f

Անկախ

«Այսօր փառահեղ տոն է». Արթուր Վանեցյանի շնորհավորական ուղերձը՝ Անկախության տոնի առթիվ


«Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը շնորհավորական ուղերձ է հղել Անկախության տոնի առթիվ։

Ուղերձում, մասնավորապես, ասվում է.

«Այսօր փառահեղ տոն է. 29 տարի առաջ այս օրը մեր ժողովուրդը միաձայն «այո» ասաց անկախ պետականությունը վերականգնելու համազգային վճռականությանը՝ հավատով, որ ստեղծելու ենք ժողովրդավարական, տնտեսապես հզոր, անվտանգ ու մրցունակ պետություն։

Հայրենիքը, պետությունը եւ պետականությունը բարձրագույն արժեքներ են։ Հազարամյակներ շարունակ մենք պայքարել ենք՝ տեր կանգնելու մեր ինքնությանը եւ պահպանելու մեր տեղն ու դերը աշխարհի քարտեզի վրա։ Իսկ անկախ պետականությունը եւ ազգային ինքնությունն ընդամենը բարեհունչ բառակապակցություններ են, եթե դրանց ողնաշարն անառիկ սահմանը չէ, համախմբված, խոհեմ ժողովուրդը, ամրակուռ ու մարտունակ բանակը, անսասան եկեղեցին, անխոցելի լեզուն եւ մշակույթը, ամուր ընտանիքը։ Բավական է դիպչել ազգապահպան այս շղթայի օղակներից թեկուզ մեկին, որպեսզի վտանգենք այն, ինչ ձեռք ենք բերել դարավոր պայքարի եւ սրբազան հողի համար զոհաբերված կյանքերի գնով։

Սեպտեմբերի 21-ը ոչ միայն անցած ճանապարհը վերաարժեւորելու, վրիպումները դիտարկելու, ձեռքբերումներով հպարտանալու, այլեւ խոնարհումի օր է։ Սա այն օրն է, երբ պետք է հարգանքի տուրք մատուցենք Հայրենիքի՝ նաեւ արցախյան սահմաններն իրենց արյամբ անխոցելի պահած մեր հերոսների հիշատակին, որոնցից շատերը չէին հատել այսօրվա անկախ Հայաստանի տարիքի շեմն անգամ։

Երիտասարդությունն այն տարիքն է, երբ ուզում ես, կարողանում ես եւ համարձակվում ես։ Եվ այո՛, պետք է օգտվել տարիքի առավելություններից։ Սակայն խոհեմ սերնդին է բնորոշ իմաստունին լսելու, փորձառուի կարծիքը հարցնելու, շրջահայացի խորհուրդները հաշվի առնելու քաջությունը։ Սնապարծությունն ական է, արատ, որը կործանում է նրան, ով նվաստացնում է իրենից խելոքին, փակում ականջները քննադատության առջեւ, սեփական գործողությունները չի վերլուծում եւ ամենակարեւորը՝ ժամանակին կանգ չի առնում։

Որքան ազգանվեր, լրջախոհ ու պատասխանատու կառավարումը կարող է լինել փրկարար, նույնքան ապազգային, անփույթ ու իմաստակին վայել վարքագիծը կարող է լինել կործանարար։ Իսկ մեր հայրենիքը չի կարող գնալ կործանման ճանապարհով։ Թույլ չե՛նք տա, նույնիսկ եթե անհավասար մարտի բռնվենք։

Հաղթում է նա, ով ապավինում է խելքին, փորձին, ուժին ու ամենակարեւորը՝ ազգային ոգուն եւ Աստծուն։ Իսկ Աստված օրհնում է արդարի ճանապարհը։

Շնորհավո՛ր, Անկա՛խ Հայաստան։

Շնորհավո՛ր, Անկա՛խ Հայաստանի քաղաքացի։

Շնորհավո՛ր, աշխարհասփյու՛ռ հայություն»։

Արթուր Վանեցյան շնորհավորական ուղերձ

Պայքարը մտնում է վճռական փուլ․ Սուրեն Պետրոսյան
Մի քանի ՀԿ-ներ պահանջում են կառավարությունից թափանցիկություն ապահովել սահմանազատման աշխատանքներում
Սև բերետավորները ուրախացել են,որ թուրքի համար ճանապարհ բացեցին դեպի Հայաստան,տեսանյութ
#Բագրատ_Սրբազան-ի կենսագրությունը հայերեն և անգլերեն
Ըստ Google Earth-ի, Կիրանցի նոր կառուցվող դպրոցի շենքի մոտավոր հեռավորությունն է այնտեղից, որտեղ «սահմանազատումից» հետո կանգնելու են թշնամու զինված բաշիբոզուկները
Կենտրոն վարչական շրջանի ղեկավարն ազատվել է աշխատանքից
Բայդենը ներել է 317,000 ամերիկացու՝ 6,1 միլիարդ դոլարի ուսանողական պարտքը
Պետք է առերեսվենք ճշմարտությանը և ընդունենք, որ Ռուսաստանն ավելի արդյունավետ է իր ռшզմական ջանքերում. Ուկրաինայի ԱԳ նախարար
Թուրքիան դադարեցրել է առևտրային կապերն Իսրայելի հետ․ Bloomberg
Գազայի հատվածի վերակառուցումը կարժենա 40 մլրդ դոլար
ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը պահանջել է հինգ տարում 100 մլրդ դոլար հավաքել Ուկրաինայի օգնության համար
Շոլցն ու Նեթանյահուն քննարկել են Գազայում պատանդներին ազատելուն ուղղված ջանքերը
Մակրոնը հերթական անգամ հայտարարել է, որ չի բացառում Ուկրաինա զորքեր ուղարկելը
ISW-ն չի բացառում Ռուսաստանի՝ օդադեսանտային ստորաբաժանումները Արևելյան Ուկրաինա տեղափոխելու մտադրությունը
Շոլցն ու Մակրոնը Սի Ցզինպինի այցից առաջ գաղտնի ընթրիք կանցկացնեն Փարիզում. Politico
Ավտոն շուռ եք տալիս հենց հիմա. ոստիկանական բեսպրիդել Կիրանցում
Ռազմական ոստիկանության պետը Կիրանցում հսկում է տարածքների հանձման գործընթացը
Կիրանցում մարդկանց բերման ենթարկելիս որոշ դեպքերում անհամաչափ ֆիզիկական ուժ է կիրառվել․ ՄԻՊ
Չինաստանը, Ճապոնիան և Ռուսաստանը այլատյացության պատճառով տնտեսական դժվարություններ են ապրում. Բայդեն
Հողերի հանձնման հանդուրժումը բերելու է ծանր հետևանքների, այն մեր ստորացման շղթայի մի օղակն է. Նստացույց հայտարարած ազատամարտիկ
Կիրանցեցիներն են իջել Բագրատ Սրբազանի հետ հանդիպելու
Եկել է ճշմարտության պահը, պետք է պատասխան տանք՝ ում կողմն ենք. Ռուբեն Կարապետյան
Գնել Սանոսյանը լրագրողի ձեռքից վերցրել է խոսափողը ու սկսել ինքը հարցեր տալ
Ներքին զորքերը փաստացի գրավել են Կիրանց գյուղը, որ գյուղի մի մասը հանձնեն մեր թշնամուն. Չալաբյան
ՀԱՐՑԱԶՐՈԻՅՑ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԵՔԻԱԹԻ ՄՈՏԻՎՆԵՐՈՎ։
Ավելին
Ավելին