f

Անկախ

Մենք ունենք բոլոր հնարավորությունները այս պատերազմը միասնաբար հաղթելու․ Իշխան Սաղաթելյան


ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հանդես է եկել հայությանն ուղղված տեսաուղերձով, որը ներկայացնում ենք ստորև․

Սիրելի՛ հայրենակիցներ, արդեն 5 օր է, ինչ Հայաստանի և Արցախի Հանրապետությունները պատերազմի մեջ են: Այս օրերին հայ զինվորն անում է անհնարինը. նա իր կյանքի գնով, իր կրծքով պաշտպանում է մեր հայրենի հողը: Հայ զինվորն այս օրերին առաջնորդվում է «Մահ կամ ազատություն» կարգախոսով։ Հանուն Արցախի, հանուն հայ ժողովրդի ապրելու իրավունքի` մենք այլ ճանապարհ չունենք։

Սիրելի՛ հայրենակիցներ, մենք զիջելու հայրենիք չունենք։ Այս պատերազմի ելքով է որոշվելու հայ ժողովրդի ճակատագիրը: Հետևաբար, հաշվի առնելով և ողջունելով անցած 5 օրերին հայ ժողովրդի միասնականությունը, համախմբվածությունը, պետք է արձանագրել՝ սա բավարար չէ: Անհրաժեշտ է, որպեսզի ամբողջ հայության համահայկական ներուժն օգտագործվի այս պատերազմում։  Յուրաքանչյուր հայ, աշխարհի որ ծայրում որ լինի`  Երևանից մինչև Լոս Անջելես, Կանադայից մինչև Եվրոպա, Ավստրալիայից մինչև Իրան, որտեղ կա հայ, այս պատերազմը պետք է համարի իր անձնական պատերազմը։ Պետք է ոչինչ չխնայի այս պատերազմի համար։

Մենք 3 ճակատով պետք է շարունակենք աշխատել՝ արտաքին ճակատում օգտագործելով մեր ամբողջ ժողովրդի ներուժը, մեր  համահայկական հնարավորությունները, կազմակերպությունները: Շարունակենք միջազգային բեմերում, հարթակներում, այլ պետություններում ներկայացնել Թուրքիայի կայսերապաշտական քաղաքականությունը և Ադրբեջանի ագրեսոր կեցվածքը։

Երկորդը՝ պետք է ամուր պահենք մեր բանակի թիկունքը։ Յուրաքանչյուր հայ` Երևանի կենտրոնում ապրող բիզնեսմենից մինչև ֆերմեր, ուսանողից մինչև դասախոս, վարորդից մինչև հացթուխ, բժիշկից մինչև լրագրող, պետք է անի անհնարինը:

Սիրելի՛ հայրենակիցներ, իրավիճակը իրականում լուրջ է։ Տաքուկ սենյակներում նստած,  «դուխով» ստատուսներ գրելով` պատերազմում չենք հաղթի, պատերազմը շարունակվում է։ Մենք պարտավոր ենք, համախմբելով մեր ողջ ներուժը, թիկունքը առավել ամուր և կազմակերպված պահել։ Պետական  բոլոր ինստիտուտները պետք է աշխատեն անխափան, լիարժեք արդյունավետ, 24 ժամվա ռեժիմով։ Մենք ունենք բոլոր հնարավորությունները այս պատերազմը միասնաբար հաղթելու։ Հայ Յեղափոխական Դաշնակցությունն իր ողջ ներուժով, իր համահայկական կառույցով, քույր կազմակերպություններով ամբողջությամբ նվիրված է այս աշխատանքներին։

Եվ երրորդը՝ պետք է Հայաստանի քաղաքական դաշտի հենց առաջին օրերին, առաջին ժամերին  հայտարարված միասնականությունը և համերաշխությունը սրբորեն պաշտպանել, չտրվենք պրովոկացիաներին։ Ողջունելի է այն իրավիճակը, որ ստեղծվել է Հայաստանի քաղաքական ուժերի կողմից, այս մթնոլորտը պետք է շարունակենք պահել՝ չտրվելով որոշ սադրիչների պրովոկացիաներին։

Սիրելի՛ հայրենակից, մենք հաղթելու ենք այս պատերազմում և դրա գրավականը՝ շարունակել լինել միասնական, համախմբված և, ամենակարեւորը,  ոչինչ չխնայել մեր հաղթանակի համար։ 

Ուղերձի տեսանյութը՝ ստորև:

Իշխան Սաղաթելյան ՀՅԴ հայտարարություն

Սփյուռքի գաղթօջախները ամենուր գրեթե ոտքի են կանգնել. սա պետք է դառնա մեր վերելքի պատմությունը. Բագրատ Սրբազան
Մենք պիտի վերադառնանք Արցախ, այլ ելք չունենք. Բագրատ Սրբազան
Առավոտյան ժամը 11:00-ին շարժվում ենք դեպի Հանրապետության հրապարակ. Բագրատ Սրբազան
«Գուգլի» տնօրենը և հայազգի աշխատակիցները մերժել են Վահագն Խաչատուրյանին. Yerkir.am
CNN. Իսրայելը վախենում է, որ ԱՄՆ-ն կարող է սահմանափակել օգնությունը Գազայի հատվածի զեկույցի պատճառով
Ռադան ընդունել է օրինագիծ, որը թույլ է տալիս մոբիլիզացնել դատապարտյալներին
ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը տեղի կունենա հուլիսի 9-11-ը Վաշինգտոնում
ԱՄՆ-ը վերանայում է Իսրայելին տրամադրվող ռшզմական օգնության որոշ տեսակներ․ Օսթին
Էրդողան. Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը պետք է հնարավորինս արագ ստորագրվի
Նախկին արտգործնախարար. Ղազախստանի հանդիպումը կընկալվի որպես Հայաստանի ինտեգրում թյուրքական աշխարհին
«Հաղթանակ» կամրջի հարևանությամբ գործող «Երևանյան գիշերներ» ռեստորանի մոտ հայտնաբերվել է տղամարդու դի
Ամեն մարդ պատասխան կտա իր արածի և հատկապես՝ իր չարածի համար. Արշակ Արքեպիսկոպոս Խաչատրյան
Լիտվան հայտարարել է Ուկրաինա զորք ուղարկելու պատրաստակամության մասին
Վրաստանի՝ ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակի կասեցման հնարավորությունը զրոյական է. Պապուաշվիլի
Կոնսերվատորիայի ուսանողները Աբովյանի մոտ միացան Բագրատ Սրբազանին եւ նրա հետ երգեցին
Չինաստանը կտրուկ բարձրացրել է Ռուսաստան ապրանքների մատակարարման մաքսատուրքերը
Reuters. ԱՄՆ-ն կարող է նոր պատժամիջոցներ սահմանել Չինաստանի դեմ արհեստական ​​ինտելեկտի տեխնոլոգիաների ոլորտում
ԵԱՏՄ երկրների միջև փոխադարձ առևտրի ծավալը 10 տարվա ընթացքում կրկնապատկվել է՝ 45-ից հասնելով 89 միլիարդ դոլարի. Պուտին
Թուրքիան ծրագրում է ռուսական գազ մատակարարել Եվրոպա
ԱՄՆ դեսպանը հանդիպել է ընդդիմության ներկայացուցիչներին
Սրբազան երթը ձնագնդի էֆեկտ է ստացել, միացել են բազմաթիվ գործիչներ. ուղիղ Սրբազան երթը ձնագնդի էֆեկտ է ստացել, միացել են բազմաթիվ գործիչներ. ուղիղ
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը կոչ է անում քայլեր ձեռնարկել Երուսաղեմի պատմական հայկական թաղամասի պաշտպանության համար
152 դրվագ համակարգչային հափշտակություն․ պատճառված վնասն ավելի քան 102 միլիոն դրամ է
«Իշխանական որոշ շրջանակներ փորձում են գնել արցախցիներին՝ երթին չմասնակցելու համար». Մետաքսե Հակոբյան
Բագրատ Սրբազանը ողջունեց երթի մասնակիցներին աջակցող իրավապաշտպաններին
Ավելին
Ավելին