f

Անկախ

Ադրբեջանը Թուրքիայի հետ նախապատրաստվում է պատերազմ հրահրելու. Արման Աբովյան


ՀՀ ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանի կարծիքով՝  Ադրբեջանի, Թուրքիայի ղեկավարությունների վերջին հայտարարությունները, օգոստոսին անցկացված համատեղ զորավարժությունները փաստում են այն մասին, որ Ադրբեջանը Թուրքիայի հետ պատրաստվում է պատերազմ հրահրել, տանում է նախապատրաստական աշխատանքներ: Աբովյանը նման տեսակետ հայտնեց խորհրդարանական ճեպազրույցի ընթացքում:

Պատգամավորը նկատեց, որ Ադրբեջանի նախագահը, Թուրքիայի նախագահը, այդ երկրների արտգործնախարարները, ռազմական ղեկավարությունները շատ ակտիվ տեղեկատվական նախապատրաստական աշխատանքներ են վարում այն ուղղությամբ, որ հնարավոր է նոր ռազմական սադրանքների գնան: Աբովյանը հիշեցրեց, որ օգոստոսին Թուրքիան ու Ադրբեջանը լայնածավալ զորավարժություններ անցկացրեցին Ադրբեջանի և Նախիջևանի տարածքում: Նա  նկատեց նաև, որ նաև արաբական, եվրոպական մամուլում հրապարակումներ են լինում այն մասին, որ Թուրքիան շատ ակտիվորեն Ադրբեջանում տեղակայում է իսլամիստական գրոհայինների, ահաբեկիչների: «Ադրբեջանի ղեկավարի հայտարարությունը բնավ կապ չունի բանակցային պրոցեսի հետ: Ադրբեջանի ղեկավարությունն այսօր հրահրում է պատերազմ, տանում է շատ ակտիվ նախապատրաստական աշխատանքներ: Այսօր իրավիճակը կարդինալ տարբեր է: Առաջին անգամ Թուրքիան ռազմական իր ներգրավվածությունը, մասնակցությունը գործընթացներում ոչ թե բացառում է կամ քողարկված է գործում, այլ հստակ, ուղիղ հայտարարում է, որ ներգրավված է լինելու ենթադրվող պրոցեսներին»,-ասաց պատգամավորը:

Աբովյանը կարևոր է համարում, որ Հայաստանն առաջին հերթին բոլոր հնարավոր և անհնարին միջազգային խողովակներով և հարթակներում բարձրացնի այդ հարցը: «Մենք ունենք ապացույցները, որ Ադրբեջանը Թուրքիայի հետ համատեղ փորձում է կրկին ռազմական լարվածություն գեներացնել տարածաշրջանում»,-նշեց պատգամավորն ու հավելեց՝ Հայաստանի և Արցախի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները պետք է ստիպեն հայկական կողմին թե բանակցությունների սեղանին, թե առհասարակ միջազգային ասպարեզում դիվանագիտական առումով ավելի հետևողական ու ագրեսիվ լինել:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը օրերս կրկին իրականությունից կտրված հայտարարություն էր արել՝ նշելով, թե իբր Հայաստանի ղեկավարությունը լուրջ հարված է հասցրել բանակցային գործընթացին, և որ իրենք հրաժարվում են բանակցություններից:

Բարգավաճ Հայաստան Արման Աբովյան

COVID-19-ով վարակված 4 հիվանդից 3-ը բուժվել է ավելորդ հակաբիոտիկներով․ ԱՀԿ
Չնայած առևտրի ամբողջական արգելքին՝ Թուրքիան շարունակում է ադրբեջանական նավթ մատակարարել Իսրայելին
Սյունը դնում են գյուղացու այգում, կադաստրի վկայականով հողումч «սահմանազատում» Կիրանցում
Եթե ժամանակը գա, շնորհակալ կլինենք ՆԱՏՕ-ի զորքի ուղարկման համար, բայց հիմա զենք է պետք. Ուկրաինայի վարչապետ
Կիրանց գյուղից առնվազն 4 հոգու ազատել են աշխատանքից ճանապարհ փակելու համար. Կիրնացցին դիմում է ՀՀ ՄԻՊ-ին
Ճապոնիան և Գերմանիան առաջին համատեղ ցամաքային զnրավարժությունները կարող են անցկացնել 2025 թվականին
Պուտինի այցը Թուրքիա շարունակում է մնալ օրակարգում. ՌԴ նախագահի oգնական
Times of Israel. Իսրայելի պաշտպանության բանակը սկսում է պաղեստինցիներին կոչ անել տարհանվել Ռաֆահից
Ռուսաստանը խարկովյան ուղղությամբ խմբավորում է կազմավորում. ISW
Միանում եմ Բագրատ սրբազանին՝ հավատքով, որ ինչ-որ բան կփոխվի․ Աղավնոյի գյուղապետ
ԵՄ-ը արձագանքել է միջուկային զենքի կիրառման զորավարժություններ անցկացնելու ՌԴ պլաններին
ԱՄՆ-ը մտահոգ է Ռաֆահ ներխուժելու Իսրայելի ծրագրերից. Բայդեն
Պատանդների գործարքի մերժումը մեզ ստիպում է մտնել Ռաֆահ. Իսրայելի պաշտպանության նախարար
Լրատվամիջոցները հրաժարվում են ներկայանալ Նիկոլ Փաշինյանի ասուլիսին
Շարժումը հրապարակել է նոր քայլերգը՝ Բյուր սրտերում 4 արժեք է դաջված Հայ, Հայաստան, Հայրենիք ու Աստված
Շարժումը հասարակական լայն շերտերի համար հաշտություն է քարոզում, մերժում ցանկացած բռնություն․ «Տավուշը հանուն հայրենիքի»
Ազատության մեջ լինելու դեպքում տավուշեցիների կողքին կլինեի. Դավիթ Տոնոյան․ 168.am
4 օր է՝ Արթուր Սուքոյանը կալանավորված է, սակայն Դավիթ Լևոնյանի հետ առերեսում չի եղել․ Փաստաբան
Հայաստանի եզդիական համայնքի ներկայացուցիչները միացել են պայքարին
ՈԻՂԻՂ. Կիրանց-Խրեմլի տարածքում արդեն 6 հենասյուն է տեղադրվել
Հայէկոնոմբանկի հայտարարությունը Freedom House-ի զեկույցի վերաբերյալ
Բանալիով բացել է բնակարանի դուռը և գողացել օծանելիքներ, ձեռքի ժամացույցներ, արևային ակնոցներ, խմիչք
«Ամբողջ բերքը թափելու է, ամեն ծառի վրա մի երկու պտուղ է մնացել». ինչ վնասներ են կրել գյուղացիները
Երեք օրում բացահայտվել է հանցագործության 215 դեպք. գրանցվել է 33 ավտովթար. զոհվել է 2, վիրավորվել՝ 48 մարդ
Ականի պայթյունից վիրավորված զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում.ՊՆ
Ավելին
Ավելին