f

Անկախ

Սա դեռ սկիզբն է, կմիանան նոր բժիշկներ. Գևորգ Թամամյան


Երեկ Մանկական քաղցկեղի եւ արյան հիվանդությունների կենտրոնի ամբողջ աշխատակազմը՝ բժիշկները, բուժքույրերը, հոգեբանները, մանկավարժները, մայրապետները, բոլորն ամբողջությամբ ազատման դիմում են ներկայացրել հոկտեմբերի մեկից եւ հոկտեմբերի մեկից աշխատանքի դուրս չեն գալու եւ դեռեւս պետական արձագանք չկա այս ամենին եւ հույս ունեմ այդ լռությունը երկար չի տեւի: Այս մասին ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերում ասաց Մանկական քաղցկեղի եւ արյան հիվանդությունների կենտրոնի տնօրեն Գեւորգ Թամամյանը:

Նա պարզաբանեց, որ հեղափոխությունից հետո բժիշկ Սամվել Դանիելյանը հրավիրվեց  ղեկավարելու արյունաբերական կենտրոնը, ով ստիպված էր նախորդ ռեժիմի ժամանակ որոշ ժամանակով հեռանալ Հայաստանից: «Նրա նշանակումը թույլ տվեց միավորել ամբողջ ոլորտը եւ ահռելի արդյունքներ գրանցվեցին: Նախարարությունը, առանց որեւէ բան ասելու, ծանուցում է ուղարկում, որ նրա աշխատանքային պայմանագիրը լուծվում է»,-ասաց նա եւ նշեց, որ դա հասկանալի է այնքանով, որ իրենց մոտիվները որեւէ աղերս չունեն պետության, հասարակության բարօրության հետ:

Ինչ վերաբերում է նախարարության պարզաբանմանը,  որ լրանում է Սամվել Դանիելյանի աշխատանքային պայմանագրի ժամկետը, եւ տարիքից ելնելով չի կարող մասնակցել մրցույթի, Գեւորգ Թամամյանն ասաց, որ իրենց կենտրոնը ՓԲԸ է եւ ՊՈԱԿ-ների մասին օրենքը նրանց վրա չի տարածվում, այսինքն՝ օրենքի նման պահանջ չկա: «Նախարարությունը վերջին տարում փորձում էր իմիջ ստեղծել, որ Սամվել Դանիելյանը հայտնի, ընտիր բժիշկ է, բայց լավ մենեջեր չէ, իսկ դրա պատասխանը թվերն են, որ բոլոր ուղղություններով աճը թաքցնել հնարավոր չէ»,-ասաց նա եւ նշեց, որ շատ լավ գիտեն նախարարության մենեջերներին:

«Նախարարությանն անհրաժեշտ չեն մարդիկ, ովքեր ունեն անձնական կարծիք, հեղինակություն, ունեն իրենց տեսլականը եւ գլուխները կախ չեն ծափահարելու իրենց»,-ասաց նա։

Գեւորգ Թամամյանը նաեւ տեղեկացրեց, որ բուժվող երեխաների ծնողները երեկ Կառավարություն էին գնացել՝ իրենց բողոքն արտահայտելու, եւ չնայած դրան կոչ արեց ծնողներին զբաղվել երեխաներով եւ փորձել զերծ մնալ այս ամենից:

«Այսօր եւս կշարունակվի այս ամենը եւ Մանկական քաղցկեղի եւ արյան հիվանդությունների կենտրոնի աշխատակիցներին կմիանան նոր բժիշկներ, այսօր ես արդեն գիտեմ որ մեծահասակների ուռուցքաբանները, կմիանան մեծահասակների արյունաբաններն էլ: Երեւի, պետությունը դրսից մասնագետներ կբերի, հուսով եմ, որ պետությունն ունի այդ որոշումը»,-ասաց երկու շաբաթում թող պետությունը մտածի որտեղից է աշխատակազմը գտնելու:

Նա նշեց, որ իրենք հեղափոխությամբ ոգեւորվածներն էին եւ շարունակում են լինել, սակայն չի նշանակում, որ ներկայումս ապօրինություններ կատարողները պետք է անպատիժ մնան: «Դուք դեռ սաբոտաժը չեք տեսել ինչ է, մտածեք, որ հոկտեմբերի 1-ից այլեւս Հայաստանը չի ունենա այս մասնագետներին: Սա շարունակվելու է, սա դեռ սկիզբն է»,- ասաց նա եւ նշեց, որ տարբեր կենտրոններից բժիշկներ էին զանգահարում հայտնելով իրենց աջակցություն:

Գևորգ Թամամյան ՖԲ Գրառում

Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել` մեկ անգամ հարվածել է դիմապակուն. Հովհաննես Խուդոյան
Տավուշում լրագրողներին խոչընդոտելը իշխանության հանձնարարությունն է. ՀԺՄ–ի հայտարարությունը
Սյունիքում ավտոբուսն ընկել է ձորը. Կան զոհեր ու վիրավորներ
Երիտասարդները Տավուշին աջակցող պաստառներով բարձրացել են Օպերայի դահլիճի և Պարոնյանի անվան թատրոնի բեմեր
Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Դավիթ Անանյան. Ներկայիս քաղաքական գործընթացների իրական հարթակը Երևանն է
Բերման են ենթարկել պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Գրիգոր Գրիգորյանին
Ակցիայի մասնակիցները ո՛չ քար են նետել, ո’չ անվադող այրել, ո՛չ էլ հարձակվել ոստիկանների վրա. Աբրահամ Գասպարյան
Պայքարի կնիքը դրվելու է Երեւանում, բայց ալիքը գնալու է Տավուշից. Սուրեն Պետրոսյան
«Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են, ժամը եկել է, ոտքի կանգնե՛ք»․ Բագրատ Սրբազան
Իրավիճակը լարվեց. Կիրանցով անցնող մեքենան ոչ մի կերպ չէր համաձայնում բացել բեռնախցիկը
Ուկրաինայի հետ բանակցությունների համար նախադրյալներ չկան. Պեսկով
ՊՆ-ն նոր հաղորդագրություն է տարածել
Ռաիսի. Իրանի դեմ պատժամիջոցների կիրառումը ոչնչի չի հանգեցնի
Օդի ջերմաստիճանն ապրիլի 27-ի ցերեկը, 28-29-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով. Եղանակը Հայաստանում
Տեսե՞լ եք այն սյունի նկարները, որը հրապարակվել է. այն ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան
Աննախադեպ էր 2023թ. փաստաբաններին բռնության ենթարկելը․ Արման Թաթոյան
Ալեքսանդրով. Ռուսաստանը չի կատարել Հայաստանին պաշտպանելու իր պարտավորությունները, և դրա համար ոչ ոք չի պատժվում
Ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում. Քաղաքագետ
Թվացյալ տնտեսական վերելքի պայմաններում, իրական խնդիրները մնում են ստվերում. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ
Բժշկական կենտրոն են տեղափոխվել նաև Կիրանցում հավաքին մասնակցող երեխաներ. ՄԻՊ-ը սա մտահոգիչ է անվանել
Պաղեստինի նախագահը և մի շարք միջազգային պաշտոնյաներ բանակցություններ կվարեն Էր Ռիադում
Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր. Yerevan.Today
Լարված իրավիճակ. Հայաքվեի անդամները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը՝ Դեբետ գյուղի հատվածում (տեսանյու)
Կասկածներ կան՝ մգեցված ապակիներով մեքենայում եղել են Մհեր Գրիգորյանն ու Շահին Մուստաֆաևը․ Բագրատ Սրբազան
Ավելին
Ավելին