f

Անկախ

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության հիմնադիրները 1 միլիոն դոլար են նվիրաբերում «Հայաստան» համահայկական հիմնադրամին եւ նախաձեռնում են 1 միլիոն դոլարի հատուկ ծրագիր


«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության հիմնադիրներ Նուբար Աֆեյանը, Վարդան Գրեգորյանը եւ Ռուբեն Վարդանյանն այսօր հայտարարեցին 2 միլիոն ԱՄՆ դոլար օժանդակություն տրամադրելու իրենց հանձնառության մասին՝ Հայաստանի եւ Արցախի անմիջական կարիքները հոգալու եւ հայկական երկու հանրապետությունների՝ պատերազմից տուժած երիտասարդ սերնդի կրթական եւ այլ օժանդակության ֆինանսավորումն ապահովելու համար: 

«Մենք խորապես անհանգստացած ենք եւ վշտացած Արցախի դեմ սանձազերծված լայնամասշտաբ հարձակումով եւ տարածաշրջանում զինված հակամարտության բռնկումով: Ադրբեջանի կողմից Թուրքիայի աջակցությամբ իրականացված այս ուժգին հարձակումները միջազգային իրավունքի կոպիտ խախտում են: Մենք խստորեն դատապարտում ենք բռնության էսկալացիան՝  խոշոր տրամաչափի զենքերով խաղաղ բնակչության թիրախավորումը եւ հարձակումը քաղաքացիական ենթակառուցվածքների վրա», - հայտարարեցին «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիրները: «2015 թվականին՝ օսմանյան թուրքերի իրագործած Հայոց ցեղասպանության հարյուրամյակի հիշատակի օրը, մենք դրեցինք սկիզբը մեր միջազգային մրցանակի ու մարդասիրական նախաձեռնության՝ հարգելու հայերին փրկողների հիշատակը: Երբեք չէինք պատկերացնի, որ ներկա ժամանակներում եւս ագրեսիաների հաղթահարման համար հայերն աջակցության կարիք կունենան, ինչպես այսօր։ Մենք շնորհակալություն ենք հայտնում բոլոր նրանց, ովքեր ծայրահեղ կարիքի այս պահին օգնության ձեռք են մեկնում մեզ»: 

Աֆեյան, Գրեգորյան եւ Վարդանյան ընտանիքները 1 միլիոն դոլար են նվիրաբերում «Հայաստան» համահայկական հիմնադրամին՝ իրենց ուժերը միավորելով Հայաստանի ու Արցախի քաղաքացիների, հայկական համաշխարհային համայնքի անդամների եւ հայերի բարեկամների հետ: Ի լրումն դրա, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը եւ UWC Դիլիջան դպրոցը, որոնք երկուսն էլ Հայաստանում գործող միջազգային կազմակերպություններ են, հայտարարում են  1 մլն դոլարի հատուկ ծրագրի եւ միջազգային դրամահավաքի ձեռնարկումների մեկնարկի մասին՝ ապահովելու համար հետագա ֆինանսավորում, որը կուղղվի պատերազմից տուժած հայ երեխաների կրթությանն ու բարեկեցությանը:

«Ավրորայի» եւ UWC Դիլիջանի բարեկամներն ու աջակիցները կարող են միանալ նորաստեղծ հատուկ նախագծին՝ նվիրատվություններ կատարելով UWC Դիլիջանի, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության եւ #AraratChallenge շարժման կայքերի միջոցով:

Ավրորա Հայաստան համահայկական հիմնադրամ

Փաշինյանի արած սահմանազատումը կապիտուլյացիա է, աշխարհում նման բան չկա. Գեղամ Մանուկյան
Դադարեք լռել. AntiFake-ի բողոքի ակցիան ԱՄՆ դեսպանատան մոտ. ՈՒՂԻՂ
Հյուրասիրություն, երաժշտություն. Ինչպես են դիմավորում Սրբազանի առաջնորդած քայլերթի մասնակիցներին
Որևէ մեկը չի կարող Եկեղեցու հետ մարտնչել. Բագրատ Սրբազան
Ինչքան «նարկոբարոն» ու «գործակալ» կա՝ հավաքել, եկել եք այստեղ․ Բագրատ Սրբազանը հեգնեց Փաշինյանին
Հորդորում ենք միանալ «Տավուշը հանուն Հայաստանի» շարժման երթին․ Արցախի թեմի կոչը
Նիկոլ Փաշինյանը թող իր խոստացածն անի, նա խոստացել է ձեռքը կտրել. Այս երթից վախենում են. Բագրատ Սրբազան
Որտե՞ղ են բնակվում աշխարհի մեծահարուստները․ միլիարդերաշատ քաղաքների 10-յակը
«Իմ ունեցած տեղեկություններով»…
Ես ճանապարհ եմ անցնում Բագրատ Սրբազանի հետ և կուսակցական որևէ հարց ինձ չի հետաքրքրում․ Թովմաս Առաքելյան
Չեմպիոնների լիգայում մեկնարկում են կիսաեզրափակչի երկրորդ հանդիպումները
Գվարդիոլան չի դիտարկում «Բավարիա» վերադառնալու տարբերակը
Պուտինի երդմնակալությանը չեկած դեսպանները մոռացել են՝ ինչի համար են գտնվում Մոսկվայում. Կրեմլ
IWF գլխավոր քարտուղար․ 2023 թ․ ԵԱ-ն վերջին 10 տարիների լավագույնն էր
Մհեր Գրիգորյանը և Իվանա Ժիվկովիչը քննարկել են Հայաստանում ՄԱԶԾ կողմից իրականացվող ծրագրերը
Լավ սովորող երեխաների համար սա զարգանալու հնարավորություն է, թույլ սովորող երեխաներն այստեղ ոչ մի շանս չեն ունենալու․ Սերոբ Խաչատրյան
Չեմ եկել իմ վարչապետ լինելու հարցը քննարկեմ, եկել եմ Բագրատ Սրբազանին և ժողովրդին աջակցելու. Արման Թաթոյան
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 103 դեպք
ՀԱԵ Տավուշի թեմի հոգեւոր առաջնորդ. ժողովուրդը կասի իր խոսքը
Բագրատ սրբազանի խոսքերը Երևանի ճանապարհին,տեսանյութ
Մանդատները վայր կդնենք, բայց Փաշինյանը չպետք է մնա վարչապետի պաշտոնակատար և վարչական ռեսուրսներն օգտագործի ընտրություններում․ Արթուր Խաչատրյան
Ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայի մրցանակակիրներին կտրամադրվի անվանական կրթաթոշակ. ԿԳՄՍՆ
70-ամյա կնոջ նկատմամբ ավազակային հարձակման դեպքը բացահայտվել է. 25–ամյա երիտասարդ է կալանավորվել
Ժողովրդական երթը Հայաստանի թուրքացման դեմ է. Գառնիկ Դանիելյան
ժամը 12:00-ին Կիրանց բնակավայրից 1800 մետր հյուսիս տեղի է ունենալու պայթեցման աշխատանք․ ՊՆ
Ավելին
Ավելին