Դեռ երեկ ՀՀ տարածքը ենթարկվել էր ադրբեջանական ԶՈւ-երի գործողություններին, հատկապես այսօր Վարդենիսի ուղղութամբ ադրբեջանական ԱԹՍ-ները և օդուժը հարված են հասցրել: Այս մասին Տեղեկատվական միասնական հարթակի կազմակերպած ասուլիսին հայտնեց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:
Նա նշեց, որ ԱԹՍ-ները հարված են հասցրել նաև խաղաղ բնակիչներին: ՊՆ-ն նյութեր է հրապարկել, թե ինչպես է Վարդենիսում այրվում քաղաքացիական ավտոբուսը:
«Այս պահին այս ուղղությամբ կորուստներ չունենք, մարտերը շարնակվում են, ինչպես նշեց ՊՆ-ն, սպասեք հուժկու պատասխանի»,- հավելեց Արծրուն Հովհաննիսյանը: