Թուրքիայում մեկ օրում COVID-19 կորոնավիրուսային վարակի 1,648 նոր դեպք է հայտնաբերվել: Այդ մասին վկայում են երկրի առողջապահության նախարարության կայքում հրապարակված տվյալները: Գրում է Gazeta.ru-ն։
Նշվում է, որ մինչև սեպտեմբերի 17-ը Թուրքիայում կորոնավիրուսի հայտնաբերված դեպքերի ընդհանուր թիվը գերազանցել է 298 հազարը:
Օրվա ընթացքում երկրում COVID-19-ից մահացել է 66 հիվանդ, ընդհանուր առմամբ՝ 7315 մարդ:
Ավելի վաղ Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթին Կոջան հայտարարել էր, որ երկիրն անցնում է կորոնավիրուսային համաճարակի առաջին ալիքի երկրորդ գագաթնակետը: