f

Անկախ

Ակնաբույժի կողմից հայտնաբերվել է տեսողության սրության խնդիր, որը չունի որևէ պատճառահետևանքային կապ պատվաստման հետ. ԲԿ


Սուրբ Աստվածամայր ԲԿ-ն հայտարարություն է տարածել, որում ասվում է.

Երեկ սոցիալական ցանցերում և տարբեր լրատվամիջոցներով ակտիվորեն տարածվում էր «Երևանում գարդասիլի պատվաստումից հետո անչափահաս աղջիկ է կուրացել» վերտառությամբ տեղեկատվություն, որն ամբողջովին ապատեղեկատվություն է, չունի որևէ բժշկական հիմնավորում և դեռահասի մոտ չկա կուրություն:

2003 թվականին ծնված աղջիկը սույն թվականի սեպտեմբերի 14-ին «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում հոսպիտալացվել էր «տեսողական նյարդի նևրիտ» նախնական ախտորոշմամբ: Կենտրոնում ախտորոշման հստակեցման նպատակով իրականացվել են մի շարք լաբորատոր-գործիքային հետազոտություններ, այդ թվում MRT 3T հետազոտություն, ինչպես նաև նեղ մասնագետների խորհրդատվություններ առաջատար ակնաբուժական կլինիկայում, որոնց արդյունքում երեխայի մոտ հերքվել է «տեսողական նյարդի նևրիտը»:

Ակնաբույժի կողմից հայտնաբերվել է տեսողության սրության խնդիր, որը նյարդաբանական ծագում չունի և չունի որևէ պատճառահետևանքային կապ պատվաստման հետ:

Արդեն այսօր կրկնակի անգամ աղջիկը հետազոտվել է ակնաբույժի կողմից: Երեխայի մոտ ախտորոշվել է թույլ աստիճանի հեռատեսություն, նշանակվել է ակնոց, որով տեսողությունը հավասար է 1,0-ի (100 տոկոս):

Կատարվել է նաև ակնահատակի նեղ զննություն, արդյունքում որևէ ախտաբանական շեղում չի հայտնաբերվել: Երեխան դուրս է գրվել հիվանդանոցից բավարար վիճակում:

Մեկ անգամ ևս շեշտենք, որ երեխայի մոտ առաջացած գանգատները որևէ կապ չունեն գարդասիլի պատվաստման հետ:

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ

Հաղարծինում առավոտյան պատարագին եկեղեցին լցվել էր ու մարդիկ նույնիսկ դուրսն էին մասնակցում դրան
Ո'չ երաշխավոր կա, ոչ պատերազմից խուսափելու երաշխիք` հանձնելուց` պատերազմ, չհանձնելուց` պատերազմ. Բագրատ Սրբազան
Այս երթը մեզ տալու է 2 բան՝ պատիվ և հայրենիք. շարժումը վատաբանողներին և նրանց տերերին եմ ասում` խելո՛ք պահեք ձեզ. Բագրատ Սրբազան
Այսօր` ժամը 18:00-ին, շարժումը Բագրատ Սրբազանի գլխավորությամբ կհասնի Սևան քաղաք
Դիլիջանի հրապարակում աղուհացով դիմավորեցին Բագրատ Սրբազանին և երթի մասնակիցներին.արցախցի տիկինը ժենգյալով հաց է բաժանում
Ո´չ անձրևը, ո´չ կարկուտը չի կարող ընկճել մեզ․ ՀանունՀայրենիքի դեպի Երևան
‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ավելին
Ավելին