Դեռեւս որոշում չեմ կայացրել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ՍԴ դատավոր Երվանդ Խունդկարյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք ինքնառաջադրվելու է ՍԴ նախագահի պաշտոնի համար:
Ինչ վերաբերում է դիտարկմանը, որ հիմնական պայքարն իր եւ Արման Դիլանյանի միջեւ է, նա ասաց. «Վստահ չեմ, որ տեղեկատվությունը ճիշտ է, որովհետեւ դեռեւս որեւէ առաջադրում կամ ինքնաառաջադրում չկա»: