Ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթը թվիթերյան իր էջում հրապարակել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի լուսանկարը: Գրում է Gazeta.ru-ն։
Լուսանկարում Պուտինը պատկերված է 2016 թ ․ձյուդոյի մարզման ժամանակ Ռուսաստանի ազգային հավաքականի ներկայացուցիչների հետ:
«Կանոն թիվ մեկ. Լսեք Ye- ին (Քանյեին)», - լուսանկարին կից գրել է Քանյե Ուեսթը:
Լուսանկարում Պուտինի հետ մարզվում է ձյուդոիստ Մուսա Մոգուշկովը:
2020 թ․ Քանյե Ուեսթը ցանկանում էր առաջադրվել ԱՄՆ նախագահի պաշտոնում ՝ որպես անկախ թեկնածու: