f

Անկախ

«Քաղաքական շահախնդրությունից ելնելով՝ Փաշինյանն այդ պուրակը դարձրեց սգո պուրակ». «Այլընտրանք» ՀԿ-ն ակցիաներ կսկսի


«Այլընտրանք» ՀԿ-ն հաջորդ շաբաթից սկսում է ակցիաներ իրականացնել ՝ ուղղված Կառավարության՝ համավարակի կանխարգելման, ըստ ՀԿ անդամների, ձախողված քաղաքականության դեմ:

«Այլընտրանք» ՀԿ համանախագահ Գարեգին Պետրոսյանը լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ամենաակտիվ ձեւով համավարակը տարածել է Հայաստանի 2 մարզերում. «Այդ ընթացքում շփվում էր անգամ հետագայում պարզված վարակակիրների հետ, այդ վարակը բերում էր մայրաքաղաք»։

Նրա խոսքով՝ իշխանությունը քաղաքական նպատակահարմարությունը վեր են դասել համավարակից. «Մի կողմից վարչապետը կարող է հայտարարել, որ Հայաստանում իրավիճակը անվերահսկելի է, պետք է շտապ կիրառենք արտակարգ միջոցառումներ, արգելվում են նույնիսկ միայնակ բողոքի ակցիաներ իրականացնելը, սակայն երեկոյան մենք կարող էինք նրան տեսնել Ստեփանակերտում Արցախի նախագահի երդմնակալության արարողությանը՝ առանց համավարակայի կանոնների պահպանմամբ։ Վարչապետը երեկ հայտարարում էր, որ հունիս-հուլիս ամիսներին կորոնավիրուսի հետ կապված այնպիսի ճգնաժամային իրավիճակ ենք ունեցել, որ հիվանդանոցների վերակենդացման բաժանմունքներում գրեթե ազատ մահճակալ չկար։ Եթե հիշում եք, դրանք այն օրերն են, որոնք համընկել էին Խորհրդարանի ակտիվ արտահերթ գործունեության հետ, երբ քննվում էր ՍԴ-ի կազմաքանդման հարցերը, քննում էր Լանզարոտեի կոնվենցիայի քվեարկելու խնդիրներ, քննվում էր Գագիկ Ծառուկյանի նկատմամբ դատավադրություն կազմակերպելու գործընթացը եւ այլն։ Իշխանություններն իմանալով, որ այդ նույն ժամանակ նույն ԱԺ-ում կային կորոնավիրուսով վարակված պատգամավորներ»։

Պետրոսյանը նշեց, որ միակ արդյունավետ գործիքակազմը դիմակն է, որը հայտարարել է նաեւ վարչապետը. «Ինչպես վարչապետն է նշում՝ մենք այսքան ժամանակ կարողացել ենք ստեղծել մեկ արդյունավետ գործիքակազմ՝ դիմակը։ Եվ ըստ վարչապետի խոսքերի արված եզրահանգման՝ մնացած միջոցառումներն անարդյունավետ են։ Եթե անարդյունավետ են. ինչո՞ւ է կազմաքանդվել տնտեսական համակարգը, սոցիալական համակարգը, կրթական գործընթացը։ Ի տարբերություն Վրաստանի, Բելառուսի՝ մենք ունենք ընդամենը 3 ցամաքային անցակետ եւ այդ անցակետների վրա վերահսկողություն սահմանելը երեւի իշխանություններին վերապահված ամենահեշտ գործընթացն է, սակայն նույնիսկ այս պարզ գործընթացում թերացան։ Այդպիսով վեր հանվեց պետական կառավարչական ապարաի սնանկությունը, որի արդյունքում էլ ունենք 1200 մահ, 200 հազար հասնող տուգանքներ՝ դիմակի չկրելու եւ ոչ պատշաճ չկրելու համար»։

«Այլընտրանք» ՀԿ համանախագահ Նարեկ Մանթաշյանը շարունակելով միտքը՝ ներկայացրած իրենց կողմից առաջիկայում իրականացվող միջոռացումների նպատակը. «Ցանկացած քաղաքացի անցնելով այդ պուրակի մոտով, գիտակցի, որ այդ պուրակում առաջին անգամ իր ձեռքով քաղաքացուն հանձնելով իրենց հպարտ քաղաքացու անձնագիրը՝ իրենք քաղաքական շահախնդրությունից ելնելով Փաշինյանը փաստացի այդ պուրակը դարձրեց սգո պուրակ։ Այդ տարածումից հետո եւ հետագա իրենց գործողությունների արդյունքում մենք ունենք 1200 զոհ։ Այսօրվանից մենք տալիս են իմպուլսը, որ հետագայում երբ Հայաստանը կվերադառնա իր իրավական պետություն կոչվելու կյանքին՝ կկարողանա նաեւ օգտվել այս տված ինֆորմացիաներից եւ կհարուցվեն քրեական գործեր։ Այդ մահերի թիվ մեկ պատասխանատուն՝ վարչապետ Փաշինյանը, անպայման պետք է պատասխան տա»։

Այլընտրանք ՀԿ

«Հրապարակ». Հայրենիքի հանձնմանն անձամբ հետեւել է ռազմական ոստիկանության պետ Աշոտ Զաքարյանը
«Ժողովուրդ». 210 մլն դոլարի պայմանագիր. Սարյանի «ՀայՓոստ»-ի փոխարեն` «Համաշխարհային առեւտրի կենտրոն Երեւան»
«Հրապարակ». 70-ամյա փարպեցին եւս մասնակցում է բողոքի ակցիաներին
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Գետը վարարել է. Փրկարարները 4 քաղաքացու գետանցման միջոցով տեղափոխել են գետի մյուս ափ (տեսանյութ)
«Ժողովուրդ». Կարեն Անդրեասյանի խնդրահարույց եւ աչառու պաշտոնավարումը
«Ժողովուրդ». ԲԴԽ-ում Նաիրա Հովսեփյանի ազատման հարցը անցել է խիստ էմոցիոնալ. ԲԴԽ անդամներին հաջողվել է համոզել նրան
«Հրապարակ». Ճանապարհից երեւում են նշաձողերը
«Ժողովուրդ». Նախարարը կարգապահական վարույթ է հարուցել՝ Ռոբերտ Քոչարյանի գործով դատավոր Աննա Դանիբեկյանի նկատմամբ
«Հրապարակ». ՔՊ-ն գլխավոր դատախազի հաշվետվությունը վերածելու է ընդդիմության դատաստանի
Ադրբեջանի նախագահին առընթեր Սոցիալական հետազոտությունների կենտրոնն ապրիլի 18-ին հրապարակել է հարցումներ, որոնք վերաբերում են Հայաստանի Հանրապետությանը
«Ժողովուրդ». Ռոբերտ Քոչարյանը «Հայաստան»-ի պատգամավորներին հորդորել է ակտիվ լինել թե՛ ԱԺ-ում, թե՛ փողոցային պայքարում
Պայքարը մտնում է վճռական փուլ․ Սուրեն Պետրոսյան
Մի քանի ՀԿ-ներ պահանջում են կառավարությունից թափանցիկություն ապահովել սահմանազատման աշխատանքներում
Սև բերետավորները ուրախացել են,որ թուրքի համար ճանապարհ բացեցին դեպի Հայաստան,տեսանյութ
#Բագրատ_Սրբազան-ի կենսագրությունը հայերեն և անգլերեն
Ըստ Google Earth-ի, Կիրանցի նոր կառուցվող դպրոցի շենքի մոտավոր հեռավորությունն է այնտեղից, որտեղ «սահմանազատումից» հետո կանգնելու են թշնամու զինված բաշիբոզուկները
Կենտրոն վարչական շրջանի ղեկավարն ազատվել է աշխատանքից
Բայդենը ներել է 317,000 ամերիկացու՝ 6,1 միլիարդ դոլարի ուսանողական պարտքը
Պետք է առերեսվենք ճշմարտությանը և ընդունենք, որ Ռուսաստանն ավելի արդյունավետ է իր ռшզմական ջանքերում. Ուկրաինայի ԱԳ նախարար
Թուրքիան դադարեցրել է առևտրային կապերն Իսրայելի հետ․ Bloomberg
Գազայի հատվածի վերակառուցումը կարժենա 40 մլրդ դոլար
ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը պահանջել է հինգ տարում 100 մլրդ դոլար հավաքել Ուկրաինայի օգնության համար
Շոլցն ու Նեթանյահուն քննարկել են Գազայում պատանդներին ազատելուն ուղղված ջանքերը
Մակրոնը հերթական անգամ հայտարարել է, որ չի բացառում Ուկրաինա զորքեր ուղարկելը
Ավելին
Ավելին