախորհրդարանի նիստի եւ այնտեղ հանդես եկած պատգամավորների ելույթների մասին, որոնք ցույց են տվել մեր երկրի՝ այդ հարթակում ունեցած հաջողությունների մասին:

Պատգամավորը նշեց, որ 14 տարի պատիվ է ունեցել Հայոց բանակին ծառայելու եւ այսօր էլ պատրաստ է ռազմաճակատ մեկնելու, ինչպես արեցին 2016 թվականին: «Ես իմ պատրաստակամությունն եմ հայտնել որպես զինվոր ռազմաճակատ մեկնելու: Այս ընթացքում մարտից սկսած մեր պարգեւավճարները փոխանցել ենք կորոնավիրուսի դեմ պայքարին, հիմա այդ գումարները կփոխանցենք Զինված ուժերին եւ մեր զինվորներին. դրա կարիքը կա»:

Արամ Խաչատրյան Իմ քայլը

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին