f

Անկախ

Զարուհի Բաթոյանի մասին դիտարկվել են և՛ բացասական, և՛ դրական հոդվածներ. Մեդիա պաշտպան


2020թ-ի սեպտեմբերի 1-ից 10-ը «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հետևել է առցանց մամուլում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանի անձին ու գործունեությանն առնչվող նյութերին։ Մշտադիտարկվել է ներհայաստանյան 35 առաջատար լրատվական կայք։
Նշված ժամանակահատվածում դիտարկվել է 78 հոդված, որոնցից 23-ը եղել է բացասական, 4-ը՝ դրական, 51-ը՝ չեզոք։
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանի մասին դիտարկվել են և՛ բացասական, և՛ դրական հոդվածներ։
Ըստ մամուլի` ԱՍՀ նախարար Զարուհի Բաթոյանի ղեկավարման շուրջ արկածային սկանդալները չեն պակասում: 2020թվականի մայիսից Զարուհի Բաթոյանի տասնյակից ավելի խորհրդականների ցանկը համալրվում է ևս մեկ խորհրդականով,երիտասարդ կոմպոզիտոր՝ Ալբերտ Աբգարյանով, ով հանրության որոշ մասին հայտնի է «Սերժի Աբո» մականունով: Հիշեցնենք, որ նա 2004 թվականին, ԲՈՒՀ-ն ավարտելով, մինչև 2009 թվականը աշխատել է ՀՀ ԱԺ-ում՝ որպես իրավաբան: Շուրջ 8 տարի՝ 2009-2017 թթ.-ին, աշխատել է ՀՀ Նախագահի վերահսկողական ծառայությունում:
Մամուլն, անդրադառնալով նախարարի կադրային քաղքականությանը, գրել է. «Կրթության եւ առողջապահության սահմաններն ովքե՞ր են պահում, ովքե՞ր են զբաղվում Հայաստան-սփյուռք կապերի ամրապնդմամբ, միջազգային կառույցներում Հայաստանի շահերն առաջ մղելու գործով: Նշածս բոլոր ոլորտներում խայտառակ վիճակ է: Մի կառավարություն, որ իր կազմում ունի Արայիկ Հարությունյան, Արսեն Թորոսյան, Զարուհի Բաթոյան, Զարեհ Սինանյան, մի կառավարություն, որ ԱԺ-ում ունի կատարյալ թերուսների եւ անգրագետների միատարր եւ կայուն մեծամասնություն, մի կառավարություն, որ խաղալիք է դարձել օտարերկրյա գործակալների եւ սորոսական թափթփուկների ձեռքին, պետք է անհապաղ հրաժարական տա եւ գլխիկոր հեռանա»:
Մամուլի մեկ այլ հրապարակման մեջ ասված է․ «Զարուհի Բաթոյանի՝ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնում նշանակվելուց մինչ օրս նրա ղեկավարած կառույցում արձանագրվել են պաշտնեական դիրքի չարաշահման բազմաթիվ դեպքեր: Սակայն, ինչպես երևում է, նախարարը իր կառույցում տիրող կոռուպցիոն վակխանալիայի համար որևէ պատասխանատվություն չի կրելու` հերթական անգամ ջրից չոր դուրս գալով: Իսկ գուցե սորոսական շրջանակների հետ սերտ կապերն են պատճառը, որ նախարար Բաթոյանին ջրից չոր են դուրս բերում: Չի բացառվում նաև, որ Բաթոյանին չեն հեռացնում, քանի որ նա չի կատարել իր գլխավոր միսիան՝ Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման համար անհրաժեշտ հիմքերի և մթնոլորտի ստեղծումը»:

Հրապարակումը պատրաստվել է «Հայրենիք» զարգացման հիմնադրամի աջակցությամբ

Զարուհի Բաթոյան Մեդիա պաշտպան

Օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշարին Հայաստանից կմասնակցի 7 մարզիկ
ԱԳ փոխնախարարը Ֆրանսիայի Սենատի անդամ Ռոնան Դը Գլյոյին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ը
Այս շարժումը ԲՈԼՈՐԻՍ մասին է. Էլինար Վարդանյան
ԿԲ-ն վերաֆինանսավորման տոկոսադրույքը իջեցրել է 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 8.25 տոկոս
Խորհրդարանն օրակարգից հանել է Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության հարցը
Կա վտանգ, որ մարդկանց ունեցվածքը տալիս են թշնամուն, ես երբեք չեմ ստում. Գեղամ Նազարյանը՝ Կիրանցի մասին
Ռեստորանում ընթրիքն ավարտվեց ողբերգությամբ. Հրազենային վիրավորում ստացած տղամարդը հիվանդանոցում մահացել է
Բագրատ Սրբազանի դեմ ամոթալի արշավն ուղղորդում են իշխանության մաս կազմող բարձրաստիճան պաշտոնյաներ. Թաթոյան
Ֆրանսիայի կողմից նվիրաբերված գեներատորները ՀԲԸՄ-ն տրամադրել է ռազմավարական կարևորություն ունեցող կառույցներին
Լաբորատոր փորձաքննության արդյունքում կասեցվել է տոմատի մածուկի արտադրությունը. ՍԱՏՄ
Կիրանցի բնակիչների հետ հանդիպումն անցել է ոչ հուսադրող մթնոլորտում. «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժում
Այս 4 գյուղերը վերջին լեգիտիմ փաստարկներն են Ադրբեջանի համար Հայաստանի վրա հարձակվելու. Արթուր Հովհաննիսյան
Չկա այլ խելագար կառավարություն, որն իր փոքրիկ հատվածներում հետ քաշվի, երբ իր հսկա տարածքներ օկուպացված են. Մանուկյան
Ունենք մի իշխանություն, որ լավ լինելը չի երաշխավորում, բայց վատ լինելը հաստատ երաշխավորում է. Ռուստամյան
ՔՊ-ն ևս մեկ անգամ ապացուցեց՝ ինքը ուրացել է Արցախը. Արծվիկ Մինասյան
Լրագրողների նկատմամբ իրավապահների ագրեսիվությունը, սանձարձակությունը, բռնությունը ոչնչով արդարացված չէ. հայտարարություն
«Թումանյանը չէր լռի», «Սունդուկյանը չէր լռի». երևանյան թատրոնների վրա փակցված գրություններով կոչ են արել չլռել
Պապիկյանն ընդունել է Ռոնան լը Գլյոյին. քննարկել են պաշտպանության ոլորտում ՀՀ-Ֆրանսիա երկկողմ համագործակցության հարցեր
Կարևոր այց Հայաստան Եվրամիություն-ԱՄՆ-Հայաստան բարձր մակարդակի միջոցառումից հետո․ Կուպման
ՀՀ դեսպանն ու Սարա Ուիլշոուին քննարկել են հայ-կանադական տնտեսական համագործակցությունը խորացնելու հեռանկարները
Արդիականացվել է մետրոյի «Երիտասարդական» կայարանի արտաքին և ներքին լուսավորության համակարգը
Ինքնաշխատ նոր համակարգի միջոցով 20 534 ֆիզիկական անձի վերադարձվել է 647,5 մլն դրամ սոցիալական վճար. ՊԵԿ
Ընտրական հանցագործությունների և այլ խախտումների քննության ընթացքը քննարկվել է քաղհասարակության ներկայացուցիչների հետ
Սարո Խոդավերդին և Վահրամ Ճուղուրյանը նշանակվել են օտարերկրյա պետություններում Սփյուռքի գործերի հանձնակատարներ
ԱԺ-ն մերժեց Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ ընդդիմության հայտարարության նախագիծը
Ավելին
Ավելին