f

Անկախ

Վաղվա հանդիպման ժամանակ, երբ կբանակցես ալիևի հետ, հիշի´ր, որ մենք հող հանձնողին «բանդերոլ» ենք անելու բաքու:


Վարչապետի աթոռին հայտնվածը, ով հիացած է ալիևի կրթությամբ, Բեռլինում հանկարծ հիշեց, որ Նժդեհը 1918թ.-ին, հայ ժողովրդին փրկեց ցեղասպանվելու վտանգից: Երկու տարի առաջ էլ, նույն սպեկուլիատիվ քայլով, դասալիքը կամուֆլյաժ հագած «Մոնթե» խաղաց, շատ լավ հասկանալով, որ մեր ազգը ազգային հպարտություն և ինքնասիրություն ունի, որը ժամանակ առ ժամանակ շոյելով, կարելի է վստահություն ձեռք բերել: Բայց մի բան մոռանում է, որ երկու տարի առաջ այլ էր, սոցիալական անարդարության մասին լոզունգներին հավատալով մարդիկ խայծը կուլ տվեցին, հավատացին, խաբվեցին ու օգտագործվեցին: Հիմա այլ է, հիմա հասկանում են, որ իրենց կյանքը ոչ միայն չի բարելավվել, այլ էլ ավելի է հետընթաց ապրում, հասկանում են, որ այդ ամենը պարզապես իշխանության հասնելու համար էր: Իսկ ինչ վերաբերվում է Նիկոլի երեկվա ելույթին՝ ընդամենը «Մոնթե»-ի երկրորդ սերիան էր, պարզապես այս անգամ Բեռլինում: Վարչապետի աթոռին հայտնվածը այն մարդն է, ով իշխանության գալու առաջին իսկ վայրկայնից սկսեց պայքարել, ու առ այսօր պայքարում է արցախյան ազատամարտի գաղափարի դեմ, բոլոր էն տղերքի դեմ, ովքեր հաղթանակ են կերտել, էն տղերքի դեմ, ովքեր 30 տարի առաջ էլ իրեն ու իր նմաններին փրկեցին ցեղասպանվելուց. Սերժ Սարգսյան, Ռոբերտ Քոչարյան, Վիտալի Բալասանյան, Բակո Սահակյան, Մանվել Գրիգորյան, անուն առ անուն կարող եմ շատերին հիշատակել...
Իշխանության եկած դասալիքները, իրենց առաջնորդի գլխավորությամբ, շատ էլ լավ հասկանում են, որ այս պայքարի, պատերազմի ճանապարհ անցած մարդկանց վարկաբեկելով, ազգի արժեհամակարգից հանում են հայրենիքի պաշտպանի կերպարը: Այս ամենը իշխանությանը օդ ու ջրի պես է պետք: «Ազատագրված տարածքները անպետք հողեր», «հայրենասիրությունը պաթետիկ երևույթ» թեզերի հեղինակը, ալիևի կրթությամբ հիացածը, ադրբեջանասեր թիմի առաջնորդը հանկարծ հիշեց ազգային և պետական կարկառուն գործիչին: Շատ պարզունակ չե՞ս արդեն, Նիկ´ոլ, Նժդեհի անունը տալով, մեր ազատագրած հողերն ես փորձում հանձնե՞լ: Նժդեհին հիշատակելով, միևնույնն է, չե´ս կարողանալու մշուշել, քո կողմից օրակարգ բերված ադրբեջանցիների համար ընդունելի տարբերակ ձևակերպումը: Քո «աշխատանքի» արդյունքում է, որ այսօր քննարկվում է ադրբեջանցիների վերադարձի հարցը՝ ազատագրաված տարածքներ, քո «աշխատանքի» արդյունքում է, որ բանակցությունների օրակարգից բացակայում է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի հարցը, Արցախի միջազգայի ճանաչման հարցը: Այս հարցն է մեր հաղթանակի ամրապնդման իրավական լուծումը, որից դու խուսափում ես:
Հ.Գ. Վաղվա հանդիպման ժամանակ, երբ կբանակցես ալիևի հետ, հիշի´ր, որ մենք հող հանձնողին «բանդերոլ» ենք անելու բաքու: Արցախի հարցում մենք միայն ու միայն հաղթանակածի դիրքերից ենք խոսում՝ Արցախի միջազգային ճանաչման պահանջ և Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչում:

 

Գևորգ Գևորգյան ՖԲ Գրառում Նիկոլ Փաշինյան Իլհամ Ալիև Արցախյան հիմնախնդիր

CNN. Իսրայելը վախենում է, որ ԱՄՆ-ն կարող է սահմանափակել օգնությունը Գազայի հատվածի զեկույցի պատճառով
Ռադան ընդունել է օրինագիծ, որը թույլ է տալիս մոբիլիզացնել դատապարտյալներին
ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը տեղի կունենա հուլիսի 9-11-ը Վաշինգտոնում
ԱՄՆ-ը վերանայում է Իսրայելին տրամադրվող ռшզմական օգնության որոշ տեսակներ․ Օսթին
Էրդողան. Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը պետք է հնարավորինս արագ ստորագրվի
Նախկին արտգործնախարար. Ղազախստանի հանդիպումը կընկալվի որպես Հայաստանի ինտեգրում թյուրքական աշխարհին
«Հաղթանակ» կամրջի հարևանությամբ գործող «Երևանյան գիշերներ» ռեստորանի մոտ հայտնաբերվել է տղամարդու դի
Ամեն մարդ պատասխան կտա իր արածի և հատկապես՝ իր չարածի համար. Արշակ Արքեպիսկոպոս Խաչատրյան
Լիտվան հայտարարել է Ուկրաինա զորք ուղարկելու պատրաստակամության մասին
Կոնսերվատորիայի ուսանողները Աբովյանի մոտ միացան Բագրատ Սրբազանին եւ նրա հետ երգեցին
Վրաստանի՝ ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակի կասեցման հնարավորությունը զրոյական է. Պապուաշվիլի
Չինաստանը կտրուկ բարձրացրել է Ռուսաստան ապրանքների մատակարարման մաքսատուրքերը
Reuters. ԱՄՆ-ն կարող է նոր պատժամիջոցներ սահմանել Չինաստանի դեմ արհեստական ​​ինտելեկտի տեխնոլոգիաների ոլորտում
ԵԱՏՄ երկրների միջև փոխադարձ առևտրի ծավալը 10 տարվա ընթացքում կրկնապատկվել է՝ 45-ից հասնելով 89 միլիարդ դոլարի. Պուտին
Թուրքիան ծրագրում է ռուսական գազ մատակարարել Եվրոպա
ԱՄՆ դեսպանը հանդիպել է ընդդիմության ներկայացուցիչներին
Սրբազան երթը ձնագնդի էֆեկտ է ստացել, միացել են բազմաթիվ գործիչներ. ուղիղ Սրբազան երթը ձնագնդի էֆեկտ է ստացել, միացել են բազմաթիվ գործիչներ. ուղիղ
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը կոչ է անում քայլեր ձեռնարկել Երուսաղեմի պատմական հայկական թաղամասի պաշտպանության համար
152 դրվագ համակարգչային հափշտակություն․ պատճառված վնասն ավելի քան 102 միլիոն դրամ է
«Իշխանական որոշ շրջանակներ փորձում են գնել արցախցիներին՝ երթին չմասնակցելու համար». Մետաքսե Հակոբյան
Բագրատ Սրբազանը ողջունեց երթի մասնակիցներին աջակցող իրավապաշտպաններին
Գայա Արզումանյան. Ուզում եմ, որ արցախցու ցավը չտեսնեք
Մեղսագրումներին և անպարկեշտ դատողություններին չենք արձագանքում. Մայր Աթոռ
Թե ԱԱԾ-ի, թե ՆԳՆ-ի տարբեր օղակներից ինֆորմացիաներ են գալիս, շնորհակալ եմ, որ հայտնում եք. Բագրատ Սրբազան
ԱԺ-ի դիմաց ԵՊՀ ուսանողները բողոքի ակցիա են անում՝ ի պաշտպանություն Բագրատ Սրբազանի շարժման
Ավելին
Ավելին