ՀՀ Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Ավարտին են մոտենում Պարզ լիճ բնության հուշարձան տանող ճանապարհի ասֆալտապատման աշխատանքները։
Ենթակառուցվածքների զարգացումը բերում է շղթայական ռեակցիայի, որը նաև աջակցություն է դառնում այլ ոլորտների համար։ Որակյալ և նորոգված ճանապարհներն անշուշտ կհանգեցնեն զբոսաշրջային հոսքերի ավելացման։
Այցելե’ք Պարզ լիճ, վայելե’ք բնության այդ հրաշագեղ կոթողը, բայց և մի՛ մոռացեք տեղանքը մաքրամաքուր պահել և տարածքին խնամքով վերաբերվել։