f

Անկախ

Առաջին անգամ Կոմիտասի ծննդավայր Քյոթահիայի (Կուտինա) պաշտոնական տարեգրքում տեղեկություն ներառվեց Կոմիտասի մասին


Առաջին անգամ Կոմիտաս Վարդապետի ծննդավայր Քյոթահիայի (Կուտինա) պաշտոնական տարեգրքում 20 էջանոց ծավալուն նյութ ներառվեց մեծ երգահանի և երաժշտագետի, երաժշտական ազգաբանի և երգչի, բանահավաքի և խմբավարի, հայկական ազգային կոմպոզիտորական դպրոցի հիմնադրի մասին։

2019 թ.-ին Քյոթահիայի Հնագիտության և ազգագրության ինստիտուտ-թանգարանի հրատարակած թուրքալեզու տարեգրքում ներառվել են մանկավարժ Սոֆյա Քալանթարյանի և կոմիտասագետ, թուրքագետ, թարգմանիչ Տիրան Լոքմագէոզյանի համատեղ «Քյոթահիայում ծնված էթնոերաժշտագետը՝ Կոմիտաս Վարդապետը» հոդվածը՝ համեմված լուսանկարներով և Տիրան Լոքմագէոզյանի «Կոմիտաս Վարդապետի ստեղծագործած և հավաքած թուրքերեն երգերը» հոդվածը՝ թուրքերեն թարգմանված Տիրան Լոքմագէոզյանի կողմից։

Հրապարակումը արդյունք էր վանաձորցի 71-ամյա մանկավարժ Սոֆյա Քալանթարյանի 2019թ. սեպտեմբերի 26-ին՝ Կոմիտաս Վարդապետի ծննդյան 150-ամյակին Քյոթահիա նախաձեռնած՝ զարմանալի հանդիպումներով ու բացահայտումներով, անհավանական զուգադիպություններով լի ճամփորդության։

Պարզվեց, որ Կոմիտասի ծննդավայրում չգիտեն Կոմիտասի մասին նույնիսկ տեղի երաժշտական և գիտական համայնքներում, սակայն կարճ ժամանակում հաջողվեց պաշտոնական պայմանավորվածություն ձեռք բերել Քյոթահիայում կազմակերպելու Կոմիտասի ստեղծագործությունների համատեղ համերգ՝ Երևանի կոնսերվատորիայի երգչախմբի մասնակցությամբ, որը, ցավոք, հետաձգվեց համավարակի պատճառով։

Ավելին, Հնագիտության և ազգագրության ինստիտուտ-թանգարանի տնօրինության հետ հանդիպումը հնարավորություն ստեղծեց մեր օրերում առաջին անգամ Կոմիտաս Վարդապետի անունը հնչեցնելու նրա ծննդավայրում, որի արդյունքը եղավ տարեգրքում հոդվածների հարապարակումը։

Այս նախաձեռնությունն անհնարին կլիներ առանց «Ակօս» թերթի լրագրող Բեսսե Կաբակի, գլխավոր խմբագիր Էդվարդ Տանձիկյանի և սյունակավար Բասքին Օրանի, ինչպես նաև մի շարք սրտացավ թուրք մտավորականների։

Կոմիտաս  Վարդապետ

Իրանը թույլատրել է ՄԱԳԱՏԷ-ի 130 տեսուչի աշխատել երկրում
Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է օտարերկրյա գործակալների մասին օրենքը
Ուկրաինան հայտնել է ռազմադաշտում F-16 կործանիչների կիրառման մոտավոր ժամկետի մասին
Ադրբեջանում մեկնարկել են ռազմական հավաքները
Իսրայել այցելած ԱՄՆ պետքարտուղարը Գազայի խաղաղ բնակիչների տառապանքների համար մեղադրել է ՀԱՄԱՍ-ին
Ծայրահեղականները հրկիզել են Եվրոպայի խոշորագույն զենք արտադրողի ղեկավարի ամառանոցը
ԱՄՆ-ն Ադրբեջանի ո՞ր ընկերությունն է ընդգրկել հակառուսական պատժամիջոցների նոր ցանկում
ԱՄՆ-ը մտադիր է արգելել Ռուսաստանից ուրանի ներմուծումը
Գերմանիայում առաջարկել են պարտադիր զինծառայություն մտցնել տղամարդկանց եւ կանանց համար
ԱՄՆ պաշտպանության նախարարը ԱՄՆ-ի գործընկերներին հորդորել է Patriot ՀՕՊ համակարգեր փոխանցել Ուկրաինային
Պիտի վերադառնանք սկիզբ՝ Արցախ, որ ունենանք Տավուշ, Սյունիք, Գեղարքունիք՝ Հայաստան․ Մետաքսե Հակոբյան
Բանակցություններն ընթանում են այն փաստաթղթի հիման վրա, որ պատրաստել է Ադրբեջանը.Ալիև
Բեկել իշխանությունների սանձազերծած սահմանազատման և սահմանագծման սպառնալի գործընթացը կամ Ոչ հռետորական հարցադրումներ գործող իշխանությանը
Չեմ ուզում տեսնել Հայաստանը էլ ավելի ստորացված. 44-օրյա պատերազմի մասնակիցը նստացույց է սկսել կառավարության մոտ
Մի քանի կարևոր նկատառում Տավուշից սկսված սահմազատման գործընթացի մասին
Կան դիրքեր, որոնք հանձնվել են թուրքերին, Կոթի գյուղում արդեն իրենք են նստած․ Եղիշե Մախսուդյան
Լևոն Քոչարյանի օգնականին մեղադրանք է ներկայացվել
Համացանցում հայտնվել է տեսագրություն, որտեղ տավուշցի տղամարդիկ պատմում են օրեր առաջ Կիրանցում բախման մասին
Հրդեհ Ջրառատ գյուղում. Այրվել է 230 հակ անասնակեր, մոտ 5 խմ փայտ, երկու խորդանոց. Տանտերը այրվածքներով հոսպիտալացվել է
Հայ Եկեղեցին այս քաոսի մեջ միակ կանգուն հեղինակությունն է, թեև թիրախավորված, բայց` համոզիչ և կանգուն․ Լիլիթ Գալստյան
«Տղաներն իրենց կյանքը նրա համար չեն նվիրել, որ մենք ծնկաչոք, սողալով ապրենք»․ Կիրանցում են զոհած զինվորների մայրերը
Սյունիքում 14-ամյա տղան պայթյունից վնասվածքներ է ստացել
Հետո էլ կասի Արագածի վրա մի՛ նայեք, Տավուշ մի՛ գնացեք. Գառնիկ Դանիելյան
Ադրբեջանն այս պահին չի կարող պատերազմ սկսել. Վազգեն Մանուկյան
«Սա վերջը չի». Հայկ Մարությանը միաձայն ընտրվեց «Նոր ուժ» կուսակցության նախագահ
Ավելին
Ավելին